Քրեական օրենսգիրք
ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել.ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանին՝ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հորը՝ Վյաչեսլավ Հարությունովին ծեծելու համար, տեղեկացնում են ՀՔԾ-ից: ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինե Օհանջանյանը տեղեկացրեց, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ ծանր մարմնական վնաս պատճառելը, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել…
Սամվել Մայրապետյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, փոխվել է գործարար Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքը, և այսօր նա գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից, Aysor.am-ին տեղեկացրեց Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը։ Փաստաբանի խոսքով՝ դատարանը, որպես գրավի չափ, սահմանել էր 30 մլն դրամ, որը վճարելուց հետո Մայրապետյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ «Այսօր ժամը 15։00-ի սահմաններում գրավի գումարը փոխանցվել է,…
Դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացրել Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու դեմ
ՀՀ դատախազությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացրել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը չի բավարարել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կալանքի միջնորդությունը: 2018-ի օգոստոսին…
Քաղաքացին ստամբուլից ժամանել է երևան և կամավոր ներկայացել ոստիկանություն
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 20-ին, ժամը 04.30-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից կամավոր բաժին է ներկայացել 1966 թ. ծնված Գագիկ Մ.-ն, որը 2009թ. հունիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ…
Դատախազությունը պարզաբանում է՝ ծեծվելով սպանված Ջուլիետա Ղուկասյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործի վերաբերյալ
Գյումրու բնակչուհի Ջ. Ղուկասյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան ՀՀ իրավասու մարմինների կողմից սույն թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվել են անհետաձգելի քննչական, դատավարական գործողություններ, հարցաքննվել են ինչպես ՀՀ քաղաքացիներ, այնպես էլ 102-րդ ռուսական ռազմական բազայի զինծառայողներ, նշանակվել են փորձաքննություններ:…
Արմեն Գևորգյանի կալանքի միջնորդությունը մերժվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը չբավարարեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կալանքի միջնորդությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դատական նիստից հետո լրագրողներին հայտնեց Գևորգյանը: «Դատարանը կալանավորման միջնորդությունը մերժեց: Ես կարծում եմ, որ, այս պահի դրությամբ, կայացվել է արդար որոշում՝ այնքանով, որքանով հաշվի են առնվել դատական նիստերի ժամանակ մեր փաստարկները: Բայց սա չի նշանակում, որ մենք այլևս անելիք չունենք,…
Դատարանը երկարաձգեց Վաչագան Ղազարյանի կալանքը երկու ամսով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու քննիչի միջնորդությունը: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին ասաց Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը: «Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը»,- ասաց Հարությունյանը: Հարցին, թե արդյոք պատրաստվում են դիմել Վերաքննիչ դատարան, պաշտպանը դրական պատասխանեց: Վաչագան Ղազարյանն առաջին ատյանի դատարանի որոշմամբ կալանավորվել էր, ապա նրա նկատմամբ խափանման…
Սերժ Սարգսյանի եղբորորդու դատին ներկայացել է տուժող կողմը
Tert.am-ը գրում է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը։ Նշենք, որ նիստը հետաձգվել էր, քանի որ մեղադրյալի շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը չէր ներկայացել։ Բայց այս անգամ դատականին նիստին ներկա է տուժող Դավիթ Աշոտի Սիմոնյանը։ Նրա անվտանգությունն ապահովում էին ոստիկանները, սակայն Երեմ Սարգսյանը,…
Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ հրապարակեց Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը նշեց, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, այսպիսով` նրա կալանքը երկու ամսով երկարաձգվեց: «Դատարանը որոշում է կայացրել քննիչի միջնորդությունը բավարարել, պաշտպանական կողմի միջնորդությունը մերժել»,- ասաց Մկրտչյանը:…
Քիչ առաջ ավարտվեց Մանվել Գրիգորյանի գործով դռնփակ նիստը
Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Մանվել Գրիգորյանի գործով դռնփակ նիստը: Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը Aravot.am-ին տեղեկացրեց՝ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 14.00-ին: Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննեց գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարացնելու հարցը: Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ…
Ընտրական հանցագործությունների համար նախատեսված պատիժները
Ազգային Ժողովը սեպտեմբերին ընդունել է քրեական օրենսգրքի փոփոխությունները, որոնց արդյունքում խստացվել են պատիժները ընտրական հանցագործությունների համար։ Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նախատեսվել են հետևյալ պատիժները՝ – Ընտրակաշառք ստանալու կամ անգամ պահանջելու համար՝ 500.000-ից 700.000 դրամ տուգանք կամ 1-ից 3 տարի ազատազրկում:– Ընտրակաշառք տալու կամ անգամ առաջարկելու համար՝ 2.500.000-ից 3.000.000 դրամ կամ 2-ից 6 տարի ազատազրկում:– Մեկից…
Հայաստանը 7500 եվրոյին համարժեք դրամ կփոխհատուցի ՄԻԵԴ-ի որոշումների համար
Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց երկու որոշում, որով կառավարությունը պահուստային ֆոնդից պետք է գումար տրամադրի արդարադատության նախարարությանը՝ մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտված գործերի փոխհատուցման համար։ Առաջին գործը «Այվազյանն ընդդեմ Հայաստանի» գործն է (թիվ 46245/08 գանգատ): Որոշման նախագծում նշվում է, որ 2018 թվականի հոկտեմբերի 18-ի վճռի պահանջները կատարելու նպատակով 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին…












