Ռեջեփ Թայիփ Էրդողան
Հայերն իրենց երկրում հանգստություն չունեն. Էրդողան
Մեր պատմության մեջ ցեղասպանություն չկա. ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով օրեր առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության օր հռչակելու մասին հայտարարության մասին հարցին: «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը զգուշությամբ օգտագործիր,- ասել է նա լրագրողին:- Հայերը մեր երկրում երբեք չեն ենթարկվել ցեղասպանության, և այս պահին մեր երկրում 100 հազար հայ քաղաքացի…
Պուտինն ու Էրդողանը շուտով կրկին կհանդիպեն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլին Մոսկվայում կմասնակցեն հերթական բանակցություններին: Այս մասին Известия-ին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Պուտինն ու Էրդողանը կմասնակցեն երկու երկրների՝ բարձր մակարդակով համագործակցության խորհրդի նիստին, կհայտարարեն Ռուսաստանի և Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության տարվա բացումը: Ի դեպ, սա կլինի այս տարվա ընթացքում երկու երկրների նախագահների…
Թուրքիայում ԶԼՄ-ների 95%-ը իշխանությունների ազդեցության տակ է
Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI) զեկույց է պատրաստել Թուրքիայում մամուլի ազատության վերաբերյալ: Զեկույցի համաձայն` 2016թ. հուլիսի 15-ից մինչ օրս Թուրքիայում փակվել է 170 լրատվամիջոց և հրատարակչատուն: Բացի այդ տնտեսական և քաղաքական ճնշումների պատճառով լրատվամիջոցների 95%-ը անցել է իշխանության ազդեցության տակ: Նշենք, որ զեկույցը պատրաստել են IPI-ի գործադիր խորհրդի նախագահ Մարկուս Սպիլմանի և IPI-ի տնօրեն Բարբարա Տրիոնֆի…
Էրդողան. C 400-ները կհանձնվեն հուլիս ամսին
Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Սոչիում կայացած Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ հանդիպումից վերադառնալուց հետո տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին թե ինչպես է գնահատում այն տեսակետը, որ առանց ռուսական C 400-ներից հրաժարվելու չի կարող գնել ամերիկյան Պատրիոտ զինատեսակը, պատասխանել է. «Ռուսաստանի հետ արդեն կնքել ենք C 400-ների վերաբերյալ համաձայնագիրը, այս իսկ պատճառով խոսք անգամ չի կարող գնալ…
Էրդողանը կարծում է, որ Թուրքիային ԵՄ չներառելու պատճառը մուսուլմանական երկիր լինելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն իր տեսակետն է հայտնել այն մասին, թե ինչու իր ղեկավարած երկիրը չի կարողանում մտնել ԵՄ կազմ: Նա հայտարարել է, որ դրա պատճառն այն է, որ Թուրքիան մուսուլմանական երկիր է: Այս մասին հայտնում է թուրքական A Haber-ը: «Ուրեմն թող նրանք այդ մասին ուղիղ ասեն»,- հայտարարել է էրդողանը: Ավելի վաղ՝ անցած տարվա…
Իդլիբի հարցը կդառնա Պուտին-Էրդողան հանդիպման գլխավոր թեման. Լավրով
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ասել է, որ Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման գլխավոր թեման կլինի Իդլիբի հարցը. հայտնում է «РИА Новости»-ն: Հիշեցնենք, որ վաղը` փետրվարի 14-ին, Սոչիում կկայանա Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների` Սիրիայի հարցով հանդիպումը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Պուտինն առանձին հանդիպում կունենա Իրանի…
Էրդողանին վիրավորած անձը դատապարտվել է 24 գիրք կարդալու
Թուրքիայի 75-ամյա քաղաքացին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին արած վիրավորական արտահայտությունների համար դատապարտվել է գիրք կարդալու: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ դատախազությունը նախագահին վիրավորելու մեղադրանքով հետաքննություն էր սկսել Ալի Շահին անունով մի քաղաքացու նկատմամբ՝ Ստամբուլի սրճարաններում Էրդողանի վերաբերյալ արած վիրավորական արտահայտությունների համար: Ստամբուլի Անատոլական 8-րդ դատարանը որոշել է ազատ արձակել Շահինին՝ նրա…
