պատանդներ
Իսրայելական զորքերը կմնան Գազայում, Լիբանանում և Սիրիայում անժամկետ
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ զորքերը կմնան Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներում՝ բարդացնելով զինադադարի բանակցությունները Համասի հետ:
Իսրայելը հարվածներ է հասցրել Գազային՝ վերջ դնելով հրադադարին և, ըստ հաղորդումների, հարյուրավոր մարդկանց սպանելով
Գազայում 300-ից ավելի զոհեր են գրանցվել Իսրայելի լայնածավալ հարվածների հետևանքով, որոնք վերջ են դրել ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարին՝ պատանդների ազատման շուրջ բանակցությունների ձախողման ֆոնին։
Եվրախորհրդարանում հրատապ քննարկում՝ Ադրբեջանում ապօրինի կալանավորված հայ պատանդների շուրջ
Եվրախորհրդարանում հրատապ քննարկում է տեղի ունեցել Ադրբեջանի կողմից հայ պատանդների, ներառյալ Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաների ապօրինի կալանավորման և կեղծ դատավարությունների շուրջ։ Բանաձևի քվեարկությունը ընդգծում է միջազգային մտահոգությունը։
Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
2022 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-մայոր Ա.Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել են գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներ և հարազատներ, ինչպես նաև հանձնաժողովին կից գործող աշխատանքային խմբի անդամները: Նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ գեներալ-մայոր Ա.Աբազյանի…
Նիդերլանդների խորհրդարանին ներկայացվել են հայ գերիների հայրենադարձմանն ուղղված քայլերը
Հուլիսի 19-ին Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնակատար Սիխրիդ Կաախը հուլիսի 16-ին հերթական նամակն է հասցեագրել խորհրդարանին, որտեղ հայտնել է հայ գերիների հայրենադարձման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների մասին։ Նախարարն ընդգծել է, որ կառավարությունը տարբեր ձևաչափերով հանդիպումների ժամանակ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մակարդակներում շարունակում է Ադրբեջանին կոչ անել կատարել միջազգային համաձայնագրերով և եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները և վստահեցրել, որ…
Գերիների շահերի շարունակական ներկայացումը ՄԻԵԴ-ում անհրաժեշտություն է ․ Փաստաբանների պալատ
Հուլիսի 16-ին ՀՀ փաստաբանների պալատի հանրային կապերի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ՀՀ փաստաբանների պալատն անցկացրել է Ադրբեջանում գտնվող հայ գերեվարված անձանց իրավաբանական օգնություն տրամադրելու հարցով երրորդ հանդիպումը, որի ժամանակ նշվել է, որ գերության մեջ գտնվող անձանց շահերը ներկայացնող թիմը միջոցներ է ձեռնարկում վստահորդներին Ադրբեջանի ազատազրկման վայրերում այցելելու նպատակով և պատրաստակամություն է հայտնել…
Բաքվում կայացել է լրտեսության մեջ մեղադրվող 2 հայ ռազմագերիների գործով նիստը
Ադրբեջանական Trend գործակալության հաղորդմամբ՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր մեկնարկել է 2 հայ ռազմագերիների՝ Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի գործով դատավարությունը։ Նիստի ընթացքում ռազմագերիներին ներկայացվել է իրենց իրավունքների մասին և հաջորդ դատական նիստի օր է նշանակվել հուլիսին 26-ը։ Նշենք, որ ադրբեջանական դատարանը Դավթյանին ու Սուջյանին մեղադրում է լրտեսության մեջ:
ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանն անդրադարձել է հայ գերիների վերադարձի հարցին
Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցին: Նա հիշեցրել է, որ Նիդերլանդները կոչ է արել Ադրբեջանին վերադարձնել հայ ռազմագերիներին: Դեսպանն ընդգծել է, որ այդ և այլ հարցերում իրենց ջանքերը կենտրոնացնում են ԵՄ-ում: «Նիդերլանդները, որպես առանձին երկիր, փոքր է իր ծավալներով ու ներուժով, այդ իսկ պատճառով մեր…
ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ ռազմագերիներին և առևանգված քաղաքացիներին կեղծ մեղադրանքներ առաջադրելու անընդունելիության վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ ռազմագերիներին և առևանգված քաղաքացիներին կեղծ մեղադրանքներ առաջադրելու անընդունելիության վերաբերյալ: «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և առևանգված քաղաքացիական անձանց հանդեպ կեղծ մեղադրանքների հիման վրա քրեական հետապնդման իրականացումը: Միջազգային իրավունքի համաձայն՝ ռազմագերիները չեն կարող պատասխանատվության ենթարկվել պատերազմական գործողություններին մասնակցելու համար: Միաժամանակ, ելնելով հայերի հանդեպ Ադրբեջանում տարածված ծայրահեղ ատելության և…
Ու՞մ էր ուղղված Փաշինյանի խոսքը. գերեվարված տղաները չեն ների, եթե զիջենք երկրի անկախությունը
Հպարտանալու առիթ չէ, որ երկրի ղեկավարը գերիների վերադարձի մասով նման տեքստ է ասում, սակայն դա կարևոր է այն բանի համար, որ մեզ չահաբեկեն պատանդներով. չստիպեն զիջել Սյունիքով միջանցք, չստիպեն համակերպվել իրենց ներխուժումներին ՀՀ ինքնիշխան տարածք, չազդեն ժողովրդի կամարտահայտման վրա ընտրություններին և այլն։ Ըստ մեր կողմի տվյալների, Ադրբեջանը գերության մեջ է պահում մոտ 200 հոգու։ Թշնամին փորձում…
ԵԽԽՎ զեկուցողին են ներկայացվել Արցախյան հակամարտության հումանիտար հետևանքները
Այսօր ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ընդունել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերով զեկուցող Պոլ Գավային (Իռլանդիա), ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղար Մարկ Նևիլին, ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանեին, ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանին, ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է հետպատերազմյան շրջանում Արցախից տեղահանված մարդկանց և, մասնավորապես,…
Եվրախորհրդարանը քննարկելու է հայ ռազմագերիների հարցը
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում նախատեսվում է քննարկել Արցախյան 44-օրյա պատերազմի ռազմագերիների հարցը: Խորհրդարանում նիստեր են նախատեսված մայիսի 17-20-ը: Մայիսի 20-ի լիագումար նիստում նախատեսված են դեբատներ՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության խախտումների վերաբերյալ: Նույն օրվա օրակարգում է ռազմագերիների հարցը: Առաջարկված է բանաձև, նախատեսվում է քվեարկություն:
Կարմիր խաչը օգնում է հայ ռազմագերիներին կապ պահպանել իրենց ընտանիքների հետ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը հայտնում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այցելում է Ադրբեջանում պահվող հայ գերիներին և օգնում նրանց կապ պահպանել իրենց ընտանիքների հետ: «Մենք շարունակում ենք այցելել Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ անազատության մեջ գտնվողներին, որոնց անազատությունը պաշտոնապես հաստատվել է։ Մենք օգնում ենք, որ նրանք կապ պահպանեն իրենց ընտանիքների հետ։ Սա արվում է Կարմիր…
Մեր գերիները 188-ը չեն, իրական թիվը տարբեր է․ Արա Այվազյան
Հայաստանն ամբողջությամբ կատարել է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 8-րդ կետով ստանձնած իր պարտավորությունները՝ Ադրբեջանին հանձնելով բոլոր գերիներին: Այսօր այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը: «Ադրբեջանը չի կյատարել իր պարտավորությունները, դրա մասին մենք հայտարարել ենք և հրապարակային, և երկկողմ ու բազմակողմ մեր ամենօրյա շփումներում: Կա երևացող և չերևացող մաս»,- նշեց նա՝ նկատելով, որ…
Լուցկում ավտոբուս գրաված ահաբեկիչը բաց է թողել պատանդներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ZIK հեռուստաալիքը հայտնում է, որ ուկրաինական Լուցկ քաղաքում տղամարդը, ով գրավել էր ավտոբուսը, բաց է թողել պատանդներին, ինչից հետո տեղում պայթյուն է որոտացել։ Հեռարձակման ժամանակ երևացել է՝ ինչպես են մարդիկ դուրս գալիս գրավված ավտոբուսից, այնուհետև տեղի է ունենեցել պայթյուն։ Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի Լուցկ քաղաքի կենտրոնում տղամարդը պատանդ էր վերցրել ավտոբուսի մոտ 20 ուղևորի։ Նա զինված…