պայթյուն
Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 20 մարդ է զոհվել
Առնվազն 20 մարդ է զոհվել, ևս 35-ը՝ վիրավորվել Քաբուլի արևմուտքի կրթական կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Սեպտեմբերի 30-ին այդ մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը: «Թալիբան» արմատական շարժման կազմած՝ Աֆղանստանի ժամանակավոր կառավարությունում հեռուստաալիքի աղբյուրի տվյալներով՝ պայթյունը կատարել է մահապարտ ահաբեկիչը:
Թբիլիսիում գազի պայթյուն Է տեղի Է ունեցել բնակելի տանը
Պայթյուն Է տեղի ունեցել Թբիլիսիի Դիդի Դիգոմիի շրջանում գտնվող բնակելի շենքի բնակարաններից մեկում: Սեպտեմբերի 1-ին այդ մասին հայտնել է Վրաստանի Հանրային հեռարձակման Առաջին ալիքը: Նախնական վարկածով՝ պայթյունի պատճառ Է դարձել գազի արտահոսքը: Տուժել Է երեք մարդ՝ ամուսիններ և նրանց երկամյա երեխան: Նրանց բոլորին տեղափոխել են հիվանդանոց: Երեխայի վիճակը բժիշկները գնահատում են օրհասական: Պայթյունի ալիքն այնքան…
Մեքսիկայում գազատար Է պայթել
Մեքսիկայի Պուեբլայի նահանգի փրկարարները հաղորդել են Pemex ընկերության գազատարում պայթյունի մասին. միջադեպի վայրը շրջափակվել է 500 մետր շառավղով, իսկ բնակչությանն օգնելու համար գործարկվել է ժամանակավոր ապաստարան: «Համակարգված աշխատանքի շրջանակներում, որը մենք անցկացնում ենք Ամոսոկում պայթյունի շրջանում, մունիցիպալ իշխանությունների հետ համատեղ ժամանակավոր ապաստարան է բացվել բնակչությանն աջակցություն ցուցաբերելու համար: Մենք կոչ ենք անում՝ ձեզ հեռու պահել…
Սուրմալուում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ 4 անձ ձերբակալվել է
25.08.2022 թ. Երևան քաղաքի դատախազությունում ստացվել և ուսումնասիրվել է սույն թվականի օգոստոսի 14-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 15-րդ հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքով նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի նյութերը: Ուսումնասիրության արդյունքում քրեական վարույթի նյութերում առկա, անձանց կողմից…
Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունի դեպքով կան ձերբակալվածներ
Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունի դեպքով կան ձերբակալվածներ։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից: 2022թ. օգոստոսի 25-ին ժամը 13:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Տ.Մեծ նրբանցք թիվ 20/3 հասցեում` «Պլատոչնի» կոչվող տեղանքում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով առաջացած կրակից և պահեստում առկա ապօրինի պահվող ռազմամթերքի պայթյունից ոչնչացվել և վնասվել են պահեստի հարակից տարածքում տեղակայված արտադրամասեր,…
Կառավարությունը չի փոխհատուցի Սուրմալում տեղի ունեցած պայթյունից տուժած տնտեսվարողներին
Հայաստանի կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունից տուժած տնտեսվարողներին: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ըստ նրա՝ «Սուրմալու» տոնավաճառում աշխատող գործարարները չէին ապահովագրել իրենց գույքը: «Կառավարությունը չի կարող իր վրա գործառույթ վերցնել և փոխհատուցել այն ծախսը,որը ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցեր: Եթե գործարարը այդ ռիսկը մեծ չի…
Պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացու մարմինը չի հայտնաբերվել
ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «Հարգելի՛ գործընկերներ, ինչպես տեղյակ եք, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացուն հայտնաբերելու համար տարվող որոնողական աշխատանքները վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացվել են հավանական պայթյունի վայրում, որտեղ, ըստ տեղեկատվության, հավանաբար գտնվել է քաղաքացին։ Պայթյունի էպիկենտրոնում և մերձակա ամբողջ տարածքում իրականացվել են…
