Ռուստամ Բադասյան

  • Ռուստամ Բադասյանի հանձնարարականով «Սևան» ՔԿՀ-ում իրականացվել է չնախատեսված խուզարկություն

    Ռուստամ Բադասյանի հանձնարարականով «Սևան» ՔԿՀ-ում իրականացվել է չնախատեսված խուզարկություն

    Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հանձնարարականով իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի օպերատիվ և անվտանգության ապահովման ստորաբաժանումների աշխատակիցները հոկտեմբերի 23-ին «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ա. Ի-ի խցում իրականացրել են չնախատեսված խուզարկություն, և նրա մատնանշած թաքստոցից հայտնաբերել ու առգրավվել են դատապարտյալին պատկանող արգելված իր հանդիսացող բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտերով: Դեպքի առթիվ նախապատրաստվում են…

  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Արդարադատության նախարարության բյուջետային հատկացումների հայտը

    Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Արդարադատության նախարարության բյուջետային հատկացումների հայտը

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները: Մասնավորապես, այսօր քննարկվել է Արդարադատության նախարարության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտը: Այն քննարկվել է նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների, առկա խնդիրների լուծման և առաջնահերթությունների իրականացման համատեքստում: Անդրադարձ է կատարվել դատաիրավական բարեփոխումների և միջոցառումների ընթացքին, քրեակատարողական հիմնարկների տեխնիկական հագեցվածության ապահովման, ՔԿՀ-ներում դատապարտյալների սննդի որակի…

  • Քրեակատարողական համակարգի աշխատակիցների աշխատավարձը շուրջ 30 տոկոսով կբարձրանա

    Քրեակատարողական համակարգի աշխատակիցների աշխատավարձը շուրջ 30 տոկոսով կբարձրանա

    Երևանում հոկտեմբերի 21-ին կայացել է Քրեակատարողական ծառայության 100-ամյակին և Քրեակատարողական ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստը: Վերջինին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ՀՀ գլխավոր հարկադիր…

  • ՍԴ նախագահի ընտրության ճանապարհը բազմաթիվ հարցեր է առաջացնում. Բադասյան

    ՍԴ նախագահի ընտրության ճանապարհը բազմաթիվ հարցեր է առաջացնում. Բադասյան

    Չեմ տեսնում որևէ գործողություն, որը կարող է մեկնաբանվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամաբ քաղաքական հետապնդման կոնտեքստում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նրա խոսքով՝ պետք է հետևեն իրավապահ մարմինների գործողություններին։ «Բնականաբար, իրավապահ մարմինները պետք է շատ զգույշ լինեն և թույլ չտան որևէ գործողություն, որը կարող է այլ…

  • Ռուստամ Բադասյանը հանդիպել է Ֆրանսիայի գործընկերոջը

    Ռուստամ Բադասյանը հանդիպել է Ֆրանսիայի գործընկերոջը

    Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ստրասբուրգ կատարած այցի ընթացքում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեին: Նախարար Բադասյանը, բարձր գնահատելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև տարբեր մակարդակներում սերտ ու արդյունավետ համագործակցությունը՝ շնորհակալություն է հայտնել բարեկամ ժողովրդին Ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու կապակցությամբ: Ռուստամ Բադասյանը ֆրանսիացի գործընկերոջ հետ զրույցում կարևորել է նաև Ֆրանսիայի նախագահությամբ…

  • Ռուստամ Բադասյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է դատաիրավական բարեփոխումներին վերաբերող հարցեր

    Ռուստամ Բադասյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է դատաիրավական բարեփոխումներին վերաբերող հարցեր

    Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հոկտեմբերի 15-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին: Հանդիպման ընթացքում նախարար Բադասյանն անդրադարձել է Հայաստանի դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, ներկայացրել այդ ուղղությամբ վերջին զարգացումները՝ մասնավորապես անդրադառնալով Կառավարության կողմից օրեր առաջ հաստատված երկու ռազմավարություններով նախատեսված կարգավորումներին: Ռուստամ Բադասյանը ԵԽ գործընկերոջ հետ քննարկել է նաև Հայաստանի Հանրապետությունում…

  • ՀՀ և ՌԴ արդարադատության նախարարները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

    ՀՀ և ՌԴ արդարադատության նախարարները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

    Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաք կատարած այցի շրջանակում հոկտեմբերի 14-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովին և գործընկերոջ հետ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ։ Հանդիպման ընթացքում Հայաստանի արդարադատության նախարարը ռուս գործընկերոջը հրավիրել է Հայաստան, իսկ ՌԴ արդարադատության նախարարը Ռուստամ Բադասյանին հրավիրել է մասնակցելու Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումին:…

  • Ռուստամ Բադասյանը միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է բարեփոխումները

    Ռուստամ Բադասյանը միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է բարեփոխումները

    Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն հոկտեմբերի 9-ին հանդիպել է ՀՀ-ում գործող միջազգային կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ և քննարկել ոլորտի բարեփոխմանն ուղղված նախաձեռություններին աջակցելու ու համատեղ շոշափելի արդյունք գրանցելու հնարավորությունները: Նախարարը ողջունել է միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին և շնորհակալություն հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին և աշխատակազմին՝ հանդիպման կազմակերպման…

  • Լրատվամիջոցների դեմ ոտնձգությունը սպառնալիք է մեր ժողովրդավար երկրի մամուլի ազատության դեմ. Բադասյան

