fbpx
Զինված Ուժեր

Զինհոսպիտալում գտնվող վիրավոր զինվորների ինքնազգացողությունը լավ է․ Զոհրաբյան

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Քիչ առաջ այցելեցի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Այս պահին հոսպիտալում բուժում են ստանում տավուշյան ռազմական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած 9 զինծառայող։

Բոլոր տղաների առողջական վիճակն արդեն լավ է և ծանր դեպքեր չունենք։

Տղաներից մի քանիսն արդեն ամբողջությամբ ապաքինվել են և առաջիկա օրերին դուրս կգրվեն։ Ու ամենակարևորը՝ ոչ միայն տավուշյան մարտերի մասնակից, այլ նաև հոսպիտալում էս պահին բուժում ստացող մեր բոլոր զինծառայողների «դուխը» տեղն է։

Առողջություն մեր զինվորներին ու շնորհակալություն հոսպիտալի բժիշկներին՝ մի շարք բարդ վիրահատություներ պրոֆեսիոնալ կատարելու և տղաներին կյանք վերադարձնելու համար»:

https://www.facebook.com/n.zohrabyan/posts/782715312548862?__cft__[0]=AZXJ5Rmuc0nbrW8Voleu_lEVi7zf9oqbcMhB8i29xAOnFUnLJrMoYj2RvvQ_Qe5HUTUPpHk1iLaRw_W55sqdbrRuus5Bmg_RkjVvia7_WbWV2mHQQL3AyZuBV_oLfswyW9E&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