ԱԱ
Նիդերլանդների ռեկորդը՝ Աշխարհի առաջնությունների ընտրական փուլերում
Երեկ՝ մարտի 27-ին, Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում միմյանց հետ ուժերը չափեցին Նիդերլանդների ու Լատվիայի հավաքականները։ Խաղի ընթացքում ուշագրավ ռեկորդի հեղինակ դարձան տանտերերը։ Հոլանդացիներին հաջողվեց հաղթել 2-0 հաշվով ու դրա արդյունքում նրանք իրենց 300-րդ գոլը խփեցին Աշխարհի առաջնությունների ընտրական փուլերում։ Ինչպես հայտնում է FIFA-ն իր Twitter-ի էջում՝ Նիդերլանդներն առաջին եվրոպական երկիրն է, որը հասավ այս…
Աշխարհի առաջնություն․ ի՞նչ խաղեր են մեզ սպասվում այսօր
Այսօր 2022 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության ընտրական փուլի մի շարք խաղեր կանցկացվեն։ A խմբում միմյանց հետ կմրցեն Սերբիա -Պորտուգալիա ու Իռլանդիա – Լյուքսեմբուրգ զույգերը։ Խաղերի մեկնարկը՝ 23:45-ին։ E խմբում ուժերը կչափեն Բելառուս – Էստոնիա ու Չեխիա – Բելգիա զույգերը։ Սրանցից առաջինի մեկնարկը 21:00-ին է, իսկ երկրորդինը՝ 23:45-ին։ G խմբում կկայանա 3 հանդիպում՝ Չեռնոգորիա – Ջիբրալթար,…
Սամբոյի աշխարհի առաջնություն․ Հայաստանը կունենա 11 ներկայացուցիչ
Հարավկորեական Չհոնջու քաղաքում նոյեմբերի 8-10-ը կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 11 ներկայացուցիչ: Նոյեմբերի 8-ին մարզական սամբոյի մրցաշարում հանդես կգան Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ), իսկ Մավրիկ Նասիբյանը (74 կգ) մեդալի համար կպայքարի մարտական սամբոյում: Նոյեմբերի 9-ին պայքարի մեջ կմտնի կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ 52 կգ…
Մ23 Աշխարհի առաջնություն․ հայ 4 ըմբիշներից 3-ը պարտվել են
Բուխարեստում այսօր մեկնարկել է ըմբշամարտի Մ13 տարեկանների Աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ ըմբիշները։ Այսօր Հայաստանը ներկայացնող 4 ըմբիշներից 3-ն արդեն դուրս են եկել մրցագորգ և պարտություն կրել։ 57 կգ քաշային կարգում Ռազմիկ Մինասյանը մրցել է իրանցի Ալիրեզա Նոսրատոլահի հետ ու պարտվել 1-4 հաշվով։ 65 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը մրցել է Թուրքիան ներկայացնող…
Արսեն Բաղրյանը՝ ուշուի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Հոկտեմբերի 20-24-ը Չինաստանի Շանհայ քաղաքում կայացել է ուշուի մեծահասակների աշխարհի 15-րդ առաջնությունը: Հայաստանն առաջնությունում ներկայացել է 5 մարզիկով և նվաճել 1 մեդալ. 52 կգ քաշային կարգում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել Արսեն Բաղրյանը: Առաջնությանը մասնակցել են նաև Հայկ Գասպարյանը (56 կգ), Տարոն Այվազյանը (60 կգ), Հայկ Խաչիյանը (70 կգ), Դավիթ Կասումյանը (80 կգ): Շանհայում…
Մ20 Աշխարհի առաջնություն․ Արամ Հակոբյանը հաղթեց ու այժմ կիսում է առաջին տեղը
Հնդկաստանում շարունակվում է շախմատի Աշխարհի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ շախմատիստները։ Մրցաշարի 9-րդ համար գրոսմայստեր Արամ Հակոբյանը հիանալի է հանդես գալիս ու 6-րդ տոււրից հետո առաջատարների թվում է։ Արամը երեկ սև քարերով կարողացավ հաղթել ու հավասարվեց ուկրաինացի Եվգենի Շտեմբուլիակին։ Վերջինս և Արամն ունեն 5-ական միավոր ու կիսում են առաջին հորիզոնականը։…
Աշխարհի առաջնությունից առաջ հայ ձյուդոիստները հավաք են անցկացնում Ռուսաստանում
Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական և պատանեկան հավաքականները, մարզիչներ Դավիթ Խաչատրյանի և Գոռ Հարությունյանի գլխավորությամբ, համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Հավաքից հետո Հայաստանի երիտասարդների հավաքականը կմեկնի Մարոկկոյի Մարաքեշ քաղաք՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը: Հայաստանի թիմի կազմում մրցավայր կմեկնեն Յուրի Իսրաելյանը (60 կգ), Երվանդ Ներսեսյանը (66 կգ) և Բորիս Շատվերյանը (81 կգ): Այս մասին տեղեկացնում են…
Հայ մարմնամարզիկն Աշխարհի առաջնության եզրափակչում է
Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանն անցել է Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ։ Հայ մարզիկը օղակների վարժությունում վաստակել է 14,566 միավոր և 8-րդ տեղով որակավորվել է եզրափակչին։ Հարություն Մերդինյանը նժույգթափերում վաստակել է 14,133 միավոր և զբաղեցրել է 13-րդ տեղը։ Արթուր Դավթյանը ևս չի հաղթահարել որակավորման փուլը։ Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոնը հենացատկում ձախողել է ելույթը։ Նա 13,666…
Մարմնամարզության աշխարհի առաջնություն․ Հայաստանի միակ ներկայացուցիչն ավարտեց ելույթը 162-րդ տեղում
Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնության կանանց պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Անահիտ Ասադուրյանն ավարտել է ելույթը: Բազմամարտում 16-ամյա մարզուհին 42.965 միավորով գրավել 162-րդ տեղը: Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի կազմում ԱԱ-ին կմասնակցեն նաև Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Արթուր Թովմասյանը, որոնք պայքարը կսկսեն հոկտեմբերի 7-ին: Մարմնամարզության աշխարհի առաջնությունը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Այս…
Աշխարհի առաջնություն․ Անուշ Գրիգորյանը մեկնարկեց հաղթանակով
Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը (51 կգ) մեկնարկեց հաղթանակով: Մեկնարկային մենամարտում Եվրոպայի Մ-22 գործող չեմպիոնը մրցեց ամերիկուհի Հևեն Գարսիայի հետ և հաղթեց 3:2 հաշվով: Մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել նաև Անահիտ Հարոյանը (54 կգ) և Անի Հովսեփյանը (69 կգ): Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի…
Աշխարհի կանանց առաջնություն․ Հայաստանը կներկայացնեն 3 բռնցքամարտիկներ (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի Facebook-յան պաշտոնական էջը գրում է․ «Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում կայանալիք բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությանը կմասնակցի Հայաստանի 3 ներկայացուցիչ: Մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 54 կգ քաշային Անահիտ Հարոյաննն ու 69 կգ քաշային Անի Հովսեփյանը: Վաղը՝ հոկտեմբերի 3-ին, մրցումային առաջին օրն է»:
Ամեն ինչ անելու եմ Օլիմպիական ոսկին նվաճելու համար․ Գոռ Մինասյան
Գերծանր քաշային կարգում ծանրամարտի աշխարհի փոխչեմպիոն դարձած Գոռ Մինասյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեկնաբանեց իր ելույթը ԱԱ-ում։ «Շատ լավ զգացողություններ ունեմ, արդեն 2-րդ տարին անընդմեջ նույն արդյունք եմ գրանցում։ Վրաստանում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ վնասվածք ունեի, բայց արդեն լիովին վերականգնվել եմ և անցել նորմալ մարզումային գործընթացի»,- ասաց գյումրեցի ծանրորդը: Խոսելով Օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոն,…
Բառերով չեմ կարող արտահայտել զգացողություններս․ Հակոբ Մկրտչյան
89 կգ քաշային կարգում ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Հակոբ Մկրտչյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեկնաբանեց իր ելույթը ԱԱ-ում և խոսեց զգացողությունների մասին: «Բառերով չեմ կարող արտահայտել զգացողություններս։ Շնորհակալ եմ բոլորին, որ այսպես լավ դիմավորեցին մեզ։ Հետագայում կփոխեմ քաշային կարգս ու հանդես կգամ 96 կգ քաշային կարգում, որպեսզի կարողանամ Օլիմպիական խաղերին մասնակցել», – ասել է գյումրեցի…
Հեռանկարային ըմբիշներ ունենք․ Հաբեթնակ Կուրղինյան
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը լրագրողների հետ զրույցում ամփոփեց Անդրանիկ Հարոյանի անվան 3-րդ հուշամրցաշարի արդյունքները: «Մրցաշարը նորմալ անցավ: Տղաները լավ մարզավիճակում էին: Ճիշտ է` ըմբիշների քանակի հետ խնդիր ունենք վերջին տարիներին՝ կապված երիտասարդ տարիքի մարզիկների բանակ զորակոչվելու հետ, բայց ունենք երիտասարդ և հեռանկարային մարզիկներ: Մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունից առաջ կային…
Աշխարհի առաջնություն․ Մինասյանը՝ փոխչեմպիոն, իսկ Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թաիլանդում ընթացող ծանրամարտի Աշխարհի առաջնությունը իրենց մրցելույթներն անցկացրեցին գերծանր քաշայինները։ Այստեղ մենք ունեցանք 2 ներկայացուցիչ՝ Գոռ Մինասյանն և Ռուբեն Ալեքսանյանը։ Մեր տղաները հաջող հանդես եկան ու կարողացան մեդալներ նվաճել։ Գոռ Մինասյանը երկամարտի 460 կգ արդյունքում դարձավ աշխարհի փոխչեմպիոն։ Գոռը նաև փոքր արծաթներ վաստակեց հրում և պոկում վարժություններում։ Դե իսկ Ռուբեն Ալեքսանյանը կարողացավ բրոնզ նվաճել երկամարտում՝…















