Սերգեյ Շոյգու

  • Սիրիայի բանտերում գրոհայիններն առանց հսկողության են մնացել․ Շոյգու

    Սիրիայի բանտերում գրոհայիններն առանց հսկողության են մնացել․ Շոյգու

    Թուրքիայի ռազմական գործողության հետևանքով Սիրիայի 12 բանտում օտարերկրացի գրոհայիններն առանց հսկողության են մնացել։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն։ «Դա կարող է հանգեցնել ահաբեկիչների, այսպես կոչված, հակառակ միգրացիային դեպի պատմական հայրենիք»,-ասել է նա Պեկինում ընթացող Սյանշանի անվտանգության համաժողովի ընդլայնված նիստում: Նախարարը կոչ է արել համաշխարհային հանրությանը համախմբել ջանքերը, որպեսզի կարողանան հակազդել ահաբեկիչների…

  • Շոյգուն ընդգծել է հայ սակրավորների և բժիշկների ներդրումը Սիրիայում

    Շոյգուն ընդգծել է հայ սակրավորների և բժիշկների ներդրումը Սիրիայում

    ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայ պաշտոնակցի՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է հայ սակրավորների և բժիշկների ներդրումը Սիրիայում հումանիտար օգնություն տրամադրելու գործում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ Շոյգուն Տոնոյանին առաջարկել է կարծիքներ փոխանակել ոչ միայն ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության համատեղ նախագծերի, այլև Սիրիայում մարդասիրական օգնություն տրամադրելիս սակրավորների և բժիշկների համատեղ աշխատանքի շուրջ: Ռուս նախարարն ընդգծել…

  • Շոյգուն Պուտինին զեկուցել է  «Լոշարիկի» վրա միջուկային կայանի տեղադրման մասին

    Շոյգուն Պուտինին զեկուցել է «Լոշարիկի» վրա միջուկային կայանի տեղադրման մասին

    ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է այն մասին, որ սուզանավում առկա միջուկային կայանը, որտեղ հրդեհի հետևանքով 14 նավաստիներ են զոհվել, աշխատունակ է: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը: Շոյգուն հայտնել է, որ սարքի վրա տեղակայված միջուկային էներգակայանը լիովին մեկուսացված է: Անձնակազմն իրականացրել է սարքի անվտանգության հետ կապված անհրաժեշտ գործողությունները,…

  • ՌԴ Պաշտպանության նախարարությունը կհիմնի սեփական կինոստուդիան

    ՌԴ Պաշտպանության նախարարությունը կհիմնի սեփական կինոստուդիան

    Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը կհիմնի սեփական կինոստուդիան մերձմոսկովյան «Պատրիոտ» զբոսայգու տարածքում: Այդ մասին հայտնել է Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Այս մասին հաղորդում է Life-ը: «Մենք ցանկանում ենք, որ ի հայտ գա բարձրորակ և ճշմարիտ կինո, ու հենց այդ պատճառով մենք նախաձեռնել ենք այդ ծրագիրը և ես կարծում եմ, որ առաջիկայում կհիմնենք այդ կինոստուդիան, կինոկենտրոնը, որում կնկարահանենք…

  • Օրվա ամփոփումը՝ մեկ տեսաշարով /11.03.19/
  • Ռուսաստանն ուժեղացրել է ԶՈՒ խումբը Ղրիմում

    Ռուսաստանն ուժեղացրել է ԶՈՒ խումբը Ղրիմում

    Ռուսաստանն ուժեղացրել է ԶՈՒ խումբը Ղրիմում: Այդ մասին ասել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն` ելույթ ունենալով Պետդումայի` պաշտպանության հարցերով կոմիտեի նիստում. հայտնում է РИА Новости-ն: Դա արվել է թերակղզու և Սև ծովում երկրի շահերի պաշտպանության համար:

  • Ռուսաստանի պաշտպանության նախարարն Անկարայում է

    Ռուսաստանի պաշտպանության նախարարն Անկարայում է

    Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր թուրք պաշտոնակցի հետ հանդիպման նպատակով այցելել է Անկարա։ Այցի ընթացքում անդրադառնալով փետրվարի 14-ին սիրիական հարցի առթիվ կայանալիք Պուտին-Էրդողան-Ռուհանի եռակողմ հանդիպմանը՝ Շոյգուն հույս է հայտնել, որ այդ հանդիպումից առաջ կողմերին կհաջողվի կոորդինացնել Սիրիայում իրենց գործողությունները։ Շոյգուն ընդգծել է նաև, որ հունվարի 31-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում ռազմական ոլորտի ռուս և…

  • Շոյգուն այսօր կայցելի Թուրքիա

    Շոյգուն այսօր կայցելի Թուրքիա

    ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն երկուշաբթի կայցելի Անկարա: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն`Аnadоlu-ին հղումով: Նշվում է, որ Շոյգուն իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ կքննարկի իրավիճակը Սիրիայում, այդ թվում` Իդլիբում: Դա տեղի կունենա Ռուսաստան- Թուրքիա-Իրան եռակողմ գագաթնաժողովին ընդառաջ, որը տեղի կունենա Սոչիում:

  • Հայաստանն Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային դաշնակիցն է. Շոյգու

    Հայաստանն Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային դաշնակիցն է. Շոյգու

    Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի հիմնական դաշնակիցն ու գործընկերն է, այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Մոսկվայում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը։ «Մենք բազմիցս հաստատել ենք դա մեր գործողություններով, համատեղ ծրագրերով և միջոցառումներով, որոնք տարիներ շարունակ հաջողությամբ իրականացրել ենք: Սա վերաբերում է նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը», – ասել է Ս.…

  • Դուք առաջինն արձագանքեցիք Սիրիայի խաղաղ բնակիչներին աջակցելու մեր կոչին. Սերգեյ Շոյգուն՝ Դավիթ Տոնոյանին

    Դուք առաջինն արձագանքեցիք Սիրիայի խաղաղ բնակիչներին աջակցելու մեր կոչին. Սերգեյ Շոյգուն՝ Դավիթ Տոնոյանին

    ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, Շոյգուն շնորհավորել է Դավիթ Տոնոյանին՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակման առթիվ, նշել, որ Հայաստանը մնում է Հարավային Կովկասում ՌԴ վստահելի դաշնակիցն ու առանցքային գործընկերը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Երևանին՝ Սիրիային ցուցաբերված հումանիտար աջակցության համար: «Կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել,…

  • Ռուսական ԶՈւ-ն նոր գերձայնային հրթիռներ ունի, որոնք ունակ են միջուկային մարտագլխիկներ կրելու

    Ռուսական ԶՈւ-ն նոր գերձայնային հրթիռներ ունի, որոնք ունակ են միջուկային մարտագլխիկներ կրելու

    ԳԱԼԱՆ գրում է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե իր երկիրը եկող տարի տեղակայելու է միջուկային մարտագլխիկ կրելու ունակ հիպերգերձայնային հրթիռների առաջին ստորաբաժանումները։ Նրա խոսքերով, դա նշանակում է, որ Ռուսաստանն ունի ռազմավարական նշանակության նոր տիպի զենք։ Նա այս մասին հայտարարել է «Ավանգարդ» անվանումը կրող նոր հրթիռային համակարգի փորձարկման ժամանակ ու նշել, որ այն անցել…

  • Ռուսաստանը և Իրանը ռազմական համագործակցության շեմին

    Ռուսաստանը և Իրանը ռազմական համագործակցության շեմին

    Ռուսաստանի պատվիրակությունն Իրանի հետ համաձայնեցրել Է 2019 թվականին ռազմական ոլորտում համագործակցության պլանը: Ինչպես հայտնել Է ILNA գործակալությունը, համապատասխան փաստաթուղթն ստորագրվել Է ռազմական համագործակցության երկկողմ խմբի երկրորդ նիստի ընթացքում, որը տեղի Է ունեցել Թեհրանում, տեղեկացնում Է «Արմենպրես» -ը: Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորել Է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ փոխծովակալ Իգոր Օսիպովը: Իրանական կողմի ներկայացուցիչը եղել…

  • Պուտինը հայտարարել է, որ ռուսական նոր գերձայնային հրթիռները համարժեք չունեն

    Պուտինը հայտարարել է, որ ռուսական նոր գերձայնային հրթիռները համարժեք չունեն

    Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական արտադրության նոր «Կինժալ» գերձայնային հրթիռներն արտասահմանյան համարժեք չունեն: Նա ընդծել է, որ դրանք կօգնեն դեռևս մի քանի տասնամյակ ապահովել երկրի անվտանգությունը: Ինչպես նշում է Daily Mail-ը, Պուտինն այս մասին ասել է ՌԴ ռազմական ղեկավարության հետ հանդիպման ժամանակ: Մինչդեռ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ…