մայք պոմպեո
Պոմպեոն Ռուսաստանին կոչել է ԱՄՆ-ի թշնամի
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանը մտնում է Միացյալ Նահանգների թշնամիների ցուցակի մեջ։ Նա նշել է, որ իրեն անդադար հարցնում են, թե ով է ԱՄՆ-ի թշնամին։ Պոմպեոի խոսքով՝ շատերն են ցանկանում խարխլել իրենց ապրելակերպը, պետությունը, ժողովրդավարական սկզբունքները ու Ռուսաստանն այդ ցուցակում է։
ԱՄՆ-ում կարծում են, որ Ռուսաստանի ներկայությունը ԼՂ-ում սպառնում է ապակայունացնել իրավիճակը
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ռազմական և քաղաքական հարցերով օգնական Քլարք Կուպերը խոսել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առկայության մասին։ Նա ասել է, որ նման դեպքերում Ռուսաստանի ներկայությունը սպառնում է ապակայունացնել իրադրությունը։ Կուպերը հայտնել է նաև, որ դա մարտահրավեր է ներգրավված բոլոր կողմերի ու պետությունների համար։
ԱՄՆ-ը 5 մլն դոլար է հատկացնում ԼՂ-ում տուժածներին օգնելու համար
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դադարեցումը և հայտարարում է նոր օգնության մասին ՝ Լեռնային Ղարաբաղի հումանիտար արտակարգ իրավիճակին աջակցելու համար։ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումը։ Վերջին ռազմական գործողությունների սկզբից ի վեր Միացյալ…
Թուրքիայի վերջին գործողությունները շատ ագրեսիվ են․ Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ֆրանսիական Le Figaro-ին տված հարցազրույցում խոսել է Թուրքիայի ու Էրդողանի մասին։ Նա անհանգստություն է հայտնել Թուրքիայի ռազմական ներուժի մեծացմամբ ու նշել, որ իրենք դրա մասին հայտնել են անձնական հանդիպումներում, ինչպես նաև հրապարակային։ Պոմպեոն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային Թուրքիայի աջակցության մասին խոսելիս նշել է, որ Թուրքիայի գործողությունները շատ ագրեսիվ են եղել…
Մեկնարկել է Պոմպեոյի արտասահմանյան այցերը․ առաջինը նա կմեկնի Փարիզ
Մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի արտասահմանյան այցերը, որոնք ընդհանուր տևելու են տաս օր։ Նրա առաջին կանգառը լինելու է Ֆրանսիայում։ Դրանից հետո Պոմպեոն կայցելի Թուրքիա, Վրաստան, Իսրայել, ԱՄԷ, Կատար ու Սաուդյան Արաբիա։ Այցելությունների ընթացքում ԱՄՆ պաշտոնյան հանդիպումներ կունենա երկրների ղեկավարների ու հոգևոր առաջնորդների հետ։
Վարչապետը Պոմպեոյի ուշադրությունն է հրավիրել հրադադարի խախտելու փաստի վրա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Վարչապետը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Վաշինգտոնում ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունն Ադրբեջանի կողմից խախտելու փաստի վրա: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանն արդեն երրորդ անգամ է, ինչ ոտնահարում է հրադադարի մասին պայմանավորվածությունը և դրանով իսկ արհամարհում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:
Կեսգիշերին խոսել եմ Պոմպեոյի հետ և երկու հիմնական հարց եմ դրել իր առջև. Վարչապետ
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր եթերը վերնագրել է. «Հերթական ձախողված հրադադարի մասին» հայտնեց, որ հիմա արդեն պարզ է, որ հերթական անգամ չստացվեց հրադադարը պահպանել. Հիմա չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և այդ երկրների նախագահների արձագանքը դրան, բայց պետք է իմանաք,…
ԱՄՆ դեսպանատունը՝ Պոմպեոյի հետ Մնացականյանի ու Բայրամովի հանդիպումների մասին
