Սասուն Խաչատրյան
Հանդիպել են Սասուն Խաչատրյանը և Լին Թրեյսին․ քննարկվել է Հակակոռուպցիոն կոմիտեի անելիքները
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի, ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) բյուրոյի նորանշանակ ղեկավար Ալեքսիս Հաֆթվանիի, հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատու Յոհաննես Վան Դեն Հուգենի և քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանի հետ։ Լին Թրեյսին շնորհավորել է Սասուն…
Սասուն Խաչատրյանն ազատվել է ՀՔԾ պետի պաշտոնից
Սեպտեմբերի 16-ի Կառավարության նիստի ընթացքումվարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Կառավարությունը որոշումներ է ընդունել Սասուն Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից ազատելու և 6 տարի ժամկետով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակելու մասին: Նա նշել է, որ սա կարևոր քայլ է Կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ճանապարհին և մանրամասներ է ներկայացրել ընտրության ընթացակարգի վերաբերյալ:…
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին։ Ավելի վաղ մրցույթ էր հայտարարվել, որին մասնակցության հայտ էին ներկայացրել 3 անձ, այդ թվում՝ Խաչատրյանը։ Սեպտեմբերի 10-ին արդեն առավելագույն միավորները հենց Խաչատրյանն էր հավաքել։ ՀՔԾ պետն ասաց, որ կառույցն իր գործունեությունը կսկսի ամենաուշը 1 ամիս 6 օր անց։
Ամփոփվել են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցույթի արդյունքները
Սեպտեմբերի 10-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ մրցութային հանձնաժողովը հարցազրույց է անցկացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի երեք թեկնածուների՝ Սասուն Խաչատրյանի, Գառնիկ Թորոսյանի և Դավիթ Մկրտումյանի հետ: «Մրցութային խորհրդում ներկայացուցիչներ ունեն կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը, դատախազությունը և «Իրազեկ քաղաքացիների միավորումը»: Թեկնածուները պատասխանել են մասնագիտական, անձնական որակներին և բարեվարքությանը վերաբերող հարցերի: Մրցութային հանձնաժողովի նախագահ,…
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով։ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Մհերի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ…
«Ժողովուրդ»-ի խմբագրի հեռախոսային խոսակցությունները վերծանելը ոչ իրավաչափ է համարվել
Այսօր Երևանի Վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր-լրագրող Քնար Մանուկյանի հեռախոսազանգերը ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից վերծանելու գործով դատական դռնփակ նիստը: Դատարանը ՀՔԾ-ի գործողությունը ոչ իրավաչափ է համարել: Նախագահող դատավորը Ռուզաննա Բարսեղյանն էր: Դատական նիստից հետո Քնար Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ ամիսներ առաջ «Մարտի 1-ի» գործով օրաթերթը հրապարակել էր «Մարտի…
Արթուր Վանեցյանը և Սասուն Խաչատրյանը ևս հարցաքննվել են
ԱԱԾ նախկին տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսման գործով հարցաքննվել են Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը: Այս մասին հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նրա խոսքով՝ Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը հարցաքննվել են ոչ թե այսօր, այլ՝ ավելի վաղ։ Այսօր, հիշեցնենք, այս գործով հարցաքննվել է նաև ՀՀ վարչապետ…
Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է գաղտնալսումների գործով
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվում է 2018թ. սեպտեմբերի 11-ին և դեկտեմբերի 5-ին համացանցում տարածված՝ ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա.Վանեցյանի, ինչպես նաև՝ ՀՀ ՀՔԾ պետ Ս.Խաչատրյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա.Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ձայնագրառումներում հիշատակված պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու՝ ՀՀ…
Ոչ մեկին ապօրինի չենք դատում․ Սասուն Խաչատրյան
Այսօր ՀՔԾ-ի կազմավորման 12-ամյակի միջոցառումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանց պատասխանելու լրագրողների հարցերին, նստեց մեքենան և հեռացավ: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը չցանկացավ մեկնաբանել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի այն հայտարարությունը, թե իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը ապօրինի է, սակայն դա անողների նկատմամբ հետապնդումը լինելու է օրինական։ «Մենք ապօրինի ոչ մեկին չենք դատում»,-ասաց նա՝…
10 մարդու մահվան գործով դեռևս մեղադրանք չի առաջադրվել․ Գևորգ Կոստանյան
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը չի մեկնաբանում մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց, Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն այս տարվա փետրվարին իրեն առաջարկել են Գլխավոր դատախազի պաշտոնը, եթե նա համաձայնի ցուցմունք տալ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ։ Հարցին՝ արդյոք իրեն իշխանություններից նոր պաշտոնի առաջարկներ եղե՞լ են, նա նույն պատասխանը տվեց. «Չեմ մեկնաբանում»։ Դիտարկմանը, որ հեղափոխությունից հետո ինքը…
Չեմ կարող Վանեցյանին կանչել հարցաքննության․ Սասուն Խաչատրյան
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը անդրադարձել է Արթուր Վանեցյանի հայտարարություան, որը վերաբերում էր Հայաստանում «Սորոսի» հիմնադրամին։ Այդ մասին նա ասել է այսօր՝ նոյեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։ Սասուն խաչատրյանը մասնավորապես նշել է, որ հանցագործության մասին հաղորդում չի ստացել և չի կարող Վանեցյանին կանչել հարցաքննության: Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը այն հարցին,…
ՀՔԾ-ն կարող է հարցաքննել ցանկացած անձի, այդ թվում՝ Հրայր Թովմասյանին․ Սասուն Խաչատրյան
ՀՔԾ-ն ունի իրավասություն հարցաքննելու ցանկացած անձի, այդ թվում` Հրայր Թովմասյանին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Այն հարցին, թե արդյո՞ք պայմանավորված ՍԴ նախագահի անձեռնմխելությամբ՝ ՀՔԾ-ն չպետք է ստանա ՍԴ թույլտվությունը, Խաչատրյանն ասաց, որ միայն հարցաքննության հրավիրելու համար ոչ։ «Ես մի քանի անգամ ասել եմ, որ ՀՔԾ-ն քաղաքական վերահսկողությունից…
Հրայր Թովմասյանը ՀՔԾ-ում հարուցված քրգործում մեղադրյալի կարգավիճակ չունի
Պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա հարուցված քրեական գործում Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանը մեղադրյալի, կասկածյալի կարգավիճակ չունի։ Այս մասին հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ): Մինչդեռ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «Փաստինֆո» կայքին տված հարցազրույցում հայտարարել է, թե ՀՔԾ-ում քրեական գործը հարուցվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտմամբ: Սահմանադրական դատարանի դատավորին մեղադրյալ ներգրավելու…
Գևորգ Կոստանյանը խոստացել է ներկայանալ ՀՔԾ․ Սասուն Խաչատրյան
Գևորգ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ Նա նշեց, որ այլևս որևէ բան չի կարող հայտնել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կանչվել է ՀՀ հատուկ քննչական…
Կան բացահայտված հանգամանքներ․ Հայկ Գրիգորյանը՝ գաղտնալսման գործի մասին
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի գաղտնալսման վերաբերյալ գործին: Նրա խոսքով՝ միշտ բոլոր գործերով կատարվել է օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն՝ անկախ նրանից, թե որևէ մեկը պաշտոնավարում է, թե ոչ: Լրագրողները Հայկ Գրիգորյանին հիշեցրին, որ նախկինում նա ասել է,…