fbpx
Խորհրդարան

Ուզել են ներդրում անել, թե ջինսով կգան, դա հիմնական խնդիրը չի․ Գագիկ Ծառուկյան

Եկել են, ուզեցել են ներդրում անեն, թե ջինսով կգան, դա հիմնական խնդիրը չի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Ամոթ ա, մարդիկ գործով եկել էին, եկել էին բիզնես ծրագրով, նորից եմ ասում՝ թագավորի որ տղեն էր, ինչ կա, թագավորի ընտանիքից էր, թագավորի մեծը չէր, փոքրն էր, կրտսերն էր, հիմնական եկել էին բիզնես ծրագրով, ցանկացել են ներդրում անել, մնացածը թողում էր ձեր հայեցողությանը»,-ասաց նա։

Հարցին՝ էլի՞ դիմելու է, որ գան, թե՞ հիասթափված է, Ծառուկյանը նշեց, որ ով էլ հիմա դիմի, նրանք չեն գա։

«Այդպիսի մոտեցում դուք տեսաք, որ ասացին՝ մենք զգացինք, որ անցանկալի հյուր ենք, ես նորից եմ ասում՝ մենք այսօր ոչ թե խանգարում ենք, այլ ցանկանում ենք աջակցել, օգնել կազմակերպել, մեր երկիրն է, մեր պետություն է, և ժողովրդի սպասելիքներն իրականություն դարձնենք, ես չգիտեմ մարդկանց մտածելակերպը, մենք խոսում ենք խնձորից, ցույց են տալիս ձմերուկ՝ մարդկանց խեղաթյուրելու, ուղղությունը փոխելու համար, հարցը տվել եք, թող հարցին պատասխանեն լիարժեք, եկել են, ուզեցել են ներդրում անեն, թե ջինսով կգան, դա հիմնական խնդիրը չի։ Ծառուկյանը անձնական շահ չունի, Ծառուկյանը ուզում է լավ լինի»,-ասաց նա։

Աբովյան փողոցի հյուրանոցի վերաբերյալ հարցը վրդովվեցրեց ԲՀԿ առաջնորդին։ Նա կոչ արեց այդ հյուրանոցը թողնել մի կողմ։

Ես նորից եմ ասում՝ դուք նայեք իմ հարցազրույցը ինչի մասին է, փոխանակ խոսան ներդրման մասին, հիվանդանոցի մասին, որ կառուցվում է անվճար լինելու համար, որ ժողովրդին սպասարկի անվճար, մարդիկ էսօր հիվանդանոցներում հերթեր են կանգնում, գումար չկա, մարդիկ ուզում են քայլ կատարեն, իսկ հյուրանոցը դատական փուլում է, երբ կլուծվի, կլուծվի, խնդիր չկա»,-նշեց Գագիկ Ծառուկյանը։

Նա նաև վերահաստատեց, որ չեն տեսնում ճգնաժամ ՍԴ-ում և դեմ են քվեարկելու դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