Այն ահաբեկիչները, ովքեր սպանում են մուսուլմաններին, ունեն արևմտյան զենքեր. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Թուրքիայի արևմտյան դաշնակիցներին՝ ահաբեկիչներին զինելու համար, ովքեր սպանում են մուսուլմաններին ամբողջ աշխարհում: «Նրանք, ովքեր արյունոտ ձեռքերով զենք են մատակարարում ահաբեկիչներին, ստեղծում են անսպասելի խոչընդոտներ, երբ Թուրքիան ձգտում է ձեռք բերել նույն զենքը: ԻՊ-ի, ՔԲԿ- ի Ալ Քաիդայի և Ալ Շաբաբի ձեռքերում են արևմտյան զենքեր: Թուրքական hurriyetdailynews.com կայքի տեղեկացմամբ…
Թուրքիան արձագանքել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության օր նշելու մասին Մակրոնի հայտարարությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր նշվելու մասին հայտարարությանը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը: «Խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունը, առ այն որ ապրիլի 24-ն այսպես կոչված Հայոց ցեղասպանության հիշատակի օր է նշվելու: Այսպես կոչված Հայոց ցեղասպանության մասին…
Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին և ԵՄ-ին Վենեսուելայի գործերին միջամտելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Միացյալ Նահանգներին և Եվրամիության երկրներին երկակի ստանդարտներ կիրառելու համար` անվանելով Խուան Գուաիդոյին, որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչելու նրանց որոշումը, ոչ ճիշտ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Էրդողանը ընդգծել է, որ Նիկոլաս Մադուրոն իշխանության է եկել ժողովրդավարական ընտրություններով: «Վենեսուելան ձեր գործի՞քն է: Այնտեղ նախագահը իշխանության է…
Պուտինն ու Էրդողանը փետրվարի 14-ին Սոչիում կհանդիպեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ փետրվարի 14-ին Սոչի քաղաքում հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Anadolu-ն: Նրանք կքննարկեն սիրիական հակամարտության կարգավորման հարցը: «Փետրվարի 14-ին մենք պարոն Պուտինի հետ Սոչիում հանդիպում կունենանք»,- ասել է Էրդողանը: Հանդիպմանը ներկա կլինի նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: Երեք նախագահները սիրիական հակամարտության կարգավորման…
Էրդողանը Թրամփին կոչ է անում պահել խոստումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հուսով է՝ Միացյալ Նահանգների իր գործընկերը կպահի իր խոստումն ու առաջիկայում դուրս կբերի ամերիկյան զորքերը Սիրիայի՝ Թուրքիային սահմանամերձ տարածքներից: Այս մասին Էրդողանը հայտարարել է հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում: «Պարոն Թրամփը խոստացել է, որ ԱՄՆ-ը կհեռանա Եփրատից արևելք ընկած տարածքներից: Հուսով ենք, որ այդ խոստումը կկատարվի մոտ ժամանակներս: Մենք…
Պուտին-Էրդողան հանդիպումը շուրջ 3 ժամ է տևել
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև Մոսկվայում հունվարի 23-ին տեղի ունեցած հանդիպումը շարունակվել է 3 ժամ: Հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հիշեցնենք, որ Էրդողանը Ռուսաստան էր ժամանել աշխատանքային այցով: Պուտինը և Էրդողանը առանձնազրույց են ունեցել, որից հետո նախագահներին են միացել պատվիրակությունների անդամները: Հանդիպման ավարտից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, Պուտինը…
Էրդողանի հետ Մոսկվա են մեկնել երկրի ԱԳՆ, ՊՆ և հետախուզության ղեկավարները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Մոսկվա են մեկնել երկրի ԱԳՆ, ՊՆ և հետախուզության ղեկավարները: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` թուրքական Anadolu-ին հղումով: Այցի շրջանակում Էրդողանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բացի այդ` նախատեսված են բանակցություններ պատվիրակությունների կազմում: Կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, իրավիճակը Սիրիայում և այլ արդիական հարցեր:
Էրդողանը մեկնում է Ռուսաստան
Հունվարի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ)։ Այցի ընթացքում Էրդողանը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը: Էրդողանի հետ Ռուսաստան են մեկնելու նաև մի շարք թուրք նախարարներ, որոնց անունները չեն հրապարակվում առայժմ։ Ակնկալվում է, որ նախագահները բացի ռուս-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերից կքննարկեն նաև Սիրիայի…