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Facebook-ի իր պաշտոնական էջում գրում է․ «Պետքարտուղար Պոմպեոյի հանդիպումները Հայաստանի արտգործնախարար Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ Այսօր մայրաքաղաք Վաշինգտոնում պետքարտուղար Պոմպեոն առանձին հանդիպումներ ունեցավ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Պետքարտուղար Պոմպեոն ընդգծեց բռնությունները դադարեցնելու և քաղաքացիական անձանց պաշտպանելու անհրաժեշտությունը։ Պետքարտուղարը նաև շեշտեց հակամարտության կարգավորման նպատակով Հելսինկյան…
Վաշինգտոնում սկսվել է ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի և ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանի հանդիպումը
Վաշինգտոնում այս րոպեներին տեղի է ունենում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Մինչ այդ ԱՄՆ պետքարտուղարն ընդունել է Ադրբեջանի արտաքին գործեր նախարար Ջեյհուն Բայրամովին:
Մեկնարկել է Պոմպեոյի և Բայրամովի հանդիպումը
Վաշինգտոնում մեկնարկել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը: Բայրամովի հետ հանդիպումից անմիջապես հետո Պոմպեոն կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Հայտնի է, թե երբ է Պոմպեոն հանդիպելու Մնացականյանին
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել՝ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն առանձին հանդիպելու է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ ԱՄՆ-ից հայտնում են, որ Բայրամովի հետ հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով 17:30-ին, իսկ Մնացականյանի հետ հանդիպումը 18:30-ին։ Այլ մանրամասներ հայտնի չեն։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Ներսեսյանն արձագանքել է Պոմպեոյի հայտարարությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությանը՝ կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Ներսեսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ իրենք ողջունում են Պոմպեոյի մեկնաբանությունը, որում ընգծվում է Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին՝ վերջինիս վարած պատերազմում Լեռնային Ղարաբաղի դեմ, ու ընդունվում է, որ հայերը պաշտպանվում են Ադրբեջանից։ Դեսպանը գրել է…
Պոմպեոն ասել է, որ սա վերջին պատերազմն է․ Կարեն Հովհաննիսյան
Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Մեծ հաշվով, Պոմպեոն ասել է այն, ինչն իրականություն է։ Մարդն ասել է, որ սա վերջին պատերազմ է, ով ինչ հաջողություններ և անահաջողություններ ունեցավ, այդպես էլ կավարտվի։ Հայերը ոչ թե կդիմանան, այլ կպարտադրեն հաղթական խաղաղության պայմանագրի ստորագրում․․․»։ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/1216807038699235?__cft__%5B0%5D=AZVVAPA-BA21GFNQebc6FAl_n84XaKmq5aQwr3tEjvn-1JR0K0J-pBj4_jkorLi_Rol0NS1kjUFP14SDxnaE2fofEvTTrF4vtwjczSqTyhxNC4W9L9W1WzCWLE3N8zdKMI0&__tn__=%2CO%2CP-R
Պոմպեոն հույս է հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից: Պոմպեոն ասել է հարցազրույցի ընթացքում՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը վտանգավոր համարելով այն համատեքստում, որ խնդրին իր ռեսուրսներով միջամտել է նաև Թուրքիան: «Դա վտանգավոր է: Մենք այժմ ունենք Թուրքիա, որը միջամտել է և ռեսուրսներ տրամադրել Ադրբեջանին` մեծացնելով ռիսկը, մեծացնելով կրակային…
Պոմպեոն Հայաստանին և Ադրբեջանի կոչ է արել պահպանել հրադադարը
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն գրառում է կատարել Twitter-ում: Նա Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները: «ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում կատարել հրադադարի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և դադարեցնել հարվածները բնակելի շրջաններին, ինչպիսիք են Ստեփանակերտը և Գյանջան։ Մենք ցավում ենք մարդկային զոհերի համար…