ԱԱ
Հեռանկարային ըմբիշներ ունենք․ Հաբեթնակ Կուրղինյան
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը լրագրողների հետ զրույցում ամփոփեց Անդրանիկ Հարոյանի անվան 3-րդ հուշամրցաշարի արդյունքները: «Մրցաշարը նորմալ անցավ: Տղաները լավ մարզավիճակում էին: Ճիշտ է` ըմբիշների քանակի հետ խնդիր ունենք վերջին տարիներին՝ կապված երիտասարդ տարիքի մարզիկների բանակ զորակոչվելու հետ, բայց ունենք երիտասարդ և հեռանկարային մարզիկներ: Մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունից առաջ կային…
Աշխարհի առաջնություն․ Մինասյանը՝ փոխչեմպիոն, իսկ Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թաիլանդում ընթացող ծանրամարտի Աշխարհի առաջնությունը իրենց մրցելույթներն անցկացրեցին գերծանր քաշայինները։ Այստեղ մենք ունեցանք 2 ներկայացուցիչ՝ Գոռ Մինասյանն և Ռուբեն Ալեքսանյանը։ Մեր տղաները հաջող հանդես եկան ու կարողացան մեդալներ նվաճել։ Գոռ Մինասյանը երկամարտի 460 կգ արդյունքում դարձավ աշխարհի փոխչեմպիոն։ Գոռը նաև փոքր արծաթներ վաստակեց հրում և պոկում վարժություններում։ Դե իսկ Ռուբեն Ալեքսանյանը կարողացավ բրոնզ նվաճել երկամարտում՝…
Հունահռոմեական ոճի ըմբիշների ելույթներից և՛ գոհ ենք, և՛ դժգոհ․ մարզիչ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց Ղազախստանի մայրաքաղաքում Նուր-Սուլթանում անցկացված աշխարհի առաջնությունը: Հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանը նշեց, որ ըմբիշների ելույթներից և՛ գոհ է, և՛ դժգոհ: «Աշխարհի առաջնությունը բարդ էր, քանի որ այն վարկանիշային էր Օլիմպիական խաղերի համար: Բոլոր թիմերը լավ էին պատրաստվել, և փորձում էին նվաճել հնարավորինս շատ…
Աշխարհի առաջնություն․ Կոջոյանն ու Բերիանիձեն պարտվեցին
Ըմբիշներ Վարուժան Կաջոյանն ու Լևան Բերիանիձեն պարտվեցին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ավարտին մոտեցող ԱԱ-ում։ 74 կգ քաշային Կաջոյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 10։2 հաշվով հաղթեց լիտվացի մրցակցին։ 1/8-ում հայ ըմբիշը 4։10 հաշվով պարտվեց ուկրաինացի Վասիլի Միխայլովին։ Վերջինս էլ պարտվեց քառորդ եզրափակչում՝ Կաջոյանին զրկելով շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար։ 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն մեկնարկային…
Աշխարհի առաջնություն․ հայ ըմբիշներից մեկը 1/8 եզրափակչում է, իսկ մյուսը պարտվեց 1/16-ում
Ղազախստանի մայրաքաղաքում շարունակվում է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը։ Մրցագորգ են դուրս եկել ազատ ոճի ըմբիշները։ 57 կգ քաշային, Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում 9-4 հաշվով հաղթեց վրացի Գոգավային։ Հաջորդ մենամարտում, որը լինելու է 1/8 եզրափակչի շրջանակներում, Հարությունյանը կմրցի Հնդկաստանը ներկայացնող Կումար Ռավինի հետ։ Մեր մյուս ըմբիշը՝ 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, մեկնարկային գոտեմարտում 5-3…
Հունահռոմեական ոճի ըմբիշները վերադարձան Հայաստան (ՖՈՏՈՇԱՐՔ)
Սեպտեմբերի 18-ի ուշ գիշերը Ղազախստանից Երևան են ժամանել հունահռոմեական ոճի ըմբիշները։ Օդանավակայանում նրանց դիմավորել են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդական Արմեն Գրիգորյանը, ՀԱՕԿ սպորտի վարչության պետ Գագիկ Բոլշիկյանը և այլք։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստան էին ժամանել հունահռոմեական ոճի ըմբիշներ Նորայր Հախոյանը (55 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Մալխաս Ամոյանը (72կգ) և Մաքսիմ Մանուկյանը (82…
Աշխարհի առաջնություն. պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր՝ սեպտեմբերի 19-ին պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները։ Գորգ դուրս կգան 57 և 65 կգ քաշային ըմբիշները։ 57 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը: Նա պայքարը սկսելու է 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Վրաստանը ներկայացնող Օտարի Գոգավան։ 65 կգ քաշային…
Հիասթափությունների, բայց ուղեգրերով ու մեդալներով հարուստ Աշխարհի առաջնություն
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Սեպտեմբերի 17-ին պայքարն ավարտեցին հունահռոմեական ըմբիշները։ Հայաստանի հավաքականը նախաօլիմպիական ԱԱ-ին մասնակեց 10 քաշային կարգերից 9-ում։ Հայաստանը ներկայացուցիչ չուներ միայն 130 կգ քաշային կարգում։ Հավաքականը նվաճեց մեկական արծաթե ու բրոնզե մեդալներ և 2 օլիմպիական ուղեգիր՝ 77 և 97 կգ քաշային կարգերում։ Փորձենք ամփոփել 9 քաշային կարգերում հանդես եկած…
Աշխարհի առաջնություն․ Ի՞նչ սպասել հայ ըմբիշներից
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում սեպտեմբերի 14-22-ը կանցկացվի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Այս առաջնությունը կարևոր և առաձնհատուկ է այնքանով, որ նախաօլիմպիական է և առաջին մրցաշարն է, որի ժամանակ կխաղարկվեն Օլիմպիական ուղեգրեր Տոկիո-2020-ի համար։ Որպես կանոն նախաօլիմպիական աշխարհի առաջնություններն անցնում են բարձր մրցակցության պայմաններում։ Նուր-Սուլթանում առաջնության բացումը կանեն հունահռոմեական ոճի ըմբիշները։ Նրանք պայքարի մեջ կմտնեն 10 քաշային կարգերում, որոնցից…
Աշխարհի առաջնություն․ Արման Դարչինյանը մեկնարկեց հաղթանակով
Հայաստանի ներկայացուցիչ Արման Դարչինյանը հաղթանակով մեկնարկեց Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։ 75 կգ քաշային կարգի մեկնարկային մենամարտում հայ բռնցքամարտիկը 5:0 հաշվով հաղթել է անգլիացի Մարկ Դիքինսոնին եւ դուրս եկել 1/16 եզրափակիչ: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն ԱԱ-ին մեկնել է 8 բռնցքամարտիկով: Եկատերինբուրգում հանդես կգան նաեւ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Էրիկ…
Գոտեմարտի ընթացքում մրցակցիդ տիտղոսները չեն հետաքրքրում․ Արսեն Հարությունյան
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում խոսեց սեպտեմբերի 14-22-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում անցկացվելիք աշխարհի առաջնությունից ակնկալիքների մասին: «Ստեփան Սարգսյանի մրցաշարից հետո հավաքի ենք մեկնել Սոչի: Հիմա էլ այստեղ ենք հավաք անցկացնում, որպեսզի լավագույն մարզավիճակում մեկնենք աշխարհի առաջնությանը: Կփորձենք արդարացնել մարզիչների ակնկալիքները: Ես չեմ մտածում, որ 57 կգ…
Արսեն Հարությունյանը պատրաստ է աշխարհի առաջնությանը․ Հաբեթնակ Կուրղինյան
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն աշխարհի առաջնության կազմը հայտարարելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց սպասելիքների և ըմբիշների մարզավիճակի մասին: «Թիմում լուրջ վասվածքներ չկան, հավաքները նորմալ են անցել: Աշխարհի առաջնությանը հիմնականում ամբողջական կազմով չենք մասնակցել: Այս տարին նույնպես բացառություն չէ: Կազմն ընտրել եմ մինչև ԱԱ-ն կայացած Եվրոպայի առաջնությունում, Եվրոպական խաղերում և միջազգային…
Հայտնի են աշխարհի առաջնություն մեկնող հունահռոմեական ոճի հայ ըմբիշների անունները
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզչական կազմը հայտարարեց սեպտեմբերի 14-22-ը Նուր-Սուլթանում կայանալիք աշխարհի առաջնությանը մեկնող ըմբիշների անունները։ Ղազախստանի մայրաքաղաքում հանդես կգան Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) եւ Արթուր…
Հայտնի է, թե ինչ կազմով Հայաստանի բռնցքամարտի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությունում
Սեպտեմբերի 6-22-ը Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում կկայանա աշխարհի առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը կմասնակցի 8 մարզիկով: Մարզիչներ Վահան Ադիլխանյանի և Կարեն Ղազարյանի գլխավորությամբ Եկատերինբուրգում հանդես կգան 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը, 91…













