нюзь ам
Ստուգումներ մարտական հենակետերում
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ստուգվել են զինծառայողների գործողությունները տարբեր իրավիճակներում, մարտական հերթապահության կրման պայմանները, ինժեներական աշխատանքների և դիրքերի կահավորվածության վիճակը: Տրվել են ցուցումներ արձանագրված բացթողումների շտկման վերաբերյալ։
Թարմացվել է բադմինթոնի որակավորման մրցաշարերի անցկացման համակարգը
Բադմինթոնի համաշխարհային ֆեդերացիան հաստատել է օլիմպիական խաղերի համար որակավորման մրցաշարերի անցկացման թարմացված համակարգը։ Որոշվել է դրանք անցկացնել 2021 թվականի հունվարի 4-ից մինչև մայիսի 2-ը, իսկ օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ստացած մարզիկների վերջնական ցանկը հայտարարել մայիսի 4-ին։ Այս փոփոխությունները հաստատել է նաև Միջազգային օլիմպիական կոմիտեն։ Խաղերին մասնակցելու ուղեգիր նվաճելու համար յուրաքանչյուր մասնակից պետք է մասնակցի որակավորման…
Տեղեկատվություն կարող եք ստանալ առցանց․ ՃՈ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսուհետ ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների ծառայությանը վերաբերող տեղեկատվություն կարող եք ստանալ առցանց եղանակով։ Դիմումները կարող եք ուղարկել ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական տարածքային ստորաբաժանումներ` էլեկտրոնային փոստի միջոցով, պարտադիր նշելով դիմողի կոնտակտային տվյալները (անուն, ազգանուն, հասցե, հեռախոսահամար)։ Երևանի ՀՔԲ – yerevani.hqb@roadpolice.am Կոտայքի ՀՔԲ – kotayqi.hqb@roadpolice.am Սեւանի ՀՔԲ – sevani.hqb@roadpolice.am…
Կտրված ծառերի փոխարեն կտնկվեն նորերը․ Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Կտրված ծառերի փոխարեն աշնանը կտնկվեն նորերը: Ֆրիտյոֆ Նանսենի անվան այգում օրերս 11 թեղի է հատվել: Ի պատասխան քաղաքացիների անհանգստության՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Նոր Նորք վարչական շրջանի ստորաբաժանման դենդրոլոգի եզրակցության համաձայն, ծառերը հատվել են հիվանդության պատճառով՝ հիվանդության տարածումը կանխելու համար»:…
Ֆերնանդո Ալոնսոն մտադիր է վերադառնալ Ֆորմուլա 1
Ֆորմուլա 1-ի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն մտադիր է վերադառնալ մեծ սպորտ։ Այս մասին հայտնել է F1Insider-ը։ Նշվում է, որ Ալոնսոն կարող է «Ֆերարիում» փոխարինել Սեբաստիան ֆետելին, ով համաձայն չէ, որ իր աշխատավարձը կրճատեն 3 անգամ։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆետելն այժմ ստանում է տարեկան 36 միլիոն եվրո, իսկ նրան առաջարկվել 12 միլիոն։ Ֆետելի պայմանագիրն ավարտվում է այս…
Վերջին զանգից՝ վերջին պար․ Արայիկ Հարությունյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութին, որտեղ շրջանավարտները նշում են վերջին զանգը, իսկ, ըստ վարչապետի խոսքի՝ դպրոցի տնօրենն էլ պարում է այդ ընթացքում, գրել է․ «Վերջին զանգից՝ վերջին պար Ոմանց թվում է, թե երբ մենք նրանց կոչ ենք անում, հորդորում ենք կամ խնդրում ենք, դա մեր թուլության նշանն է: Ամենևին,…
Արայիկ Հարությունյանը Արդարադատության նախարար է նշանակել
Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար։ Սրա մասին հրամանագիր է ստորագրել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հունիսի 4-ին։ Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։
Դավիթ Անանյանը հրաժարական է տվել
Դավիթ Անանյանը Facebook-ի իր էջի միջոցով տեղեկացրել է, որ ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում։ «Սիրելի հայրենակիցներ, Հարգելի գործընկերներ, Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու…
Իրականացվել է 21 հազարից ավելի ստուգում․ տեսչական մարմիններ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը միասնական հայտարարություն են տարածել, որը ներկայացրել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։ Հայտարարությունում նշվում է, որ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 03.06.2020-ի դրությամբ կայացվել է 1599…
Նավասը Ռեալի լեգենդն է․ Մորիենտես
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Մորիենտեսը խոսել է ակումբի նախկին դարպասապահ Կեյլոր Նավասի մասին։ «Կեյլոր Նավասը Մադրիդի «Ռեալի» լեգենդն է: Նա մեծ նվաճումների է հասել թիմում և օգնել է «Ռեալին» տիտղոսներ նվաճել: Անկասկած, Նավասի անունը պետք է դասվի «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստների շարքին», – Մորիենտեսի խոսքերը հաղորդում է ESPN-ն:
Վարակը կարող էր ինձ համար ճակատագրական լինել․ կորոնավիրուսից ապաքինված բժիշկ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնi Facebook-ի էջում տեսանյութ է տեղադրվել, որին կից գրված է․ ««Արմենիա» բժշկական կենտրոնի Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը մայիսի 21-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն էր տեղափոխվել նոր կորոնավիրուսային վարակով և երկկողմանի ծանր թոքաբորբով: «Ես ռիսկային խմբի անդամ եմ, եթե այդպես կարելի է ասել, տարիքս 68 է, ունեմ շաքարային դիաբետ, սիրտանոթային…
ՀԾԿՀ-ում քննարկվում է գազի գնի վերանայման հայտերը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում աշխատանքային կարգով քննարկվում է բնական գազի սակագների վերանայման հայտերը: Ուղիղ հեռարձակումը ստորև։ https://www.facebook.com/azatutyun/videos/258397448587104/?v=258397448587104
Արայիկ Հարությունյանն ընդունել է Ստեփանակերտի քաղաքապետին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 4-ին ընդունել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին, հայտնում են ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։ Քննարկվել է զոհված ազատամարտիկների, առաջին կարգի զինհաշմանդամների՝ մայրաքաղաքաբնակ ընտանիքների բնակարանների վերանորոգման աշխատանքների ընթացքը: Նախագահը նշել է, որ ծրագիրը գտնվում է իր անմիջական ուշադրության կենտրոնում, և անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը նախանշված ժամկետներում այն ավարտելու համար: Նշվում…
Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի անդամները վերադարձել են աշխատավայր
Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի աշխատակիցները գրեթե երկու ամսվա հեռավար աշխատանքից հետո վերադարձել են աշխատավայր՝ կազմակերպության շտաբ բնակարան, այս մասին հայտնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Ճապոնիայի իշխանությունների պահանջների համաձայն, շենքում կարող է գտնվել աշխատողների ընդհանուր թվի ոչ ավելի, քան 50 տոկոսը։ Նրանք պետք է կրեն դիմակներ, պարբերաբար չափեն մարմնի ջերմությունը, հաճախ լվանան ձեռքերը…
ԱՄՆ-ում բողոքի ակցիաների ժամանակ 10 հազար մարդ է ձերբակալվել
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո ԱՄՆ-ում սկսված բողոքի ցույցերի ժամանակ շուրջ 10 հազար մարդ է ձերբակալվել: Ձերբակալությունների ավելի քան քառորդ մասը բաժին է ընկնում Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքին,ապա Նյու Յորքը, Դալլասը (Տեխաս) և Ֆիլադելֆիան (Փենսիլվանիա): Ձերբակալվածներից շատերին մեղադրանքներ են առաջադրվել մանր իրավախախտումների համար: Այս մասին հայտնում է AP-ն: