միլան
Ո՞վ է պատմության լավագույն ֆուտբոլիստը, ըստ Իբրահիմովիչի
«Միլանի» աստղ Զլատան Իբրահիմովիչը հայտնել է իր կարծիքը՝ կապված պատմության լավագույն ֆուտբոլիստի հետ։ «Հանճար Ռոնալդոն կատարյալ խաղացող էր: Կան ֆուտբոլիստներ, որոնք ֆուտբոլ են խաղում, բայց կան այնպիսիք, ովքեր իրենք են ֆուտբոլը: Հետևելով նրա խաղին՝ դուք ցանկանում էինք լինել այնպիսին, ինչպիսին նա է: Նա փոխեց խաղը իր շարժումով ու գնդակի հետ աշխատանքով: Ինձ համար նա լավագույնն…
Մխիթարյանի նախկին թիմակիցը կարող է տեղափոխվել Ռոմա
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկող Խուան Մատայով հետաքրքրված է «Ռոման»։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Նշվում է, որ կիսապաշտպանի ծառայությունները հետաքրքրված են նաև Ա Սերիայի այլ ակումբներ՝ «Յուվենտուսը», «Միլանը», «Ինտերը»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Մխիթարյանն ու Մատան միասին հանդես են եկել ՄՅՈւ-ում ու նրանք կրկին կարող են դառնալ թիմակիցները։
Ռոման Ջեկոյին փոխարինող է գտել
Իտալական «Ռոման» ցանկանում է ձեռք բերել «Տորինոյի» ֆուտբոլիստ Անդրեա Բելոտիին։ Այս մասին հայտնում է TransferMartkWeb-ը։ Նշվում է, որ հռոմեական ակումբի ղեկավարությունը մտադիր է Բելոտիի միջոցով ուժեղացնել «Ռոմայի» հարձակման գիծը։ Ֆուտբոլիստը պետք է դառնա Էդին Ջեկոյին փոխարինողը։ Ըստ աղբյուրի՝ Բելոտիի համար պայքարի մեջ է նաև «Միլանը»։
Զլատան Իբրահիմովիչը 500-րդ գոլն է խփել ակումբային կարիերայում
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բացել է խաղի հաշիվը Ա Սերիայի 21-րդ տուրի «Կրոտոնեի» դեմ խաղում: Ակումբային մակարդակում սա շվեդ ֆուտբոլիստի 500-րդ գոլն է: Այնուհետև նա դարձել է ևս մեկ գոլի հեղինակ։ «Միլանի» կազմում Իբրահիմովիչը դարձել է 83 գոլի հեղինակ։
Զլատանը ներողություն խնդրեց, ինչպես վայել է մեծ չեմպիոնին․ Պիոլի
Football Italia-ի հաղորդմամբ՝ «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին նշել է, որ թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ներողություն է խնդրել «Ինտերի» հետ Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում հեռացվելու համար։ Զլատանը խփել էր իր թիմի միակ գոլը, բայց երկու դեղին քարտերից հետո խաղադաշտը լքել էր 57-րդ րոպեին: Առաջին զգուշացումը ստացել էր Ռոմելու Լուկակուի հետ վիճաբանության համար: «Զլատանը ներողություն խնդրեց,…
Միլանը կրկնել է 17 տարվա վաղեմության ռեկորդը
Երեկ Իտալիայի Ա Սերիայ 18-րդ տուրի շրջանակներում «Միլանը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Կալյարիին» ու կրկնեց 17 տարվա վաղեմության ռեկորդը։ Այս մասին հայտնում է OptaPaolo-ն։ 2003/2004 թվականների մրցաշրջանում «Միլանին» հաջողվել էր 16 արտագնա խաղերում անընդմեջ չկրել պարտություն։ Այս անգամ նույնպես ակումբը կրկնեց նույն արդյունքը։ Նշենք, որ «Միլանն» այս պահին Ա Սերիայի առաջատարն է։
Ես այստեղ եմ, որ փոխեմ այս իրավիճակը․ Իբրահիմովիչ
Իտալական «Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչը խոսել է ակումբի մասին։ ««Միլանն» այն ակումբը չէ, որը պետք է գոհ լինի երկրորդ հորիզոնականը զբաղեցնելուց: Այս թիմը միշտ պետք է պայքարի տիտղոսների համար: Վերջին 7 տարիների ընթացքում «Միլանը» չի մասնակցել Չեմպիոնների լիգային, ինչն անընդունելի է: Ես այստեղ եմ, որ փոխեմ այս իրավիճակը», – Իբրահիմովիչի խոսքերը մեջբերում է Corriere…
Միլանը ներկայացրել է տարվա առաջին նորեկ ֆուտբոլիստին