Դուգինայի սպանությունը պատվիրված է եղել. Քննչական կոմիտե
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի տվյալներով լրքգրող, քաղաքագետ Դարյա Դուգինայի սպանությունը պատվիրված է եղել: Այս առթիվ հարուցված քրեական գործը քննելու է ՌԴ Քննչական կոմիտեի կենտրոնական մարմինը: «Հաշվի առնելով արդեն ձեռք բերված տվյալները՝ հետաքննությունը կարծում է, որ հանցագործությունը նախապես ծրագրված է եւ պատվիրված է եղել: Արդեն պարզվել է, որ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել մեքենայի տակ՝ վարորդի…
Պայթել է Դուգինի դստեր մեքենան
Մերձմոսկվայում պայթել է Դարիա Դուգինայի Land Cruiser Prado մեքենան։ Պայթյունը տեղի է ունեցել Մոժայսկոյե մայրուղու վրա՝ Բոլշիե Վյազյոմի գյուղի մոտ։ Պայթյունի ժամանակ աղջիկը եղել է մեքենայում և տեղում մահացել է։ Ըստ ականատեսների՝ մեքենան պայթել է վարելիս։ Դարիա Դուգինան եվրասիականության գաղափարախոս և Պուտինի խորհրդական Ալեքսանդր Դուգինի դուստրն է։ Դուգինը հայտնի է իր հակահայ ելույթներով, Հայաստանի պետականությունը…
ԲԿ-ներում բուժումը շարունակում է Սուրմալուում պայթյունից տուժած 3 քաղաքացի. ԱԻՆ
Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 63 քաղաքացի, որոնցից 3-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մնացածը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։ Այդ մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: Անհետ կորած համարվող քաղաքացու որոնումները շարունակվում են նույն ինտենսիվությամբ: Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են 1 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավված են քաղաքապետարանի 1 ջրատար, ինչպես նաև 2 տրակտոր, 2 ինքնաթափ, 2 ավտոկռունկ։
Չի հերքվել, որ Սուրմալուի հրդեհն ու պայթյունը դիտավորյալ կամ ահաբեկչական է
Քանի որ վարչապետը հերքեց ահաբեկչությունը, հավանաբար նպատակ ունենալով հանդարտեցնել հանրության շրջանում տարածվող վախի մթնոլորտը, բայց նաև ստանձնեց կառավարության անգործության հետևանքով տնտեսվարողների գործունեության չկասեցնելու պատասխանատվությունը։ Սա մի բան է նշանակում, որ ինքը մեղավորություն ունի, կամ առնվազն պետք է պատասխանատվության կանչի ստուգումների արդյունքներն իրենց հայտնի դառնալուց հետո, դրանց վրա տնտեսվարողի գործունեությունը չկասեցնելու իրեն շատ մոտ կանգնած մեղավորին՝…
Հիվանդանոց տեղափոխվել է երկու փրկարար․ ԱԻ նախարար
Հիվանդանոց տեղափոխվել է երկու փրկարար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։ «Մեկը՝ ոտքի վնասվածքով, մեկը՝ շատ ծխահարված։ Երկուսն էլ երկրորդ օրը դուրս են գրվել։ 7 փրկարար նշված օրն էր ծխահարվել»,- հայտնեց Փամբուխչյանը։ Նախարարը նշեց՝ քանի դեռ եռահարկ շենքը կանգուն է, այնտեղ վտանգավոր է քաղաքացիների համար։
Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել` տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: «Այսօր ես միանում եմ բոլոր հայերին, որոնք սգում են Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների համար։ Անկեղծ ցավակցում եմ այն ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց սիրելիներին։ Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- Թվիթերի իր էջում գրել…
Սուրմալուի պայթյունի գործով 50-ից ավելի քաղաքացի է հարցաքննվել
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի գործով 50-ից ավելի քաղաքացի է հարցաքննվել, սակայն առեւտրի կենտրոնի սեփականատերը չի հարցաքննվել։ Այս մասին ասել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։ Հիշեցնենք, որ Սուրմալու առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։














