մարզիկ
Ֆրանչեսկա Լոլոբրիջիդա. Անմիջական թարմացումներ չկան վերջին հաղորդումներում
Ընթացիկ լրագրողական հաղորդումները չեն տրամադրում որևէ նոր տեղեկություն հայտնի մարզիկ Ֆրանչեսկա Լոլոբրիջիդայի գործունեության կամ վերջին զարգացումների մասին։
Time-ը նշել է Տարվա մարզիկին
Գեղարվեստական մարմնամարզության աստղերից Սիմոնա Բայլսը Time ամսագրի վարկածով ճանաչվել է «Տարվա մարզիկ»։ Այս մասին տեղեկանում ենք հենց ամսագրից։ Հիշեցնենք, որ Բայլսը այս տարվա ամառային Օլիմպիական խաղերում մարմնամարզության թիմային մրցումներում արծաթե և բրոնզե մեդալներ է նվաճել, ինչպես նաև բազում անգամներ դարձել է աշխարհի չեմպիոն։ Բայլսը 24 տարեկան է։
Հայտնի է կանոնավոր առաջնության ամենաարժեքավոր խաղացողը․ NBA
NBA- ի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA- ի) կանոնավոր առաջնության ամենաարժեքավոր խաղացողը ճանաչվել է Դենվերի սերբ բասկետբոլիստ Նիկոլա Յոկիչը։ Այս մրցաշրջանի ընթացքում Յոկիչը մեկ խաղում միջինը վաստակել է 26,4 միավոր, կատարել է 8,3 փոխանցում և 10,8 անդրադարձ։ Նա դարձավ այս մրցանակը ստացած առաջին սերբ խաղացողը:
Բաչկովի մենամարտը հետաձգվել է
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը փետրվարի 27-ին չի անցկացնի պրոֆեսիոնալ ռինգում իր երկրորդ մենամարտը, քանի որ այն հետաձգվել է։ Այս մասին մարզիկը ահյտնել է սոցցանցում։ Նա նշել է, որ կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով ճանապարհները դեպի Ղազախստան փակ են, որտեղ էլ պետք է կայանար մենամարտը։ Բաչկովը նշել է, որ հանդիպման օրվա ու վայրի մասին կտեղեկացնի ավելի ուշ։
Լյուիս Հեմիլթոնը՝ տարվա լավագույն մարզիկ․ BBC
BBC-ն ամփոփելով սպորտային տարին՝ Mercedes-ի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնին ճանաչել է տարվա լավագույն մարզիկ։ Հեմիլթոնին այս տարի հաջողվեց հաղթել Թուրքիայի Գրան Պրիում ու կրկնել Միխայել Շումախերի պատմական արդյունքը՝ դառնալով «Ֆորմուլա 1»-ի աշխարհի 7-ակի չեմպիոն։ Նշենք, որ «Տարվա լավագույն մարզիկ» անվանակարգում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Ջորդան Հենդերսոնը։
Խաբիբը վերսկսել է մարզումները
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը լուսանկար է հրապարակել Instagram-ում: Խաբիբը հայտնում է, որ հոր մահվանից հետո առաջին մարզումներն է անցկացրել: Հայտնի է, որ չեմպիոնը նախապատրաստվում է հոկտեմբերի 24-ին տեղի ունենալիք Ջասթին Գեթժիի հետ մենամարտին: https://www.instagram.com/p/CDL5bHAs59c/
UFC Fight Night. Արման Ծառուկյանը իր հաղթանակը նվիրել է հայերին (ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ)
Աբու Դաբիի մոտ գտնվող Յաս արհեստական կղզում տեղի է ունեցել խառը մենամարտերի UFC Fight Night-ը։ Մենամարտին մասնակցել է նաև ռուսաստանցի թեթև քաշային Արման Ծառուկյանը: Նշվում է, որ մարզիկը որը վստահ հաղթանակ է տարել 33-ամյա բրազիլացի Դավի Ռամոսի նկատմամբ։ Արման Ծառուկյանը մրցավարների միաձայն որոշմամբ` 30-27 հաշվով հաղթանակ է տարել և իր հաղթանակը նվիրել է հայերին: https://www.instagram.com/p/CCzMDmHIqyh/?utm_source=ig_embed
Վլադիմիր Պուտինը ցավակցել է Խաբիբ Նուրմագոմեդովին
ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հուլիսի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հետ: Վլադիմիր Պուտինը ցավակցել է մարզիկի ընտանիքին Աբդուլմանապ Նուրմագոմեդովի անժամանակ մահվան կապակցությամբ: Պուտինն անձամբ ծանոթ է եղել Աբդուլմանապ Նուրմագոմեդովի հետ: Մայիսի 13-ին Աբդուլմանապ Նուրմագոմեդովը գլխուղեղի կաթված էր ստացել և…
Մահացել է Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը
UFC խառը մենամարտերի չեմպիոն, ռուսաստանցի մարզիկ Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը մահացել է: Այս մասին հայտնել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը: «Բարեկամներ, ինձ տխուր լուրեր են հասել այն մասին, որ այս աշխարհը լքել է Աբդուլմանապ Նուրմագոմեդովը: Ամբողջ չեչեն ազգի անունից անկեղծ ցավակցություններ եմ հայտնում նրա ընտանիքին: Նա հեռացավ մեզնից` իրենից հետո թողնելով բարի համբավ և աճեցնելով արժանի…
Մահացել է անվանի մարզիկ, մարզիչ և մրցավար Ստեփան Ղազարյանը
84 տարեկանում կյանքից հեռացել է անվանի մարզիկ, մարզիչ և մրցավար Ստեփան Լևոնի Ղազարյանը, տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հայտնենք, որ հոգեհանգստի արարողությունը կկայանա հունիսի 25-ին, ժամը 17:00-20:00-ին, Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող «Էրեբունի» սգո սրահում: Հուղարկավորությունը նույն վայրից, հունիսի 26-ին, ժամը 14:00-ին: Ղազարյանը եղել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, ըմբշամարտի բարձրագույն…
Խաբիբը ցուցադրել է հայրենի հողի գեղեցիկ լանդշաֆտները (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
31-ամյա ռուս խառը մարտարվեստի մարտիկ և UFC-ի անհաղթելի թեթև քաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը ցույց է տվել հայրենի հողերի լանդշաֆտները: Սիլդի գյուղում ծնված մարզիկը հրապարակել է լուսանկարներ և տեսանյութեր Դաղստանի լեռնաշխարհի պատկերներից: Instagram-ում հրապարակած լուսանկարները Նուրմագոմեդովը մեկնաբանել է «Մայրենի երկիր» վերտառությամբ: Նուրմագոմեդովի հաջորդ մրցակիցը լինելու է Ջասթին Գեթջին: Ենթադրվում է, որ Խաբիբ-Գեթջի մենամարտը տեղի կունենա…
Մանվել Մամոյանը գերազանցել է Բրյուս Լիին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Գինեսի ռեկորդների Գիրքը պաշտոնապես հաստատել է հայզագի մարզիկ, ֆիթնեսի մարզիչ Մանվել Մամոյանի նոր համաշխարհային ռեկորդը, որով նա գերազանցել է հռչակավոր Բրյուս Լիին։ Մամոյանին հաջողվել է մեկ ձեռքի երկու մատով 1 րոպեում կատարել 55 հրում։ Այս ռեկորդը ավելի վաղ պատկանում է մարտարվեստների վարպետ Բրյուս Լիին։ Մամոյանն այս պահին ապրում է Մոսկվայում ու Գինեսի Գրքի 8-ակի ռեկորդակիր…
Չուկագյանին պարտված մարտիկը ցույց է տվել իր վնասվածքները (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ղրղզ, MMA մարզիկ Անտոնինա Շևչենկոն UFC Fight Night 176-ի ընթացքում պարտվել է ամերիկացի ծագմամբ հայ Քեթլին Չուկագյանին: Շևչենկոն UFC-ում իր կարիերայի ընթացքում երկրորդ մենամարտը պարտվեց՝ գլխին ստանալով 45 հարված: Ընդհանուր առմամբ, Չուկագյանը 202 հարված է հասցրել ամբողջ մարտի ընթացքում: Մենամարտից հետո Անտոնինան հրապարակել է լուսանկար, որում երևում են հասցված հարվածների հետքերը։ «MMA-ն ծանր մարզաձև է,…
Նուրմագոմեդովը ՄաքԳրեգորին անվանել է Twitter-ի պատմության մեջ ամենամեծ մարտիկ
Ռուս UFC մարզիկ Խաբիբ Նուրմագոմեդովը պատասխանել է իռլանդացի Քոնոր ՄաքԳրեգորին, ով նրան չի ընդգրկել պատմության մեջ ամենաուժեղ մարտիկների ցուցակում: ՄաքԳրեգորը UFC-ի պատմության մեջ ուժեղագույն մարզիկ է համարում Անդերսոն Սիլվանին: Իռլանդացին իրեն դասակարգել է երկրորդ հորիզոնականում, նա Ժորժ Սեն-Պիեռին համարում է երրորդ ուժեղագույնը, իսկ Ջոնա Ջոնսին՝ չորրորդը: Նուրմագոմեդովը լավագույնների շարքում չկար: Այս մասին Խաբիբը նշել է,…
Ճապոնացի Օսական թարմացրել է ռեկորդը՝ տարեկան վաստակելով 37.4 միլիոն դոլար
2019 թվականի արդյունքների համաձայն, ճապոնացի ամենահաջողակ թենիսիստ Նաոմի Օսական կարողացավ շրջանցել Սերենա Ուիլյամսին, որն արդեն ավանդաբար համարվում էր ամենաբարձր վարձատրվող մարզիկը: Ամերիկացին պահել է այս տիտղոսը վերջին չորս տարիներին, բայց այժմ 22-ամյա Նաոմիին հաջողվեց գերազանցել Սերենային: Ճապոնուհու հասույթը կազմել է 37,4 միլիոն դոլար, ինչը գրեթե 1,4 միլիոն դոլարով ավելին է, քան Սերենայի եկամուտը 2019 թվականին:…















