օդային տարածք

  • Ադրբեջանցի օդաչուներն անորոշ վիճակում են, չգիտեն Հոխիկյանին լսեն, թե Սաիդին. Ղազարյան

    Ադրբեջանցի օդաչուներն անորոշ վիճակում են, չգիտեն Հոխիկյանին լսեն, թե Սաիդին. Ղազարյան

    Պոտրոս Ղազարյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Իրանի օդային սահմանի փակմանը և Նաիրի Հոխիկյանի գրառմանը։ ««Իրանը փակել է իր օդային տարածքը Ադրբեջանի ռազմական ավիացիայի համար, բայց ներքին կարգով չեն թույլատրվում նաև քաղաքացիական օդանավերի թռիչքները։ Սա Իրանի անթաքույց ուղերձն է Ադրբեջանին և Թուրքիային»։ Սա փորձագետ Նաիրի Հոխիկյանի գրածն է։ Չնայած չգիտեմ ինչի փորձագետ ա Հոխիկյանը, բայց…

  • Ադրբեջանական օդի բացումը մեր կողմի համար սխալ քայլ է․ ընդառաջ գնալը չեմ հասկանում․ Նարեկ Այվազյան

    Ադրբեջանական օդի բացումը մեր կողմի համար սխալ քայլ է․ ընդառաջ գնալը չեմ հասկանում․ Նարեկ Այվազյան

    Azat TV-ի խմբագիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում, որում մասնավորապես ասվում է․ «Եթե Հայաստանի օդային տարածքի բացումը Ադրբեջանի համար միակողմանի է, և իրենից չի ենթադրում կոմունիկացիայի արգելաբացման շարունակականություն՝ ադրբեջանական օդի բացումը մեր կողմի համար, ապա սա սխալ քայլ է: Ամեն դեպքում մինչ այսօր ՀՀ-ից Արցախ ու հակառակ թռիչքների մասին ոչինչ չենք լսել:…

  • Հայաստանը ԻԿԱՕ անդամի իր պարտավորությունները ԵՐԲԵՔ չի խախտել. միջանցքը փակվել է 2013թ․-ին․ Ալեքսանյան

    Հայաստանը ԻԿԱՕ անդամի իր պարտավորությունները ԵՐԲԵՔ չի խախտել. միջանցքը փակվել է 2013թ․-ին․ Ալեքսանյան

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անդրադարձել է Հայաստանի օդային տարածքում Ադրբեջանին միջանցք տրամադրելուն՝ գրառում անելով իր Facebook-ի էջում։ «Հերթական մեդիատեռորիստական ակտի ականատեսն ենք։ Ուրեմն, հարգելի քաղաքացիներ, Հայաստանը անդամակցում է ԻԿԱՕ-ին (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն), ԻԿԱՕ-ն իր հերթին որպես իր կանոնադրություն ընդունում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիան։ Միջազգային ավիացիայի մասին կոնվենցիայն հստակ ասում է,…

  • Իրանն ադրբեջանական օդուժի համար փակել է իր օդային տարածքը

    Իրանն ադրբեջանական օդուժի համար փակել է իր օդային տարածքը

    Իրանի կառավարությունը պաշտոնական ռազմական ուղիներով ծանուցում է ուղարկել Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարությանը: Այս մասին հաղորդել է Haqqin.az-ը։ Ըստ աղբյուրի՝ Իրանը փակել է իր օդային տարածքը Ադրբեջանի օդուժի համար, որը ռազմական մատակարարումներ է իրականացնում Նախիջևան։ «Բաքուն պաշտոնական Թեհրանի այս որոշումը համարում է հերթական դավաճանությունն ընդդեմ Ադրբեջանի, որն ընդունվել է Հայաստանի կառավարության դրդմամբ»,- գրում է աղբյուրը։

  • ՌԴ օդային սահմանը ՀՀ քաղաքացիների համար կշարունակի բաց մնալ մինչև ապրիլի 1-ը ներառյալ

    ՌԴ օդային սահմանը ՀՀ քաղաքացիների համար կշարունակի բաց մնալ մինչև ապրիլի 1-ը ներառյալ

    ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հայտնում է, որ ՌԴ օդային սահմանը ՀՀ քաղաքացիների համար կշարունակի բաց մնալ մինչև ապրիլի 1-ը ներառյալ: ՌԴ կառավարությունը որոշում է կայացրել երկարացնել վերջերս ներդրված հավելվածի միջոցով Հայաստանի քաղաքացիների մուտքը ՌԴ։ Կորոնավիրուսի բացասական ՊՇՌ թեստի առկայությունը պարտադիր պահանջ է Հայաստանից Ռուսաստան մեկնողների համար։ Հարկավոր է ներբեռնել «Ճամփորդում եմ առանց Քովիդ-19-ի» հավելվածը։ Հավելվածում հաստատվում և…

  • Վրաստանի օդային սահմանը բացվում է ՀՀ-ի ու ևս 5 երկրի համար

    Վրաստանի օդային սահմանը բացվում է ՀՀ-ի ու ևս 5 երկրի համար

    Մարտի 1-ից ընդլայնվում է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են օդային ճանապարհով Վրաստան մեկնել` կորոնավիրուսի բացասական թեստով: Այժմ Վրաստան կարող են մեկնել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի և Ռուսաստանի քաղաքացիները։Կարգավորումները վերաբերում են միայն օդային սահմանին: Ցամաքային ու ծովային ուղիները Վրաստանը զբոսաշրջիկների համար դեռ փակ է պահում: Aliq.ge-ի հաղորդմամբ՝ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է հատուկ…

  • Թուրքիան թույլ չի տվել իր օդային տարածքով Չինաստանի ինքնաթիռին թռչել

    Թուրքիան թույլ չի տվել իր օդային տարածքով Չինաստանի ինքնաթիռին թռչել

    Cyprus Mail-ի տեղեկություններով Թուրքիան թույլ չի տվել, որ  իր օդային տարածքով Չինաստանից բուժսարքավորումներով ինքնաթիռը թռչի։ Ինքնաթիռը պետք է 13։30 վայրէջք կատարեր Լառնակայում, սակայն վերաուղղվել է Մոսկվա։ «Թուրքիան օդաչուին թույլ չի տվել մուտք գործել իր օդային տարածք` Կիպրոս հասնելու համար, ինչի արդյունքում նա փոխել է ուղղությունը, քանի որ բավարար քանակի վառելիք չի ունեցել, որպեսզի հասնի Կիպրոս:…

  • «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունը կշարունակի անձնակազմի ինքնամեկուսացումը ընկերության մասնաշենքում

    «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունը կշարունակի անձնակազմի ինքնամեկուսացումը ընկերության մասնաշենքում

    ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտնում է․ «Հարգելի հայրենակիցներ, Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով տարվող աշխատանքների առնչությամբ, տեղեկացնում ենք, որ <<Հայաէրոնավիգացիա>> ՓԲ ընկերությունը Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեի և Առողջապահության Նախարարության հետ համատեղ որոշել է շարունակել ընկերության անձնակազմի ինքնամեկուսացումը ընկերության մասնաշենքում, որը գտնվում է Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում: Կայացրած որոշումը պայմանավորված է ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման՝ ՀՀ օդային…

  • ԱՄՆ Կոնգրեսը տարհանվել է օդային տարածքի հնարավոր խախտման պատճառով

    ԱՄՆ Կոնգրեսը տարհանվել է օդային տարածքի հնարավոր խախտման պատճառով

    Սպիտակ տան տարածքն արգելափակվել է, իսկ ԱՄՆ-ի Կոնգրեսը՝ տարահանվել: Պատճառը օդային տարածության հնարավոր խախտումն է եղել: Այս մասին հաղորդել են Ամերիկայի Միացյալ Նահանգերի զանգվածային լրատվամիջոցները: «Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունն ԱՄՆ-ի առափնյա պահպանության ուղղաթիռներ է ուղարկել հետաքննություն անցկացնելու համար»,-նշվախ է հրամանատության հաղորդագրության մեջ: Սկզբնական գնահատումները ցույց են տվել, որ ռադարի էկրանին «կաթիլը» եղել է չարտոնված…