«Միլան» ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Տորինոյի» ֆրանսիացի կիսապաշտպան Սուալիհո Մեյտեն կարիերան կշարունակի «Միլանում»: Միլանյան ակումբը մինչևը այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է 26-ամյա ֆուտբոլիստին և ունի նրա տրանսֆերային իրավունքը գնալու հնարավորություն: «Միլանում» նա հանդես կգա 18 համարի մարզաշապիկով: From Turin to Milan 🆕🏡 Welcome to your new home, @soualihomeite 👏 #ReadyToUnleash #SempreMilan pic.twitter.com/aBeKnolleG —…
Միլանի հարձակվողը խփել է Ա Սերիայի պատմության ամենաարագ գոլը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրի «Սասուոլո»-«Միլան» հանդիպման ժամանակ գրանցվել է Ա Սերիայի պատմության ամենաարագ գոլը։ Այս մասին հայտնում է OptaPaolo-ն։ Այս պատմական արդյունքի հեղինակ է դարձել միլանյան ակումբի հարձակվող Ռաֆայել Լեաուն, ով աչքի է ընկել խաղի 7-րդ վայրկյանին, իսկ ավելի կոնկրետ՝ 6,2։ Նախորդ լավագույն արդյունքը պատկանում էր Պաոլո Պոջիին, ով գոլի հեղինակ էր դարձել 8-րդ…
Միլանը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Կեսյեի հետ
Իտալական «Միլանը» ցանկանում է պայմանագիրը երկարաձգել թիմի կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեի հետ։ Այս մասին հայտնում է TuttoMercatoWeb-ը։ Նշվում է, որ ակումբն արդեն բանակցություններ է սկսել Կեսյեի գործակալի հետ՝ նոր պայմանագրի վերաբերյալ։ Ըստ աղբյուրի՝ առաջարկվելու է պայամանգիր կնքել մինչև 2024 թվականը։
Ցանկանում էի թոշակի անցնել, բայց ինչ-որ բան փոխվեց․ Իբրահիմովիչ
«Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչը անկեղծացել է ու պատմել, որ ցանկացել է ավարտել կարիերան ամռանը։ «Ստեֆանո Պիոլին ինձ հարցրեց կարիերաս շարունակելու ցանկության մասին։ Ես պատասխանեցի, որ չեմ ցանկանում շարունակել, քանի որ ընտանիքս նույնպես շատ կարևոր է, և ես այստեղ միայնակ եմ։ Ես պատրաստ էի այդպես ապրել կես տարի, բայց չեմ ցանկանում մենակ մնալ ևս մեկ…
Իբրան հանդիպել է Շվեդիայի հավաքականի մարզչին․ քննարկվել է նրա վերադարձը թիմ
«Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչը հանդիպել է Շվեդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Անդերսոնի հետ։ Այս մասին հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիան։ Նշվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է 39-ամյա ֆուտբոլիստի հավանական վերադարձը հավաքական։ Անդերսոնը Իբրահիմովիչի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ այն անցել է լավ մթնոլորտում ու կա պատրաստակամություն՝ շարունակելու երկխոսությունը։
Իբրան կարող է կրկին երկարաձգել պայմանագիրը Միլանի հետ
«Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչը կարող է շարունակել իր մրցելույթները ներկայիս ակումբի կազմում նաև 2021 թվականից հետո։ Այս մասին հայտնում է La Gazetta dello Sport-ը։ Նշվում է, որ միլանյան ակումբը կարող է ևս մեկ տարվա պայմանագիր առաջարկել Իբրային, որը նախատեսված կլինի մինչև 2022 թվականը։ Ըստ աղբյուրի՝ 39-ամյա ֆուտբոլիստի կարծիքով՝ «Միլանը» այս մրցաշրջանում կկարողանա նվաճել Չեմպիոնների…
Իբրայի հավաքական վերադարձը չի քննարկվում․ Անդերսոն
«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը լուսանկար էր տեղադրել իր էջում՝ Շվեդիայի հավաքականի մարզաշապիկով ու գրել՝ «Վաղուց չէինք տեսնվել»։ Սրա վերաբերյալ շվեդների գլխավոր մարզիչ Յանե Անդերսոնը հայտնել է, որ Իբրահիմովիչի ազգային հավաքական վերադառնալու հնարավարությունը չի քննարկվում։ Բանն այն է, որ Իբրայի հրապարակումից հետո օգտատերերը դա ընդունել էին որպես հավաքական վերադարձի ակնարկ։











