Նաիրա Զոհրաբյան

  • ԱԺ 7 պատգամավոր Չարչյանի խափանման միջոցը փոխելու անձնական երաշխավորություն է ներկայացրել

    ԱԺ 7 պատգամավոր Չարչյանի խափանման միջոցը փոխելու անձնական երաշխավորություն է ներկայացրել

    Հունիսի 28-ին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Facebook-ի էջում գրառում է կատարել․ «ԱԺ 7 պատգամավորով անձնական երաշխավորություն ենք ներկայացրել՝ միջնորդելով փոխել բժիշկ Արմեն Չարչյանի խափանման միջոցը։ /ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն/ Հարգելի պարոն Մարգարյան, Ձեր վարույթում է գտնվում թիվ 62210621 քրեական գործը։ Մայր Աթոռը նույնպես միացել է Արմեն Չարչյանի ազատ արձակման պահանջին ՀՔԾ-ն պարզաբանում…

  • ԿԸՀ-ն որոշումներ է կայացրել Փաշինյանի գրանցման ու ՔՊ ցուցակի անվավեր ճանաչման դիմումների վերաբերյալ

    ԿԸՀ-ն որոշումներ է կայացրել Փաշինյանի գրանցման ու ՔՊ ցուցակի անվավեր ճանաչման դիմումների վերաբերյալ

    ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 13-ին գումարած նիստում քննության է առել Էդգար Ղարզարյանի և Նաիրա Զոհրաբյանի դիմումները։ Դրանցից առաջինով պահանջվել էր անվավեր համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գրանցումը և վարչական վարույթ հարուցել։ Նաիրա Զոհրաբյանը ԿԸՀ էր դիմել՝ պահանջելով, որ հանձնաժողովը դիմի Վարչական դատարան` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու…

  • Նաիրա Զոհրաբյանն ընտրություններին չի մասնակցի ԲՀԿ ցուցակով

    Նաիրա Զոհրաբյանն ընտրություններին չի մասնակցի ԲՀԿ ցուցակով

    Նաիրա Զոհրաբյանը Facebook-ի իր էջում հայտարարել է, որ վայր է դնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր քարտուղարի պարտականությունները ու առաջիկա ընտրություններին չի մասնակցելու ԲՀԿ համամասնական ցուցակով։ ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում այս տարիների ընթացքում ձեռք եմ բերել շատ լավ ընկերներ, որոնց հետ իմ ընկերությունը շարունակվելու է։ Մենք այսօր այլևս լինելիության, մեր պետականությունը չարիքի այս իշխանությունից փրկելու խնդիր ունենք…

  • Զոհրաբյանը քննադատել է Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագիծը

    Զոհրաբյանը քննադատել է Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագիծը

    Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագծին Նաիրա Զոհրաբյանը ասաց՝ դա աննախադեպ խայտառակ օրինագիծ է, որն ուղղված է խոսքի ազատության դեմ, և ոչ թե վիրավորանքի։ Եթե իշխանությունն ուզում վերացնել հայհոյանքը և զրպարտությունը, Փաշինյանից երկու րոպե է պահանջվում․ փակում է «ֆեյքի» ինկուբատորը, և կտեսնեք, որ վիրավորանքն ու զրպարտությունը կվերանան։ Հիշեցնենք, որ…

  • Նաիրա Զոհրաբյանն այցելել է ԱԱԾ-ի մեկուսարանում գտնվող Վահան Բադասյանին

    Նաիրա Զոհրաբյանն այցելել է ԱԱԾ-ի մեկուսարանում գտնվող Վահան Բադասյանին

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Իվետա Տոնոյանն այսօր այցելել են Վահան Բադասյանին, ով այժմ գտնվում ԱԱԾ մեկուսարանում։ Այս մասին իր facebook-յան իր էջում գրառում է կատարել Նաիրա Զոհրաբյանը և նշել հետևյալը․ «Քիչ առաջ իմ գործընկեր Իվետա Տոնոյանի հետ ԱԱԾ մեկուսարանում հանդիպեցինք Վահան Բադասյանին, ում դատարանը կալանավորեց Նիկոլ Փաշինյանին զենքով ոչնչացնելու սպառնալիքի համար։ Դատավորը…

  • Երբ կոալիցիայի մեջ էիք, Հայաստանից արտագաղթել է 372800 մարդ․ Գևորգյանը հակադարձեց Զոհրաբյանին

    Երբ կոալիցիայի մեջ էիք, Հայաստանից արտագաղթել է 372800 մարդ․ Գևորգյանը հակադարձեց Զոհրաբյանին

    Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում քննարկման առարկա դարձավ նաև արտագաղթը։ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ամբիոնից նշեց, որ ավիանկերությունները Երևան-Մոսկվա միակողմանի տոմսը դարձրել են 1050 դոլար։ Հետո հարց հնչեցրեց «Իմ քայլի» պատգմավորներին․ «Բա չե՞ք ուզում մեզ հետ միասին գնալ հարցնել՝ բա ինչո՞ւ են գնում, բա այդ մարդիկ 2018 թվականին մեծ հույսով քվեարկում էին ձեր օգտին»։…

  • Զոհրաբյանը չի կարող լինել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ. Իմ քայլ

    Զոհրաբյանը չի կարող լինել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ. Իմ քայլ