  • 2019-ը ռեկորդային է Թուրքիայի կողմից Հունաստանի օդային տարածքի խախտումների համար

    2019-ը ռեկորդային է Թուրքիայի կողմից Հունաստանի օդային տարածքի խախտումների համար

    Հունաստանի օդային տարածքում թուրքական օդանավերի կատարած խախտումների թվով 2019 թվականը ռեկորդային տարի է համարվել: Այս մասին հայտնում է Greek Reporter-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Հունաստանի գլխավոր շտաբը տվյալներ է հրապարակել, որոնց համաձայն, 2019 թվականի առաջին 10 ամիսներին խախտումների թիվը հասել է 3954-ի: Նշվում է, որ սա ամենաբարձր ցուցանիշն է 1985 թվականից հետո: Իսկ 2017 և 2018 թվականներին…

  • Թուրքիան Սիրիայի կողմից երկրի օդային սահմանը խախտած անօդաչու է խոցել

    Թուրքիան Սիրիայի կողմից երկրի օդային սահմանը խախտած անօդաչու է խոցել

    Թուրքիայի ռազմաօդային ուժերն անօդաչու թռչող սարք են խոցել, որը մի քանի անգամ խախտել էր երկրի օդային տարածքը հարևան Սիրիայի կողմից: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը: Գերատեսչության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ: «Անօդաչու թռչող սարքը, որը սեպտեմբերի 28-ին վեց անգամ խախտել է մեր օդային տարածքը սիրիական սահմանի կողմից և…

  • Պակիստանը թույլ չի տվել Հնդկաստանի նախագահի ինքնաթիռին անցնել իր օդային տարածքով

    Պակիստանը թույլ չի տվել Հնդկաստանի նախագահի ինքնաթիռին անցնել իր օդային տարածքով

    Իսլամաբադը մերժել է Նյու Դելիի խնդրանքը՝ թույլ տալու Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդի ինքնաթիռին անցնելու Պակիստանի օդային տարածքով: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Պակիստանի ԱԳ նախարար Մեհմուդ Քուրեշիին: Մենք այդ որոշումը կայացրել ենք՝ հիմնվելով Հնդկաստանի պահվածքի վրա»,- ասել է պակիստանցի նախարարը: Ինչպես նա նշել է, Հնդկաստանը խնդրել է հնարավորություն տալ օգտվելու Պակիստանի օդային…

  • Թբիլիսիի օդային տարածքը փակվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների պատճառով

    Թբիլիսիի օդային տարածքը փակվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների պատճառով

    ՆԱՏՕ-ի Agile Spirit-2019 բազմազգ զորավարժության պատճառով շաբաթ օրվանից Թբիլիսիի օդային տարածքում թռիչքների սահմանափակում կգործի: Այս մասին հայտնել է Վրաստանի Քաղավիացիոն գործակալությունը: Օդային տարածքը փակվել է առավոտյան ժամը 9:30-11:30-ը: Քաղավիացիայի թռիչքները Թբիլիսիի օդային տարածքում կսահմանափակվեն նաև օգոստոսի 4-ին, 5-ին, 7-ին, 8-ին և 9-ին: Նշվում է նաև, որ զորավարժությունները, որոնք մեկնարկել են հուլիսի 27-ից, կշարունակվեն մինչև օգոստոսի…

  • ԱՄՆ հետախույզ-ինքնաթիռները ներխուժել են Վենեսուելայի օդային տարածք

    ԱՄՆ հետախույզ-ինքնաթիռները ներխուժել են Վենեսուելայի օդային տարածք

    Ամերիկայի Միացյալ Նահանգների հետախույզ-ինքնաթիռները ներխուժել են Վենեսուելայի օդային տարածք։ Այս մասին հայտնում է РИА Новости-ին՝ հղում անելով Վենեսուելայի զինված ուժերին: Կարակասում ընդգծել են, որ ԱՄՆ-ն այդպիսով խախտում է միջազգային պայմանագրերը, ինչպես նաև սպառնալիքի է տակ է դնում ավիացիոն անվտանգությունը։ Նշվում է, որ նման մի դեպք տեղի է ունեցել նաև հուլիսի 19-ին։