հրայր թովմասյան
Հրայր Թովմասյանի մեղադրական դատավճիռը մտավ օրինական ուժի մեջ
Վճռաբեկ դատարանի որոշմամբ Հրայր Թովմասյանի մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:
ՀՅԴ-ականները՝ Հրայր Թովմասյանի «օգնությամբ», պատրաստվում են ԱԺ նախագահի ընտրությունը ՍԴ-ում վիճարկելուն
Օգոստոսի 4-ին՝ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավորները սրճարանում հանդիպում ունեցել Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի հետ։ Այս մասին հայտնում է Tiv 1-ը։ Կա կասկած, որ հանդիպման ընթացքում ընդդիմադիր պատգամավորները նախկին ռեժիմի հայտնի ներկայացուցիչ Թովմասյանի հետ քննարկել են՝ ԱԺ նախագահի ընտրության հարցով ՍԴ դիմելու իրենց որոշումը, որի մասին նրանք հայտարարել էին ԱԺ-ում։ Բանն այն է, որ օգոստոսի…
Հայաստան և Պատիվ ունեմ դաշինքները ՍԴ-ում մանիպուլատիվ գիծ են տանում․ Իոաննիսյան
Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը գրառում է կատարել Facebook-ում։ Իոաննիսյանը անդրադարձել է ՍԴ-ում վերջին օրերին հասունացող իրադարձություններին։ «Ասք Հրայր Թովմասյանի, Դավիթ Հարությունյանի, ինչպես նաև վարչապետի պաշտոնավարման մասին Սկզբից գրում ես սահմանադրություն, որտեղ չես նախատեսում ԱԺ արտահերթ ընտրություններ անելու մարդավարի մեխանիզմներ… Օրինակ` ԱԺ ինքնալուծարման իրավունք, կամ նման մի բան։ Ավելին, այդ սահմանադրությամբ մարդավարի/հստակ…
Հրայր Թովմասյանի պարտադրանքով և ճնշումներով խախտվեց Արցախի ներքին քաղաքական կյանքը
Հուլիիս 9-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը գրառում է կատարել՝ Հրայր Թովմասյանի՝ Արմեն Սարգսյանին ՍԴ որպես վկա հրավիրելու միջնորդության և Հրայր Թովմասյանի Արցախի ներքին կյանքում ունեցած ազդեցության մասին: «Հրայր Թովմասյանը միջնորդում է ՍԴ կանչել նախագահ Արմեն Սարգսյանին, որպես վկա, բացատրելու, թե ինչ պայմաններում է որոշել ընտրության օր նշանակել հունիսի 20-ը։ Առաջ են գալիս…
Հրայր Թովմասյանի միջնորդությունը մերժվեց․ նախագահը չի հրավիրվի ՍԴ
Սահմանադրական դատարանում շարունակվում է արտահերթ ընտրությունների արդյունքները բողոքարկող 4 դիմումների քննությունը։ Երեկ ՍԴ անդամ Հրայր Թովմասյանը միջնորդություն էր ներկայացրել, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որպես վկա հրավիրվի Սահմանադրական դատարան և պարզաբանի, թե ինչպես է որոշել հունիսի 20-ը նշանակել, որպես արտահերթ ընտրությունների օր, որը նախապես հայտարարվել էր վարչապետի կողմից։ Այս միջնորդությունն այսօր մերժվեց։ Հաշվի է առնվել…
Թովմասյանը մեղադրում է Արմեն Սարգսյանին և առաջարկում հրավիրել նրան դատարան
Սահմանադրական դատարանում ընթանում է Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների բողոքարկման դիմումների քննությունը։ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը նիստում պնդեց, որ անհրաժեշտություն կա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ներգրավել որպես վկա, քանի որ նա է նշանակել ընտրության օրը։ Թովմասյանի համար կասկածելի է հունիսի 20-ը։ «Ես ուզում եմ հանրապետության նախագահից լսել դատարանում, որ իր վրա որևէ ճնշում չի…
Տիգրան Աթանեսյանը դադարեցրել է Հրայր Թովմասյանի սանիկի շահերի պաշտպանությունը
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա հայտնում է, որ դադարեցրել է Հրայր Թովմասյանի սանիկի շահերի պաշտպանությունը: «Նորայր Փանոսյանի (Հրայր Թովմասյանի սանիկի) խնդրանքով դադարեցնում են նրա շահերի պաշտպանությունը, իմ տեղը զիջելով ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ պարոն Հ.Քոչարյանին: Մաղթում եմ հաջողություն, անդավաճանություն և խելք: Բարին ընդ ձեզ)))»,-ասվում է գրառման մեջ: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10218081926502850&id=1327886913
Մեղադրանք է առաջադրվել Հրայր Թովմասյանի նախկին վարորդին
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա 2011-2015 թվականներին օժանդակել է այդ ժամանակահատվածում ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած Միհրան Պողոսյանի…
Բադասյանն ասել է, թե ինչու ՍԴ-ում նիստեր չեն կայանում
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ կայացած ճեպազրույցում խոսել է այն մասին, թե ինչու Սահմանադրական դատարանում նիստեր չեն կայանում։ Նա նշել է, որ այս իրավիճակն առաջացել է երկու դատավորների արձակուրդում լինելու պատճառով, իսկ եթե նրանք չգնային արձակուրդ, ապա հնարավոր կլիներ ապահովել քվորում։ «Սահմանադրության փոփոխության արդյունքում չի առաջացել, այլ երկու դատավորների արձակուրդ մեկնելու», – ասել…
Հրայր Թովմասյանը ամեն ինչ կանի, որ կառչած մնա աթոռից. Ալեն Սիմոնյան
Այսօր` հուլիսի 9-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը անդրադառնալով նրան, որ ՄԻԵԴ-ը մերժել է որպես հայցի միջանկյալ միջոց կասեցնելու Սահմանադրական փոփոխությունների իրագործումը ասաց. «Մենք որևիցե ակնկալիք չունեինք, որ նման միջոց կկիրառվի, ակնկալիք էլ չունենք, որ որևէ միջազգային կառույց հակառակ դիրքորոշումը կցուցաբերի»: Սիմոնյանը նշեց, որ Հրայր Թովմասյանի մերձավոր ԶԼՄ-ների ցանկությունն է փոքր բաժակում…
Վենետիկի հանձնաժողովի՝ Հրայր Թովմասյանին ուղղված նամակը սխալ էին թարգմանել. Պատգամավոր
Այսօր` հունիսի 30-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ասաց, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ Հրայր Թովմասյանին ուղղված նամակը սխալ էին թարգմանել: «Բուքիքիոն ասել էր, որ իրենց առաջարկություններն ամբողջությամբ չեն ընդունվել, սակայն մամուլում գրվել էր, որ հանձնարարությունները ամբողջությամբ չեն ընդունել: Դա խորհրդատվական բնույթ կրող կառույց է, և տարբեր պետություններ…
Հրայր Թովմասյանը ու ՍԴ ևս մեկ դատավոր երեկվանից արձակուրդ են ձևակերպել
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը երեկվանից արձակուրդ են գնացել։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում նշել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։ Ղազարյանը կոնկրետ չի ասել, թե երբ են դատավորները վերադառնալու արձակուրդից, սակայն նշել է, որ նրանց արձակուրդների տևողությունները տարբեր են ու կվերադառնան տարբեր օրերի։
Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Սահմանադրական փոփոխությունները մտան ուժի մեջ։ Այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։ Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։ Հայաստանի բոլոր պետական մարմինները պարտավոր են ի գիտություն ընդունել այս…
Հրայր Թովմասյանն ու ՍԴ ևս 3 դատավորներ հայտարարություն են տարածել
ՀՀ սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել, որը հրապարակվել է ՍԴ-ի Facebook-ի պաշտոնական էջում։ « Ի պատասխան Արդարադատության նախարարի հայտարարության՝ երկու օրից ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման և ևս երեք դատավորի պաշտոնանկ արվելու վերաբերյալ, մենք, ներքոստորոգրյալներս, հայտնում ենք. Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման և գործունեության կարգը` Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի…













