Մեքսիկայում գազատար Է պայթել

Ամենադիտվածներ

Մեքսիկայում գազատար Է պայթել

Մեքսիկայի Պուեբլայի նահանգի փրկարարները հաղորդել են Pemex ընկերության գազատարում պայթյունի մասին. միջադեպի վայրը շրջափակվել է 500 մետր շառավղով, իսկ բնակչությանն օգնելու համար գործարկվել է ժամանակավոր ապաստարան:

«Համակարգված աշխատանքի շրջանակներում, որը մենք անցկացնում ենք Ամոսոկում պայթյունի շրջանում, մունիցիպալ իշխանությունների հետ համատեղ ժամանակավոր ապաստարան է բացվել բնակչությանն աջակցություն ցուցաբերելու համար: Մենք կոչ ենք անում՝ ձեզ հեռու պահել միջադեպի վայրից»,-ասվում է Twitter-ում զետեղված փրկարարների բլոգում:

Վթարի վերացմանը մասնակցում են ոստիկանությունը, հրշեջները, Ազգային գվարդիան և պաշտպանության նախարարությունը, ինչպես նաև Pemex-ի մասնագետները: Արտահոսի վայրը արգելափակված Է 500 մետր շառավղով, զոհվածների կամ վիրավորների մասին չի հաղորդվում: Տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, Pemex նավթագազային ընկերության աշխատակիցները գտնվում Էին անօրինական ներփորվածքի վայրում և զբաղվում Էին խողովակների հերմետիկացմամբ: Գազատարը վնասել են էքսկավատորի անհաջող մանիպուլյացիաներով, սակայն անձնակազմը կարողացել է փախչել նախքան պայթյունը և գոչյունով նախազգուշացրել շրջակա տների բնակիչներին: Վնասված երեք շինություններից մեկն ամբողջությամբ այրվել է:

 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();