հարկեր
Բարեփոխումներ անելու համար շատ լուրջ քաղաքական կամք է պետք, և ունենք այդ քաղաքական կամքը․ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են համապատասխան պետական գերատեսչությունների ղեկավարները, Ազգային ժողովի շահագրգիռ հանձնաժողովների ներկայացուցիչ պատգամավորներ: Թեմայի առնչությամբ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, մենք հավաքվել ենք քննարկելու Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման մեր օրակարգը և ժամանակացույցը:…
Վրաստանում ձերբակալվել է նավթային ընկերությունների 3 ղեկավար
2020 թ. մայիսի 14-ին Վրաստանի գլխավոր դատախազության կողմից տրված միջնորդության հիման վրա դատարանի պահանջով ձերբակալվել է նավթային ոլորտի 3 ընկերության ղեկավար: Ինչպես տեղեկացնում է pia.ge կայքը, ղեկավարներին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով: Դատախազությունը դատարանից պահանջում է ձերբակալվածների նկատմամբ ազատազրկման որոշում կայացնել: Հետաքննությամբ պարզվել է, որ ղեկավարները ձեռնարկատիրական կազմակերպությունների հետ պայմանավորվել են…
Հարկային տույժերը կիրականացվեն նոր տոկոսադրույքով. ՊԵԿ
«Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 22․04․2020թ․-ի ՀՕ-220-Ն օրենքի և «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» 22․04․2020թ․-ի ՀՕ-221-Ն օրենքի համաձայն` 2020 թվականի ապրիլի 21-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը տույժը վճարում է 0.04%-ի չափով՝ 0․075%-ի փոխարեն, այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի…
Պուտինը հանձնարարել է զրոյացնել կորոնավիրուսից տուժած փոքր և միջին բիզնեսի հարկերը
Meduza-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է զրոյացնել կորոնավիրուսից տուժած փոքր և միջին բիզնեսի՝ երկրորդ եռամսյակի համար բոլոր հարկերը։ Պուտինը հայտնել է, որ զբաղվածության աջակցության հարցով վարկային նոր ծրագրի մասին, որից կարող են օգտվել կորոնավիրուսից ամենից շատ տուժած ճյուղերը: Եթե ձեռնարկությունը վարկային ծրագրի գործողության ժամկետի ընթացքում պահպանի զբաղվածությունը 90% մակարդակում, ապա կզրոյացվեն վարկերն ու…
Հարկային եկամուտների ցուցանիշն ավելացել է 505 մլրդ. դրամով. Նիկոլ Փաշինյան
Այսօր` մայիսի 6-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 2018-2019 թվականներին պետությանը հաջողվել է հարկային եկամուտների ցուցանիշն ավելացնել 505 մլրդ դրամով, որն ավելի քան մեկ մլրդ դոլար է: Նրա խոսքով, այս առումով բյուջեի ցուցանիշներն աճել են 43,6 տոկոսով: Փաշինյանը հիշեցրեց, որ հեղափոխությունից առաջ ինքը հայտարարել էր, որ երկու տարում…
Բացահայտվել են հարկերից խուսափելուն միտված հանցավոր սխեմաներ․ ՊԵԿ
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում բացահայտվել են հարկերից խուսափելուն միտված հանցավոր սխեմաներ, հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Պարբերաբար ստացվող օպերատիվ տվյալների հիման վրա պարզվել է, որ տարբեր ֆիզիկական անձինք և որոշ կազմակերպությունների իրական կամ փաստացի շահառուներ հարկեր չվճարելու կամ կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու ուղղակի դիտավորությամբ՝ նախօրոք մշակում են հանցավոր…
Հարկերի չեղարկման, կասեցման, ներման հարց չի քննարկվում․ Անանյան
Այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում, ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը խոսել է հարկերի չեղարկման, կասեցման, ներման ու հարկային արձակուրդի հնարավորության մասին։ «Հարկային արտոնություններ, որոնք ենթադրում են հարկերի չեղարկում, կասեցում կամ ներում, չեն քննարկվում այսօր: Կարող են քննարկվել հարկային արձակուրդներ տրամադրելու միջոցառումներ», – նշել է Անանյանը։ Նա նաև հավելել է, որ ոչինչ բացառված չէ։
