սասնա ծռեր

  • Հանրաքվեն էական մարտահրավերներ է ծնում ազգային անվտանգության համար. «Սասնա ծռեր»

    Հանրաքվեն էական մարտահրավերներ է ծնում ազգային անվտանգության համար. «Սասնա ծռեր»

    «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել ապրիլի 5-ի կայանալիք հանրաքվեի մասին, որում ասվում է, որ այն էական մարտահրավերներ է ծնում մեր ազգային անվտանգության համար և երկրում կորոնավիրուսի համաճարակի վտանգի պայմաններում հանրաքվե անցկացնելը հավասարազոր է գիտակցաբար համաճարակ առաջացնելու գործողության: «Հայաստանի քաղպաշտպանության և առողջապահության համակարգերի անմխիթար վիճակի պայմաններում նման համաճարակը կարող է վերածվել ազգային աղետի»,-նշվում…

  • Իշխանությունները կարծում են, թե իրենք վերահսկում են իրավիճակը, սխալվում են․ Ժիրայր Սեֆիլյան

    Իշխանությունները կարծում են, թե իրենք վերահսկում են իրավիճակը, սխալվում են․ Ժիրայր Սեֆիլյան

    Սասնա Ծռեր համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչը Ժիրայր Սեֆիլյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Արցախում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրություններին։ «Այսօր Արցախում վտանգավոր գործընթացներ են տեղի ունենում, և իշխանությունները կարծում են, թե իրենք վերահսկում են իրավիճակը, սխալվում են: Եթե այնտեղ մի քանի օլիգարխ, հանցագործ գեներալ եկել են, պարոն Փաշինյանի հետ խաշ են կերել, այսինքն՝ օբյեկտ են…

  • Ձեզ համար՝ ի դեմս Սասնա ծռերի ընդիմություն ունենալն իշխանության վերջը կլինի․ Վահագն Ավագյան

    Ձեզ համար՝ ի դեմս Սասնա ծռերի ընդիմություն ունենալն իշխանության վերջը կլինի․ Վահագն Ավագյան

    «Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը Facebook-ի իր էջում գրել է. «Երբ իրապես հեղափոխական շրջանակները ասում են պետք է քաղաքական գնահատական տալ նախորդ ռեժիմին, իսկ «Իմ քայլի» կիսագրագետները մեզ հակադարձում են, թե այդ գնահատականը ժողովուրդը տվել է, կամ այս այն ելույթում վարչապետը տվել է և այլն, դա անում ենք ոչ ինքնանպատակ, քմահաճությունից, կամ նախկինների…

  • Զգուշացրել էինք․ «Սասնա ծռերը»՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին

    Զգուշացրել էինք․ «Սասնա ծռերը»՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին

    «Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել ԱԱԾ նախկին տնօրեն գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ: Հայտարարությունում ասվում է. «Պետությունը զավթած ազգադավ ու ոճրագործ մաֆիան 2018-ի գարնանը համաժողովրդական ընդվզմամբ տապալվելուց հետո չչեզոքացվեց: Հեղափոխական կոչվող նոր իշխանությունը հեղափոխություն անելու փոխարեն դարձավ մաֆիոզ ռեժիմի իրավահաջորդ և մինչ օրս փորձում է մաֆիային չեզոքացնելու փոխարեն «լեզու գտնել» նրա հետ։ Տեսնելով, որ նոր…

  • Մահացել է Արայիկ Խանդոյանի մայրը

    Մահացել է Արայիկ Խանդոյանի մայրը

    «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության Facebook-ի էջը հայտնում է․ «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ մահացել է Սասնա Ծուռ Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ) մայրը՝ Ռիմա Խանդոյանը։ Ցավակցում ենք ընտանիքի անդամներին, հարազատներին և մեր ամբողջ ժողովրդին։ Հոգեհանգստի և հուղարկավորության վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ»։

  • 2020 թվական ենք մտնում որպես արմատական ընդդիմություն․ Սասնա ծռեր

    2020 թվական ենք մտնում որպես արմատական ընդդիմություն․ Սասնա ծռեր

    Մեզ համար ավարտվում է գործող իշխանությանն աջակցելու փուլը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։ «Մեր նպատակն է ստեղծել ազգային ժողովրդավարական բևեռ և ավարտին հասցնել հեղափոխությունը: Ամփոփելով 2019 թվականը, ափսոսանքով ստիպված ենք փաստել, որ հեղափոխությունը, կամ ավելի ստույգ, համակարգային փոփոխությունների գործընթացը ձախողման եզրին է: Հայաստանը՝…

  • Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանը խրվում է հակասականության ճահճում․ Սասնա Ծռեր

    Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանը խրվում է հակասականության ճահճում․ Սասնա Ծռեր

    Երեկ՝ 2019 թ. դեկտեմբերի 23-ին, կայացած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները ստիպում են եզրակացնել, որ հատկապես Արցախի հարցում նա խրվում է հակասականության ճահճում: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը: Հայտարարությունում նաև ասվում է. «Արցախը Հայաստան է և վերջ»-ին զուգահեռաբար նա պնդում է, որ Արցախը պետք է Հայաստանից անկախանա ու…

  • Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը ազատվեցին քրեական հետապնդումից

    Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը ազատվեցին քրեական հետապնդումից

    Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել դադարեցնել քրեական հետապնդումը Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ՝ հաշվի առնելով 2018 թվականին կիրառված համաներումը: Նաեւ դադարեցվել է քրեական հետապնդումը քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է Սասնա ծռեր համահայկական շարժումը: «Վճռաբեկ դատարանը Ժիրայր Սէֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ մի մեղադրանքով համաներման մասին օրենքի կիրառմամբ, ինչպես նաև Ժիրայր Սէֆիլյանի մյուս մեղադրանքով…

  • «Լիդիան Արմենիան» դատի է տվել Գևորգ Սաֆարյանին

    «Լիդիան Արմենիան» դատի է տվել Գևորգ Սաֆարյանին

    «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել «Սասնա Ծռեր» կուսակցության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանին: Այս մասին տեղեկանում ենք Datalex Դատական տեղեկատվական համակարգից: «Լիդիան Արմենիա» ընկերությունը պահանջում է Սաֆարյանին պարտավորեցնել զրպարտություն համարվող տվյալները հերքել, գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար փոխհատուցել և նախապես վճարված պետական տուրքի գումարը բռնագանձել: Հայցի պատճառ է հանդիսացել նոյեմբերի 13-ին Գևորգ Սաֆարյանի Irakanum.am լրատվամիջոցին…

  • Զոհ տվեցին, որ գրոհ կազմակերպեն. «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալի ցուցմունքը

    Զոհ տվեցին, որ գրոհ կազմակերպեն. «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալի ցուցմունքը

    «Սասնա ծռերի» գործով դատական նիստին այսօր՝ դեկտեմբերի 11–ին, շարունակվում է գործով ամբաստանյալների հարցաքննությունը։ Ըստ դատակոչի ցուցակի՝ հարցաքննվում է ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը։ Նշենք, որ «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ։ Հարցաքննվողը հայտարարեց, որ իրեն նախաքննության ժամանակ ստիպել են, որպեսզի 2016…

  • Ամուլսարի խնդիրը ոչ միայն իրենցն է, այլև ամբողջ համայնքինը և համայն հայությանը.«Սասնա Ծռեր»

    Ամուլսարի խնդիրը ոչ միայն իրենցն է, այլև ամբողջ համայնքինը և համայն հայությանը.«Սասնա Ծռեր»

    «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը տարածել է հայտարարություն Ամուլսարի շուրջ ծավաlվող իրադարձությունների առնչությամբ։ «Երեկ՝ ս.թ. դեկտեմբերի 9֊ին, Ջերմուկի Գրանտ Ռեզորթ հյուրանոցում ՀՀ փոխոստիկանապետը, ոստիկանապետի խորհրդականը, ոստիկանության այլ պաշտոնատար անձինք, Վայոց Ձորի մարզպետը և Ջերմուկի համայնքապետը հանդիպել են Ջերմուկ համայնքի մի խումբ բնակչների հետ, ովքեր մասնակցում են դեպի Ամուլսար տանող ճանապարհների արգելափակմանը։ Հանդիպման ընթացքում ՀՀ կառավարությանը…

  • Կենսալաբորատորիաների նկատմամբ ՌԴ տեսչությունը ինքնիշխանության զիջման քայլ է. «Սասնա ծռեր»

    Կենսալաբորատորիաների նկատմամբ ՌԴ տեսչությունը ինքնիշխանության զիջման քայլ է. «Սասնա ծռեր»

    ՀՀ իշխանությունը կանաչ լույս է վառել ԱՄՆ ֆինանսավորմամբ ՀՀ տարածքում գտնվող կենսալաբորատորիաները ՌԴ տեսչական վերահսկողությանը հանձնելու պահանջի առաջ և պատրաստվում է ՌԴ-ի հետ ստորագրել համապատասխան հուշագիր: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը: Հայտարարությունում նաև ասվում է. «Սիրիա ՀՀ ԶՈՒ զորախումբ ուղարկելու, ՄԱԿ-ում ՌԴ օգտին քվեարկելու, ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի փաստաբանի դերում հանդես գալու,…

  • «Սասնա Ծռերը»՝ ԿԳՄՍՆ-ի աղմկահարույց նախագծի վերաբերյալ

    «Սասնա Ծռերը»՝ ԿԳՄՍՆ-ի աղմկահարույց նախագծի վերաբերյալ

    Հայաստանում հայոց լեզվի հետ կապված կարգավորումների ոչ վաղ անցյալի պատմությունը գործող իշխանությանը պետք է հուշեր առավելագույնս զգույշ լինելու հայերենի դասավանդման ծավալի և որակի վերանայման հարցում: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը: Հայտարարությունում նաև ասվում է. «Հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ներկայիս ԿԳՄՍ նախարարը, ի պատիվ իրեն, եղել է «Օտարալեզու դպրոցների դեմ»…

  • Եթե պետք լինի, ապա էլի կանենք. Պավել Մանուկյան

    Եթե պետք լինի, ապա էլի կանենք. Պավել Մանուկյան

    «Սասնա ծռերի» առջև դրված էր հայրենիքի կորուստը, և նրանք ճիշտ քայլ են արել, եթե անհրաժեշտ լինի, ապա էլի են անելու։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող «Սասնա ծռերի» գործով դատական նիստին իր ցուցմունքում նշեց «Սասնա ծռերի անդամ Պավել Մանուկյանը։ «Թե կամավորագրման պահով և թե ՊԲ նախարարի հետ անձամբ…