հանքարդյունաբերություն
«Հանրապետություն» կուսակցությունը կողմ է Ամուլսարի հանքի շահագործմանը
«Հանրապետություն» կուսակցությունը ևս մեկ անգամ հայտարարում է՝ Հայաստանի տնտեսության զարգացումը այլընտրանք չունի, քան սեփական մարդկային և բնական ռեսուրսների ճշգրիտ օգտագործմամբ մաքսիմալ շահույթով, վերջնական ապրանք ստանալը: Այս մասին հայտարարություն է տարածել «Հանրապետություն» կուսակցությունը: Հայտարարությունում նաև ասվում է. «Մենք դեմ ենք հանքարդյունաբերություն և հումք վաճառելուն։ Մենք հանքարդյունաբերությունը լեռնամետալուրգիայի վերածելու կողմնակից ենք։ Ամուլսարը մեր հարստությունն է, և մենք…
Ժամանակին հանքի լիցենզիաները ծամոնի նման բաժանում էին կոռումպացված սիստեմում․ Սերժ Թանկյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամերիկահայ երգիչ, բնապահպանական ակտիվիստ Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել Ամուլսարի հարցի հետ կապված, որից մի հատված հրապարակվել է համացանցում։ Նա նշել է, որ չնայած ՀՀ կառավարությունը բնապահպանական անկախ փորձաքննություն է իրակացնում Ամուլսարում, բայց Ակտիվիստները, ինչպես նաև Ջերմուկի հասարակությունը շատ խիստ դիրքորոշում ունեն «Լիդիանին» չթողնելու վերականգնել աշխատանքները և անցնել ոսկու հանքարդյունաբերության։ Թանկյանը նաև խոսել է հանքարդյունաբերության…
Գլաձորի ավագանին կրկին ոչ ասաց մետաղական հանքարդյունաբերությանը․ ՀԲՃ
Վայոց ձորի մարզի Գլաձոր խոշորացված համայնքի ավագանին 2019թ․ ապրիլի 29-ին ընդունել էր որոշում, որով հավանություն էր տվել համայնքի 2152 բնակիչների ստորագրությամբ համայնքի ղեկավարին և ավագանուն ներկայացրած «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը: Հայտարարությունում նաև ասվում է. «Դրանից հետո…
«Արևիկ» ազգային պարկի հատուկ պահպանվող տարածքում ապօրինի ընդերքօգտագործմամբ ոսկու հանքանյութ է արդյունահանվել
ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրությամբ ներկայացված տեղեկությունները Մեղրասարի ոսկու հանքավայրի շահագործման նպատակով ՀՀ Սյունիքի մարզի «Արևիկ» ազգային պարկի հատուկ նշանակության հողերից հատկացվելու, ինչպես նաև անտառային հողերի կատեգորիաների փոփոխությունների անվան տակ ՀՀ անտառների ոչնչացման վերաբերյալ: Ստացված նյութերն ուղարկվել են ՀՀ Սյունիքի մարզի դատախազություն,…
Եղեգնաձորը միացավ հանքարդյունաբերությունը մերժած համայնքներին
2019թ․ մայիսի 23-ին Եղեգնաձոր համայնքի ավագանին ընդունել է «Համայնքը էկոտնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու՝ համայնքի բնակիչների կողմից ներկայացված առաջարկությանը հավանություն տալու մասին» որոշում։ Այն ընդունվել է 6 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներով։ Որոշման մեջ նշված է հետևյալը․ «Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով «Հանրագրերի մասին»…
Ավտոերթ և հանրահավաք Ջերմուկում՝ հանուն Ամուլսարի փրկության
Ջերմուկում մեկնարկել է համայնքի բնակիչների կազմակերպած հանրահավաքը՝ հանուն Ամուլսարի փրկության։ Նախքան հանրահավաքը՝ Ջերմուկից խորհրդանշական ավտոերթ է մեկնարկել Արփայի կիրճի բնակավայրերով մինչև Արենի, որտեղից նրանց միացել են Երևանից և այլ բնակավայրերից եկած ավտոերթի մասնակիցներ, և միասնական շարժվել են դեպի Ամուլսար։ Jermuk news-ի փոխանցմամբ՝ տարբեր համայնքներից 250-ից ավել ավտոմեքենա է մասնակցել Ամուլսարի շահագործման դեմ մեկնարկած ավտոերթին։ «Մեծ…
Եղեգնաձորի բնակիչները պահանջում են համայնքում արգելել մետաղական հանքարդյունաբերությունը․ ՀԲՃ
Հայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ Եղեգնաձորի բնակիչները համայնքի ավագանուց և ղեկավարից պահանջում են եղեգնաձորը դարձնել էկո-տնտեսական տարածք, ինչպես նաև արգելել համայնքում մետղական հանքարդյունաբերությունը։ «‼️Եղեգնաձորի բնակիչները նույնպես ներկայացրեցին շուրջ 2300 ստորագրությամբ հանրագիր՝ մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու և համայնքն էկո-տնտեսական տարածք դարձնելու վերաբերյալ։ ⚠️ Որպես ուղիղ ժողովրդավարության դրսևորում՝ բնակիչներն իրենց ավագանուց և համայնքի ղեկավարից…
Արենի համայնքի ավագանին որոշում կայացրեց համայնքը ճանաչել էկոտնտեսական տարածք․ ՀԲՃ
Հայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ «Արենի համայնքը էկոտնտեսական տարածք ճանաչելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու մասին» հանրագիրը հավանության է արժանացել Արենի համայնքի ավագանու կողմից։ «Շատ լավ նորություն ? Քիչ առաջ Արենի համայնքի ավագանու գումարած արտահերթ նիստում միաձայն հավանություն տրվեց «Արենի համայնքը էկոտնտեսական տարածք ճանաչելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու մասին» հանրագրին:…
Քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովին կից Հանքարդյունաբերության օրենսդրության վերլուծության աշխատանքային խումբը ՀՀ ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանի նախագահությամբ մայիսի 3-ին հրավիրած քննարկմանն անդրադարձել է բնական ռեսուրսների կառավարման համատեքստում հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրական բացերին եւ դրանց համալիր լուծման ուղղություններին: Աշխատանքային քննարկման օրակարգում ոլորտի կարգավորումների առաջնահերթությունների քարտեզագրումն էր, մասնակիցների բարձրաձայնած օրենսդրական բացերի…
Խորհրդարանը կողմ քվեարկեց հանքարդյունաբերության կազմակերպությունների իրական սեփականատերերին բացահայտելու նախագծին
Ապրիլի 23-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված հանքարդյունաբերության կազմակերպությունների իրական սեփականատերերին բացահայտելու օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեցին 118 պատգամավոր: Դեմ ձայներ չկային: Ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքում, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և…
Հանքարդյունաբերության ոլորտին առնչվող նախագծերի փաթեթին ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվում էր հանքարդյունաբերության ոլորտին առնչվող կառավարության ներկայացրած նախագծերի փաթեթը, որին հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց: Նախագծի նպատակն է բացահայտել այդ ոլորտի իրական սեփականատերերին։ Ըստ Հայաստանի ընդերքի մասին օրենսգրքում կատարված փոփոխությունների և լրացումների, ինչպես նաև հարակից փաթեթի՝ Կառավարությունն առաջարկում է թափանցիկ դարձնել հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերին, բացահայտել նրանց։ ՀՀ…
«Տավուշն առանց հանքի» նախաձեռնության հայտարարությունը
«Տավուշն առանց հանքի» նախաձեռնող խումբը տարածել է հայտարարություն, որում կոչ է անում քաղաքացիներին խոչընդոտել փետրվարի 27-ին Վազաշեն համայնքում նախատեսված Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանահետախուզական աշխատանքների հայտի հանրային լսումները: Նախաձեռնության հայտարարության մեջ նշված է. «Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ «ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն Տավուշի մարզի Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տեղամասերում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու հայտ է ներկայացրել,…
«ՀԲՃ»-ն հրապարակել է նախկին նախարարների ստորագրած փաստաթղթերը Ամուլսարի հետ կապված
«Հայկական բնապահպանական ճակատը» ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում հրապարակել է այն նախկին նախարարների անունները, ովքեր ստորագրել են Ամուլսարում հանքարդյունաբերություն սկսելու փաստաթղթերի տակ: Գրառման մեջ ասված է. «Տեսեք նախկին կոռուպցիոն համակարգի ինչ կարկառուն նախարարներ են ստորագրել Ամուլսարում հանքարդյունաբերություն սկսելու փաստաթղթերի տակ․ Վարդան Այվազյան (մոտ տաս հանքի լիցենզիաներ է ունեցել իր հարազատների անուններով), Արամ Հարությունյան…
Գնդեվազցիները պատրաստ են վերադարձնել «Լիդիան Արմենիա» ընկերությանը վաճառած իրենց հողերի գումարները
Վայոց ձորի մարզի Ջերմուկ խոշորացված համայնքի Գնդեվազ բնակավայրի որոշ բնակիչներ պատրաստ են հետ վերադարձնել «Լիդիան Արմենիա» ընկերությանը վաճառած իրենց հողերի գումարները, հայտնում է Ecolur-ը: Այս հայտարարությունը նրանք արել են փետրվարի 9-ին Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ Գնդեվազում տեղի ունեցած քննարկման ժամանակ: Ըստ նրանց` մեծ մասն իրենց հողերը ստիպված են վաճառել ընկերությանը հանքավայրի ենթակառուցվածքների…