Խոշոր հարկատուների դրության փոփոխության վերաբերյալ պաշտոնական վիճակագրություններ
Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամի հարկեր և տուրքեր։ 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ խոշորների հարկերն ու տուրքերն աճել են 24.6 մլրդ դրամով կամ 11.1%-ով։ Ինչպես վկայում են Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած խոշոր հարկատուների տվյալները, 2020 թվականի առաջին եռամսյակի խոշորագույն…
Հայաստանի թոփ 10 խոշոր հարկատուները
ՀՀ ՊԵԿ-ը հայտնում է, որ 2020 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ: ՊԵԿ կայքում հրապարակվել են 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը: Մենք ստորև կներկայացնենք առաջատար տասնյակը: 1 «Գազպրոմ Արմենիա»- 17,7 մլրդ. դրամ 2 «Գրանդ Տոբակո»- 15,3 մլրդ. դրամ 3 «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ»-…
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարը 246 մլրդ. դրամ է մոտավորապես
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է առաջին եռամսյակում խոշոր հարկեր վճարող 1000 կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը: Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «2020թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ։ Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2020թ. 1-ին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված…
Գազպրոմ Արմենիա ընկերությունը խոշորագույն հարկատուների ցուցակի առաջին տեղում է
2020 թվականի առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանի խոշորագույն հարկատուների ցուցակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ 17 միլիարդ 773 միլիոն դրամով։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի կայքէջում հրապարակված տվյալների՝ առաջին եռյակում են նաև «Գրանդ տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունները՝ համապատասխանաբար 15 միլիարդ 323,5 միլիոն և 5 միլիարդ 379 միլիոն դրամով։ Առաջին տասնյակում տեղ են գտել նաև «Սիփիէս…
2020 թվականից Հայաստանում կիրառվում են տրանսֆերային գնագոյացման կարգավորումներ
2020 թվականից Հայաստանում կիրառվում են տրանսֆերային գնագոյացման կարգավորումները «2020 թվականից Հայաստանում կիրառվում են տրանսֆերային գնագոյացման կարգավորումները: Պետական եկամուտների կոմիտեն վերջին երկու տարվա ընթացքում մշակել և շարունակում է կատարելագործել միջազգային լավագույն փորձին համահունչ տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրմանն ուղղված ենթաօրենսդրական բազան: Տրանսֆերային գնագոյացման գործընթացը կարգավորվում է ՀՀ հարկային օրենսգրքի 73-րդ գլխով սահմանված դրույթներով։ Մասնագետների կարծիքով՝ տրանսֆերային գնագոյացումը…
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր իջում գրառում է կատարել․ «Սիրելի հայրենակիցներ, ներկայացնում եմ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը: Խնդրում եմ առաջարկությունները եւ դիտողությունները ներկայացնել մինչև ս.թ. մարտի 24-ը, ժամը 18:00-ն՝ դրանք ուղարկելով public@gov.am էլեկտրոնային փոստի հասցեին: 1.Միջոցառման նպատակը Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետևանքով ՀՀ առանձին տնտեսավարողների (այսուհետ՝ տնտեսավարողներ) մոտ կանխատեսվող ընթացիկ…
Կառավարությունը բիզնեսին վերադարձրել է 180 միլիարդ դրամ շրջանառու միջոց․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Facebook-ի էջում գրել է․ «2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275 միլիարդ դրամ: 2019 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ նմանօրինակ պարտքը կազմում է 95 միլիարդ դրամ, ներառյալ նաև ԱԱՀ-ի ընթացիկ պարտքերը եւ դեբետները: Այսինքն՝ մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է 180 միլիարդ դրամ…













