սահմանափակում

  • Կորոնավիրուսի 41 նոր դեպք. Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Կորոնավիրուսի 41 նոր դեպք. Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ հայտնեց, որ Հայաստանում այսօր գրանցվել է կորոնավիրուսի 41 նոր դեպք: Այսպիսով Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը հասան 235-ի: Իսկ մարտի 24-ից երկրում կկիրառվեն նոր սահմանափակումներ, որոնք կգործեն 1 շաբաթ և կնպաստեն վիրուսի տարածման կանխարգելմանը:

  • Մոլլերից դուրս գործող խանութները կարող են շարունակել իրենց գործունեությունը. Բաբկեն Թունյան

    Մոլլերից դուրս գործող խանութները կարող են շարունակել իրենց գործունեությունը. Բաբկեն Թունյան

    ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Facebook-ի էջում գրառում է կատարել և պարզաբանել մարտի 21-ի պարետատան կայացրած որոշումը: «ԿԱՐԵՎՈՐ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Պարետատան որոշումը, որով մարտի 22-ից առևտրով զբաղվող ընկերությունների գործունեության սահմանափակում է մտցվում, վերաբերում է ՄԻԱՅՆ առևտրի կենտրոններին (մոլլերին): Մոլլերից դուրս գործող տնտեսական ապրանքների և շինանյութերի վաճառքով զբաղվող խանութները կարող են շարունակել գործունեությունը»,- գրել է…

  • Արցախի ԱԳՆ հայտարարությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ

    Արցախի ԱԳՆ հայտարարությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ

    Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայըտարարություն է տարածել, որում ասվում է՝ «Պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման պատճառով օտարերկրա պետություններում գործող սահմանափակումներով, ինչպես նաև Արցախի Հանրապետություն վարակի տարածումը կանխելու և հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու նպատակով իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումներով՝ գործում են հետևյալ սահմանափակումները՝ Օտարերկրյա քաղաքացիների՝ Արցախի Հանրապետություն մուտքի հետ կապված  Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների…

  • Ռումինիայի քաղաքացիներին ազատազրկում է սպառնում կարանտինի կանոններին չհետևելու դեպքում

    Ռումինիայի քաղաքացիներին ազատազրկում է սպառնում կարանտինի կանոններին չհետևելու դեպքում

    Ռումինիայի կառավարությունը նախօրեին  որոշում է կայացրել, որ մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների խախտումների դեպքում, որոնք կարող են մահվան հանգեցնել։ Երիկրի վարչապետ Լյուդովիկ Օրբանը հայտարարել է․«Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի անպատասխանատու մարդիկ ազատորեն շրջեն և վարակեն ուրիշներին»։ Ռումինիայի  քաղաքացիներին մինչև երեք տարվա ազատազրկում է սպառնում, եթե նրանք չհետևեն կարանտինին և…

  • Ֆրանսիայում կարանտինի կանոններին չհետևելը պատժվում է

    Ֆրանսիայում կարանտինի կանոններին չհետևելը պատժվում է

    Ֆրանսիայում կարանտինի կանոններին չհետևելու համար պատիժ սահմանող հրաման է հրապարակվել պետական պաշտոնական «Ժուռնալ օֆիսյել» տեղեկատուում: Որոշման մեջ նշվում է․ «Հրամանը չորրորդ աստիճանի տուգանք է սահմանում հաստատված պարտավորությունների արգելքի խախտման կամ շեղման դեպքում: Ֆիքսված տուգանքը և մեծացված ֆիքսված տուգանքը կազմում են համապատասխանաբար՝ 135 և 375 եվրո»։ Հրամանում նշվում է, որ տուգանքը կարող է մեծացվել մինչև 375…

  • Հանրային միջոցառումների սահմանափակում մարտի 17-ից. Տիգրան Ավինյան

    Հանրային միջոցառումների սահմանափակում մարտի 17-ից. Տիգրան Ավինյան

    ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ում գրել է. Սիրելի՛ հայրենակիցներ, Հիմնվելով արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման վրա՝ «Հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները և արգելքները» կետի դրույթները մարտի 17-ի ժամը 12։00-ից որոշել եմ տարածել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի վրա։ Սա վերաբերում է հանրային միջոցառումների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցության արգելքին։ Այս որոշման իմաստով հանրային միջոցառումներ…

  • Հայաստանի ու Ռուսաստանի միջև ուղևորափոխադրումները սահմանափակվել են

    Հայաստանի ու Ռուսաստանի միջև ուղևորափոխադրումները սահմանափակվել են

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: Զրուցակիցները քննարկել են նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու շաբաթով սահմանափակել ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ ապահովելով երկու երկրների քաղաքացիների վերադարձը: Պահպանվելու է բեռնափոխադրումների անխափան գործընթացը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

  • Ինչ միջոցառումներ են նախատեսված արտակարգ դրության դեպքում

    Ինչ միջոցառումներ են նախատեսված արտակարգ դրության դեպքում

    Azat TV-ն ներկայացնում է՝  ինչ միջոցառումներ են նախատեսվում արտակարգ դրության դեպքում, իրավունքների ու ազատությունների ինչպիսի՞ սահմանափակումներ է սահմանում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքը: 1) անձանց տեղաշարժման ազատության սահմանափակում, ինչպես նաև նշված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում, ներառյալ` օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց՝ տվյալ տարածք մուտք գործելու և…

  • Հայտարարություն է տարածել Ավստրիայի Հայաստանի դեսպանությունը

    Հայտարարություն է տարածել Ավստրիայի Հայաստանի դեսպանությունը

    Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Facebook-ում. «‼️Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ և ՍԼՈՎԱԿԻԱՅՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Ավստրիայի Հանրապետության եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարության ծանուցումը Երկուշաբթի օրվանից՝ 16.03.2020, ժամը 24:00-ից կդադարեցվի Շվեյցարիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի հետ օդային և երկաթուղային հաղորդակցությունը: Երեքշաբթի օրվանից՝ 17.03.2020 կդադարեցվի Միացյալ Թագավորության, Նիդերլանդների, Ռուսաստանի և Ուկրաինայի հետ օդային հաղորդակցությունը:…

  • Հայաստան-Իրան սահմանահատումների սահմանափակումները կերկարացվեն ևս 2 շաբաթով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Հայաստան-Իրան սահմանահատումների սահմանափակումները կերկարացվեն ևս 2 շաբաթով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Իրանի Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման դեպքերի հետ կապված Հայաստան-Իրան սահմանահատումների սահմանափակումները կերկարացվեն ևս 2 շաբաթով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։ Նաև սրա մասին Facebook-յան ուղիղ եթերի ժամանակ խոսել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Մարտի 2-ին՝ առավոտյան, վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո, Կառավարությունն արտահերթ որոշում է կայացրել, որը, հավանաբար, այսօր կհրապարակվի…

  • Թրամփի՝ Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու լիազորությունները սահմանափակող բանաձևը հաստատվել է Սենատում

    Թրամփի՝ Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու լիազորությունները սահմանափակող բանաձևը հաստատվել է Սենատում

    Իրանի դեմ ռազմական ուժի կիրառման հարցում նախագահ Դոնալդ Թրամփի իրավասությունները սահմանափակող բանաձևը հաստատվել է ԱՄՆ Սենտի կողմից: Այս մասին հաղորդում է BBC.com-ը: Բանաձևին կողմ է քվեարկել 55 սենատոր, դեմ՝ 45-ը: Ըստ փաստաթղթի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը 30 օրվա ընթացքում պարտավոր է դադարեցնել թշնամական գործողություններն Իրանի դեմ: Բանաձևը, ամենայն հավանականությամբ, կկրի ծանուցողական բնույթ, քանի որ Թրամփը…

  • Թրամփը արգելել է 6 երկրի քաղաքացիների մուտքը ԱՄՆ

    Թրամփը արգելել է 6 երկրի քաղաքացիների մուտքը ԱՄՆ

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արգելք է դրել 6 երկրի քաղաքացիներին վիզաների տրամադրման վրա: Այս մասին հաղորդում է Սպիտակ տան պաշտոնական կայքը: Սահմանափակում է մտցվել Էրիթրեայի, Մյանմայի, Նիգերիայի, Սուդանի, Տանզանիայի և Ղրղզստանի համար: Սպիտակ տունը պարզաբանում է, որ այդ երկրներն ի վիճակի չեն անցկացնել նույնականացման կառավարման պատշաճ ընթացակարգեր կամ չեն բավարարում ազգային անվտանգության հիմնական պահանջներին: «Ազգային…

  • Հերթական քաղաքական քայլը․ Սպիտակ տունն արձագանքում է Ներկայացուցիչների պալատի որոշմանը

    Հերթական քաղաքական քայլը․ Սպիտակ տունն արձագանքում է Ներկայացուցիչների պալատի որոշմանը

    Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բանաձևը, որով սահմանափակվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ ուժի կիրառման լիազորությունները, թուլացնում է Թեհրանի «ահաբեկչական գործունեությանը» դիմակայելու կարողությունը։ Այս մասին հայտարարում է տարածել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլին։ «Նախագահն իրավունք և պարտականություն ունի պաշտպանելու երկիրն ու քաղաքացիներին ահաբեկչությունից։ Դա այն է, ինչը նա շարունակում է անել, և…

  • Չեռնոգորիայում ձերբակալվել են խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները

    Չեռնոգորիայում ձերբակալվել են խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները

    Չնայած Չեռնոգորիայում թափ առած բողոքի ակցիաներին՝ երկրի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է «Դավանանքի ու համոզմունքների և կրոնական համայնքների իրավական վիճակի մասին» օրենքը։ Օրենքն անցել է միաձայն։ Դեմ և ձեռնպահ ձայներ չեն եղել, քանի որ փաստաթուղթը քննարկվել է ոստիկանության կողմից ընդդիմության բոլոր պատգամավորների ձերկալումից հետո: Այսպիսով փաստաթուղթն ընդունվել է ձայների պարզ մեծամասնությամբ: Նշենք, որ օրենքը  սահմանափակում…