    Ըստ «Իմ քայլը» խմբակցության՝ պարզ է, որ գործնականում առկա է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կողմից որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հետագա պաշտոնավարման անհնարինություն։ Իշխող խմբակցությունը որոշ գրառումներ է մեջբերել Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից, որոնք ըստ խմբակցության՝ արվում են Սահմանադրությամբ ամրագրված մարդու՝ որպես բարձրագույն արժեք, անօտարելի արժանապատվությունը ոտնահարող, նվաստացնող և վիրավորանք…

  • Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել Նաիրա Զոհրաբյանի դեմ

    Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել Նաիրա Զոհրաբյանի դեմ

    ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ, ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի դեմ: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի, հայցվորը պահանջում է վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրել և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարել: Հայցը…

  • Սաֆարյանը Զոհրաբյանից ակնկալում է հրապարակային ներողություն (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Սաֆարյանը Զոհրաբյանից ակնկալում է հրապարակային ներողություն (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում սքրին է հրապարակել, որին կից գրել է․ «Տիկին Նաիրա Զոհրաբյան, ակնկալում եմ հրապարակային բացատրություն և ներողություն այս տողերի, վիրավորանքների ու մեղադրանքների համար։ Որպեսզի դուք չպահանջեք, կանխավ ասում եմ’ իմ ծնողների սուրբ գերեզմանով ու իմ միակ դստեր արևով երդվում եմ, որ ձեր հիշատակած օգտահաշվի կամ որևէ այլ ֆեյք…

  • Ձեռնարկեք հրատապ միջոցներ․ Զոհրաբյանի ու Սամսոնյանի բաց նամակը Շարփին

    Ձեռնարկեք հրատապ միջոցներ․ Զոհրաբյանի ու Սամսոնյանի բաց նամակը Շարփին

    ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու «Լուսավոր հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը բաց նամակ են հղել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին։ «Հարգարժան պարոն Շարփ, Սույն թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը օդային և հրթիռային լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ անխնա գնդակոծելով խաղաղ բնակչությանը, խաղաղ բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք…

  • Ադրբեջանական ագիտպրոպը խեղաթյուրում է իմ խոսքը. Նաիրա Զոհրաբյան

    Ադրբեջանական ագիտպրոպը խեղաթյուրում է իմ խոսքը. Նաիրա Զոհրաբյան

    ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել Facebook-ում: Զոհրաբյանը հայտնում է, որ ադրբեջանական ագիտպրոպը խեղաթյուրում է իմ խոսքը և ներկայացնում, թե ՀՀ-ն վախենում է պատերազմից: «Ուրեմն, երեւի տավուշյան պարտությունից դեռեւս շոկից դուրս չեկած, պատերազմի օրերին «կալբաս» կերած ու «արաղ» խմած սեփական արտգործնախարարին փուռը տված Ալիեւն ու իր քարոզչական ագիտպրոպը շարունակում է КГБ-ական վատթարագույն ավանդույթները։ Երեկ…

  • Զոհրաբյանը մոլորված հայ սպայի հարցով դիմել է միջազգային կազմակերպություններին

    ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Դիմել եմ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։ Ազերի զինծառայողների հրապարակած տեսանյութերը սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպտագույն խախտում են։ Օգոստոսի 22-ին, ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը, եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է՝ հայտնվելով ադրբեջանական զինուժի իրավասության ներքո:…

  • Նույնիսկ աբսուրդը ինչ-որ տրամաբանական սահմաններ պիտի ունենա. Նաիրա Զոհրաբյան

    ԲՀԿ խմբակցության պատգամոր Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել Facebook-ում: Զոհրաբյանը անդրադարձել է մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանը: «Չէ, բայց դուք վերջն եք Ուրեմն, կուսակցության աշխատակազմի մի ղեկավար ունենք, հանգիստ, խաղաղ, պարկեշտ, գործից հասկացող մի մարդ, անունը` Ռուբիկ Մանուկյան: Հիմա Ռուբիկ Մանուկյանի թոշակի տարիքը լրացել է, էդպես էլ է պատահում, ու մարդը որոշել է գնալ թոշակի,…

  • Պարո՛ն վարչապետ, հիմա այս երիտասարդները ի՞նչ պիտի անեն. Նաիրա Զոհրաբյան

    ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ անդրադարձել է արտերկրի բուհեր ընդունված ուսանողների խնդրին, ովքեր արտակարգ դրության պատճառով չեն կարողանում մեկնել երկրից։ «Պարո՛ն վարչապետ, հիմա այս երիտասարդները ի՞նչ պիտի անեն Ահա այս երեք հրաշալի աղջիկները՝ Անգելինա Կոգուրը, Արևիկ Զաքարյանն ու Տաթևիկ Սահակյանը դիմել են ինձ և հիմա ես էլ դիմում եմ…

  • Զինհոսպիտալում գտնվող վիրավոր զինվորների ինքնազգացողությունը լավ է․ Զոհրաբյան

    Զինհոսպիտալում գտնվող վիրավոր զինվորների ինքնազգացողությունը լավ է․ Զոհրաբյան

    ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Քիչ առաջ այցելեցի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Այս պահին հոսպիտալում բուժում են ստանում տավուշյան ռազմական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած 9 զինծառայող։ Բոլոր տղաների առողջական վիճակն արդեն լավ է և ծանր դեպքեր չունենք։ Տղաներից մի քանիսն արդեն ամբողջությամբ ապաքինվել են և առաջիկա օրերին…