հուշարձաններ
Իրավապաշտպանները դատապարտում են Շուշիի մշակութային փոփոխումները
ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունը դատապարտում է Շուշիում հայկական հուշարձանների ոչնչացումը և քաղաքը մշակութային կերպարափոխելու
Նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել պատմամշակութային արժեք ներկայացնող մի շարք կառույցներ և կոթողներ
Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության փորձագիտական հանձնաժողովի չորրորդ նիստը, որում նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող «Լեոնիդ Ազգալդյանի հուշակոթող», Արմավիրի մարզի Դալարիկ և Կոտայքի մարզի Կապուտան գյուղերի «Քարայր-կացարաններ», Սոլակ գյուղի «Բնակատեղի» և «Ամրոց-դղյակ», Շիրակի մարզի Կառնուտ գյուղի «Բնակատեղի» և Վայոց ձորի մարզի Արենի…
Հուշարձանների տապանաքարերին պարսկերեն գրություններ արած տղամարդիկ հայտնաբերվել են
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 20.07-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք Գարեգին Նժդեհի հուշարձանին արաբերեն գրություններ են գրել: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ Խաչքարերի պուրակի Գարեգին Նժդեհի արձանի և Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող արգենտինացի գեներալ Մանուել Բելգրանոյի արձանի տապանաքարերին պարսկերեն բառեր են գրված: Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել…
ՀՀ-ում կան ոչնչացման եզրին գտնվող պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ. Փաշինյան
Այսօր Հայաստանում կան բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, որոնք ոչնչացման եզրին են: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը: «Կառավարությունն այս ուղղությամբ շարունակելու է աշխատել: Ես այդ թեմայով հատուկ հանձնարարական եմ տվել՝ ընդգծելով առանձնահատուկ կարևորությունն այն պատմամշակութային հուշարձանների, որոնք իրենց բովանդակությամբ քաղաքացիական, պետական ենթակառուցվածքների պատմական ասպեկտն ընդգծող են»,- ասաց վարչապետը: Մյուս կողմից վարչապետն ընդգծեց, որ աշխատանքների…
Բերձոր, Ներքին Սուս և Աղավնո բնակավայրերում ավարտվել է հուշարձանների տարհանումը
Առաջնորդվելով Արցախի Հանրապետության կառավարության 2019 թ․ հուլիսի 6-ի թիվ 577-Ն որոշման հիման վրա Արցախի ԿԳՄՍ նախարարի՝ Քաշաթաղի շրջանի Բերձոր, Ներքին Սուս և Աղավնո համայնքներում գտնվող մշակութային արժեքների տարհանման մասին հրամանով՝ մինչև օգոստոսի 25-ը վերոնշյալ բնակավայրերից տարհանվել են տեղափոխման ենթակա նյութական մշակութային արժեքները (թանգարանային նմուշներ, գրադարանների գրքային ֆոնդ, մոնումենտալ արվեստի հուշարձաններ)։ Այս պահին հուշարձանների տարհանման գործընթացն…
Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվել է ընդհանուր առմամբ 46 կոթող
Ավարտվել է մոնումենտալ արվեստի հուշարձանների տարհանումը Բերձոր, Աղանո և Ներքին Սուս համայնքներից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ ընդհանուր առմամբ երեք բնակավայրերից դուրս է բերվել մոտ 46 մոնումենտալ արվեստի հուշարձան, ինչպես նաև Բերձորի քաղաքային գրադարանի գրքային ֆոնդը, որոնք տեղափոխվել են նախատեսված վայր: «Տարհանվել…
Տրամադրվածությունն այն է, որ նույն վարչական շրջաններում մնան արձանները, բայց ավելի տեսանելի վայրում լինեն. Երևանի քաղաքապետ
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տորք Անգեղի հուշարձանը ներառված է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում որպես հանրապետական նշանակության հուշարձան, իսկ Արաբկիր վարչական շրջանում գտնվող Վահագն Վիշապաքաղի հուշարձանը գրանցված է որպես տեղական հուշարձան: Հուշարձանների տեղափոխման թույլտվությունը տրվում է միայն լիազորված մարմնի դրական եզրակացության հիման վրա: Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի…
ԱՄՆ պետքարտուղարությունը զեկույցում անդրադարձել է Շուշիի սուրբ Ղազանչեցոց, Կանաչ Ժամ և Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցիների դեմ վանդալիզմին
ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Միջազգային կրոնական ազատության վերաբերյալ տարեկան զեկույցը, որտեղ Ադրբեջանին առնչվող բաժնում մի քանի անդրադարձ է կատարվել Արցախի հայկական հուշարձանների վրճակին։ Զեկույցում նշվում է, որ 2020 թվականի հակամարտությունից հետո Հայաստանի իշխանությունները, հոգևոր գործիչները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում հայկական մշակութային և կրոնական ժառանգության վերաբերյալ՝ հաշվի առնելով…
Դվինում հուշարձանների ամրակայման, վերականգնման, թանգարանացման և բարեկարգման աշխատանքներ են ընթանում
«Հայաստանի զարգացման հիմնադրամի» ֆինանսական միջոցների հաշվին «Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի թանգարանացման և հարակից տարածքների բարեկարգում» ծրագրի շրջանակում 2016 թ. մշակվել և ՀՀ մշակույթի նախարարության (այժմ` ԿԳՄՍ նախարարություն) համաձայնեցմանն են ներկայացվել Դվին մայրաքաղաքի հարավային մուտքի բարեկարգման, նոր ցանկապատի և մուտքային դարպասի նախագծանախահաշվային փաստաթղթերը, իսկ 2016-2017 թթ. նույն ծրագրի շրջանակում՝ նաև Սբ. Գրիգոր կաթողիկե եկեղեցու, կաթողիկոսական առաջին…
Անբարոյական ենք համարում Խորհրդային Միության հերոսներին նվիրված հուշարձանների պղծումը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Արցախի` Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում Խորհրդային Միության հերոսներին նվիրված հուշարձանների պղծմանը: «Մենք անթույլատրելի, անբարոյական ենք համարում Հայրենական մեծ պատերազմի տարիներին նացիզմի դեմ հերոսաբար պայքարած անձանց նվիրված հուշարձանների նկատմամբ ցանկացած ոտնձգություն»,- շեշտել է Զախարովան։ Զախարովայի խոսքով՝ տեղեկությունները ստուգվում են, դրանց հաստատման դեպքում հուսով…
Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 20-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի միջև: Քննարկվել են Ռուսաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության արդիական հարցեր։ Առանձին ուշադրություն է դարձվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներուժի օգտագործման հնարավորություններին ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հումանիտար իրավիճակի կարգավորմանը…
ԼՂ-ում հուշարձանների և սրբավայրերի պաշտպանության հարցը շատ կարևոր է. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում հուշարձանների և սրբավայրերի պաշտպանության հարցը շատ կարևոր է, բացի ՅՈՒՆԵՍԿՕ-ից, պետք է աշխատանքներին ներգրավել ՅՈՒՆԻՍԵՖ-ին։ «Հատուկ կցանկանայի խոսել պատմական հուշարձանների և կրոնական սրբությունների, ընդ որում ՝ ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական հուշարձանների պաշտպանության մասին։ Այս հարցը ունի կարևոր բարոյական մարդկային չափողականություն. կարծում եմ, որ այստեղ շատ պահանջված…
Ակնա լճի տարածքում տաղավարներ են տեղադրվել․ ահազանգում է Հայկական աշխարհագրական նախագծի ղեկավարը
Ակնա լճի տարածքում վճարովի տաղավարներ են տեղադրվել։ Այս մասին Facebook-ի էջում գրել է Հայկական աշխարհագրական նախագծի ղեկավար Տիգրան Վարագը․ «Ակնա լիճը բնության հուշարձան է։ Գրանցված է Հայաստանի բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին։ Ինչպես գիտենք ցանկացած գործունեություն, որը խաթարում է բնության հուշարձանի տեսքն արգելված է օրենքով։ Հարցի…
Նորավանքում արձանագրվել են խախտումներ, կազմվել արձանագրություններ․ ԲԸՏՄ
ՀՀ կառավարության կայքից տեղեկանում ենք, որ պարետի որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով օգոստոսի 8-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ հերթական վերահսկողական աշխատանքներն իրականացրել են ՀՀ Վայոց ձորի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում։ Շաբաթ օրը Նորավանք վանական համալիրի հարակից տարածքն եղել է բազմամարդ, գրանցվել…
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության մեկնաբանությունը Դենվերում Հայոց ցեղասպանության հուշարձանի վերաբերյալ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Facebook-ում և անդրադարձել է Դենվերում Հայոց ցեղասպանության հուշարձանի վնասման դեպքին: «ԱՄՆ ում ՀՀ դեսպանության մեկնաբանությունը Դենվերում Հայոց ցեղասպանության հուշարձանի վերաբերյալ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում տեղադրված և Հայոց ցեղասպանությանը և մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների զոհերին նվիրված խաչքարի վնասելու առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես է եկել համապատասխան մեկնաբանությամբ: Մենք…