    Լրատվամիջոցների դեմ ոտնձգությունը սպառնալիք է մեր ժողովրդավար երկրի մամուլի ազատության դեմ. Բադասյան

    Լրատվամիջոցների դեմ ոտնձգությունը սպառնալիք է մեր ժողովրդավար երկրի մամուլի ազատության դեմ: Այս մասին իր ֆեյսբւքյան գրառման մեջ նշել է արդարդադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով «Հայելի» մամուլի ակումբի դեմ հարձակմանը: «Հայաստանում խոսքի ազատությունն այլընտրանք չունի, և յուրաքանչյուր նման դեպքի պետք է տրվի համարժեք իրավական գնահատական»,-նշել է նախարարը: Ժուռնալիստների միությունը դատապարտում է «Հայելի» ակումբի վրա հարձակումը ՄԻՊ-ը՝…

  • Կայացել է ԵՄ-Հայաստան արդարադատության երկխոսության 2-րդ հանդիպումը

    Կայացել է ԵՄ-Հայաստան արդարադատության երկխոսության 2-րդ հանդիպումը

    Հաշվի առնելով ՀՀ կառավարության օրակարգը՝ ուղղված արդարադատության ոլորտի ամբողջական բարեփոխմանը, ԵՄ-ն հայտնում է իր պատրաստակամությունը աջակցելու Կառավարության բոլոր ծրագրերին: Արդարադատության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսությունը նպատակաուղղված է արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացման գործընթացի զարգացմանը` եվրոպական ստանդարտներին և ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորություններին համապատասխան: Շարունակելով 2018 թվականի սեպտեմբերին կայացած՝ Ռազմավարական քաղաքականության երկխոսության…

  • Կառավարությունը դատական իշխանության նկատմամբ որդեգրել է հավասարակշռված մոտեցում. Ռուստամ Բադասյան

    Կառավարությունը դատական իշխանության նկատմամբ որդեգրել է հավասարակշռված մոտեցում. Ռուստամ Բադասյան

    Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը սեպտեմբերի 27-ին մասնակցել է «Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը` հանրային վստահության բարձրացման լույսի ներքո» խորագրով քաղաքացիական հասարակություն-Կառավարություն համաժողովին: Այն կազմակերպվել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության և Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հետ համատեղ: Նախարար Բադասյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, կարևորել է նման ձևաչափով քննարկումների կազմակերպումը և ընդգծել,…

  • Ռուստամը, ի տարբերություն Արփինեի, չի սպասարկում հանցավոր կոռումպացված համակարգին․ Դանիել Իոաննիսյան

    Ռուստամը, ի տարբերություն Արփինեի, չի սպասարկում հանցավոր կոռումպացված համակարգին․ Դանիել Իոաննիսյան

    «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող, իրավաբան Դանիել Իոաննիսյանը Facebook֊ի իր էջում գրել է․ «Արփինե Հովհաննիսյանը Ռուստամ Բադասյանի մասին ասել է «Բացի նարցիսիզմից այլ բնութագրիչ չունի»։ Ռուստամին ես ավելի քիչ եմ ճանաչում, քան Արփինեին։ Բայց Ռուստամը, ի տարբերություն Արփինեի, չի սպասարկում հանցավոր կոռումպացված համակարգին։ Արփինեն, ի տարբերություն Ռուստամի, տարիներ շարունակ, զբաղվել է ռեֆորմների իմիտացիայով և իրականում…

  • Խստորեն դատապարտում եմ դատավոր Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումն ու ոտնձգությունը․ Բադասյան

    Խստորեն դատապարտում եմ դատավոր Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումն ու ոտնձգությունը․ Բադասյան

    ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր Facebook-ի էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումներին ու ոտնձգությունը: «Խստորեն դատապարտում եմ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումն ու ոտնձգությունը։ Նման դեպքերը պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն: Տեղյակ եմ, որ Ոստիկանությունում փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, և…

  • Ռուստամ Բադասյանի ուղերձը դատավորներին

    Ռուստամ Բադասյանի ուղերձը դատավորներին

    Այսօր «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ ռազմավարությունը հանրային վստահության բարձրացման լույսի ներքո» թեմայով համաժողովում ելույթով է հանդես եկել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ով իր խոսքի մեջ ներառել է նաև ուղերձ դատավորներին։ «Այն դատավորները, որոնք բարեխիղճ կատարում են իրենց պարտականությունները, իրականացնում են արդարադատություն, ունենալու են նյութական բավարար ապահովվածություն, սոցիալական երաշխիքներ, աշխատակազմ, ավելի ընդլայնված, քան…

  • Հնարավո՞ր է, որ Բադասյանը դառնա ԱԱԾ տնօրեն. նախարարի պատասխանը

    Հնարավո՞ր է, որ Բադասյանը դառնա ԱԱԾ տնօրեն. նախարարի պատասխանը

    Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձել է իրեն ԱԱԾ տնօրեն նշանակելու մասին խոսակցություններին: Լրագրողների այն հարցին, թե հնարավոր է, որ ինքը նշանակվի ԱԱԾ տնօրեն, Ռուստամ Բադասյանը ասել է. «Նույնքան հնարավոր, որքան որ ինձ կնշանակեն ֆինանսների նախարար»: