Սերգեյ Շոյգու
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կայցելեն Հայաստան: Հայտնի է, որ այցը կկայանա նոյեմբերի 21-ին: Այցի հստակ օրակարգ չի նշվում, սակայն հայտնի է, որ ծրագրվում է հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք24News-ից:
Ria.ru-ի հաղորդմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի կարգադրությամբ Արցախում հումանիտար 5 նոր կենտրոն կստեղծվի: Դրանք են՝ հումանիտար ականազերծման, հակամարտող կողմերի հաշտեցման, այդ թվում՝ «Խաղաղապահի լրատու» թերթ ու հեռուստառադիոընկերություն, տրանսպորտային ապահովման, բժշկական սպասարկման, առևտրակենցաղային սպասարկման կենտրոնները: Դրանք կստեղծվեն միջգերատեսչական կենտրոնի հենքի վրա, որի աշխատանքները կմեկնարկեն ուրբաթ օրվանից: Այն ստեղծվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով: Դրա աշխատանքները…
Նոյեմբերի 17-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ հեռախոսազրույցների ընթացքում նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված օպերատիվ իրավիճակը և ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված ընթացիկ հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտներ իր…
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսով զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ, քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակը։ «Հոկտեմբերի 7-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսով բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի հետ»,- ասված է հաղորդագրության…
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մինսկում կքննարկի Ռուսաստանի և Բելառուսի միջև ռազմական համագործակցությունը: Հայտնենք, որ սեպտեմբերի 14-ին Սոչիում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրները երկու պետությունների տարածքներում ամենամսյա զորավարժություններ կանցկացնեն:
РИА Новости-ի հաղորդմամբ՝ ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ վերջերս 30 տոկոսով ավելացել է Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավիացիայի թռիչքների թիվը։ Սերգեյ Շոյգունի խոսքով՝ վերջերս ՆԱՏՕ-ի ինքնաթիռները սկսել են իրականացնել փորձնական թռիչքներ ռուսական տարածքի ուղղությամբ հրթիռային հարվածների իմիտացիայով։ Շոյգուն շեշտել է, որ օգոստոսի 23-ից սեպտեմբերի 2-ը ռուսական ինքնաթիռները առնվազն 10 անգամ երկինք են…
Ս. թ օգոստոսի 23-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։ ՀՀ պաշտպանության նախարարն իր գործընկերոջը տեղեկացրել է հուլիսյան մարտական գործողություններից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական…
Ոչ մի գրկախառնություն․ ԵՄ գագաթնաժողովը բացվում է՝ պահպանելով covid-19-ի կանոնները։ Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի մասնակիցներին հորդորել են կրել դիմակներ և խուսափել ձեռքսեղմումներից։ Սրահները ախտահանվելու են, օդը մաքրվելու է, իսկ ձեռք սեղմումները արգելվելու են։ Այս ամենն արվում է 2 օր տևող քննարկումների ընթացքում 27 պետությունների ղեկավար կազմի առողջությունն ապահովելու համար։ Ուրբաթ և շաբաթ օրը կայանալիք հանդիպմանը նախատեսվում…
ՊՆ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով հունիսի 23-ին մեկնել է Մոսկվա: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա կլինի հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75 ամյակին նվիրված զորահանդեսին:
ՀԿ-ները, չնայած Հայաստանի ղեկավարության հստակ դիրքորոշմանը, օգտագործելով «դրսից կերակրվող» զանգվածային լրատվամիջոցները, փորձում են պառակտում մտցնել ռուս-հայկական հարաբերություններում։ Ընդ որում՝ ակնհայտ է, որ նրանք չեն կարող չգիտակցել, թե ինչ աղետալի հետևանքներ կարող են հաջորդել նրանց առաջադրած մոտեցումներին Ռուսաստանի հետ սերտ կապերի վերաբերյալ։ Այս մասին նշվում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայության մեկնաբանությունում՝ հանրապետություն ՌԴ պաշտպանության նախարար…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուին և նրա գլխավորած պատվիրակությանը: ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ողջունելով ՌԴ պաշտպանության նախարարին՝ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները և նշել, որ Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության միջև հաճախակի հանդիպումները, տարբեր ոլորտներում շարունակաբար խորացող փոխգործակցությունը վկայում են հայ-ռուսական գործընկերության…
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանը և բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հոկտեմբերի 29-ին մասնակցել են ՀՀ ՊՆ նոր ռազմամարզական վարժարանի հիմնարկեքի արարողությանը: ՊՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, ռազմամարզական վարժարանի համար հատկացված մոտ 46,000 քմ. տարածքում շուտով վեր կխոյանա միջազգային լավագույն չափանիշներով կառուցված, գերժամանակակից տեխնոլոգիական լուծումներով, ռազմամարզական ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով հագեցած…
Հոկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակության դիմավորման արարողությունը: Պաշտոնական արարողությունից հետո կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի առանձնազրույցը, որն այնուհետև շարունակվել է ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Ողջույնի խոսքում ՀՀ պաշտպանության…
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն քիչ առաջ մուտք գործեց ՀՀ պաշտպանության նախարարության շենք։ Ամենայն հավանականությամբ, նա հանդիպում կունենա Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Հիշեցնենք, որ Շոյգուն Հայաստան է ժամանել այսօր՝ հոկտեմբերի 29-ին։ Պլանավորվում է, որ նա կայցելի ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայան։ Նախատեսված է նաև ՌԴ պաշտպանության նախարարի հանդիպումը…
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեկօրյա աշխատանքային այցով ժամանել է Հայաստան: Նախարարի այցը սկսվել է Գյումրիից: Նախարարն այստեղ կլինի ռուսական 102-րդ բազայում, կայցելի թանգարան և ուղղափառ եկեղեցի, կհանդիպի պատանի բանակայինների հետ: Սերգեյ Շոյգուն այնուհետև այցը կշարունակի Երևանում: Հայաստանի մայրաքաղաքում ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարին կընդունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանդիպում տեղի կունենա նաև Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ…