աբրահամ խաշմանյան
Աբրահամ Խաշմանյանը հեռացավ Հայաստանի ազգային հավաքականից
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երկկողմանի համաձայնության են եկել պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ: Որոշումը կայացվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Աբրահամ Խաշմանյանի մի քանի հանդիպումների արդյունքում: ՀՖՖ նախագահը շնորհակալություն է հայտնել Աբրահամ Խաշմանյանին բարդ իրադրությունում հավաքականի ղեկը ստանձնելու համար և հաջողություն է մաղթել մարզչական հետագա կարիերայի ընթացքում, հայտնում է…
Ավելի լավ կլիներ՝ Խաշմանյանը ներողություն խնդրեր այս խայտառակության համար․ Գևորգ Ղազարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն Facebook-ի իր էջում գրել է․ «Հարգելի՛ երկրպագուներ, Ուզում եմ նախևառաջ ներողություն խնդրել գրանցված 9-1 հաշվի համար: Կարդալով գլխավոր մարզչի իր իսկ խոսքերի մեկնաբանությունը, որ ինքը նկատի չի ունեցել ֆուտբոլիստներին, այլ նկատի է ունեցել այն մարդկանց, որոնք չեն մեկնել հավաքանի հետ Իտալիա, ու բողոքում է կազմակերպչական հարցերից, ուզում եմ…
Հայտարարությունս ուղղված է եղել կազմակերպչական մոտեցումներին․ Խաշմանյան
ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլում Իտալիա-Հայաստան հանդիպումից հետո իմ հայտարարությունը, թե ազգային հավաքական չէ, այլ հավաքական է, ուղղված չի եղել ազգային հավաքականին կամ որևէ ֆուտբոլիստի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: «Արձագանք է ստացել, որ որ ես ասել եմ` ազգային հավաքական չէ, այլ հավաքական է: Պաշտոնապես հայտարարում եմ, որ…
Ոչ մի բան չի համապատասխանում հավաքականին, անգամ մտածելակերպը․ Խաշմանյան
«Այս կատարյալ ֆիասկոն այսօր արտացոլում է հայկական ֆուտբոլի իրավիճակը: Հավաքականի ղեկը ստանձնելիս գիտակցել եմ, որ հնարավոր է նման բան լինի ու, կարելի է ասել, ամբողջ հարվածը վերցրել եմ ինձ վրա։ Եթե ղեկավարությունը որոշի, որ այս ամենի մեղքը իմն է, ես պատրաստ եմ վաղը վերջացնել ամեն ինչ։ Եթե ղեկավարությունը որոշի, որ ես պետք է շարունակեմ աշխատանքները,…
Աբրահամ Խաշմանյանն ու Անդրե Չալըշըրը հանդիպել են լրագրողների հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նոյեմբերի 17-ին՝ իտալական Պալերմո քաղաքի «Ռենցո Բարբերա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և պաշտպան Անդրե Չալըշըրի նախախաղային մամուլի ասուլիսը։ Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 18-ին` ժամը 23:45-ին, ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը կմրցի Իտալիայի հետ։
Աբրահամ Խաշմանյանի հետխաղային մամուլի ասուլիսը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նոյեմբերի 15-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, Հայաստան-Հունաստան խաղից հետո կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետխաղային մամուլի ասուլիսը։ Ասուլիսի տեսագրությունը կարող եք դիտել ստորև։ https://www.youtube.com/watch?v=j2PQH9m0qAw
Աբրահամ Խաշմանյանի թեկնածության նկատմամբ որևէ բացասական ընկալում չկա. Մեսրոպ Առաքելյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Աբրահամ Խաշմանյանի նշանակումը ֆեդերացիայում կրքեր է բորբոքել։ ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանը, որը նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է Խաշմանյանի նշանակման լուրի տարածումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ թե ֆեդերացիայի նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իրավունք չունի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակել։ Ըստ…
ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է․ Արսեն Թորոսյան
Երեկ հայտնի է դարձել, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։ Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը նաև ՀՖՖ գործկոմի անդամ է, Facebook-ի իր էջում տարածել է ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանի տեղադրած լուսանկարով, որտեղ նշվում է, որ ֆեդերացիայի նախագահը իրավունք չունի հավաքականի մարզիչ նշանակելու։ «ՀՖՖ նախագահի նման…
Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է «Ալաշկերտ»-ի մարզիչ
«Ալաշկերտ»-ի ղեկավարությունը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի և իր մարզչական շտաբի հետ, ում փոխարեն մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։ Նշենք նաև, որ Խաշմանյանի գխավորությամբ «Ալաշկերտ»-ը 2 տարի անընդմեջ նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը:
Արարատի երկրպագուներն աջակցում են Խաշմանյանին
Հայկական ֆուտբոլային հանրության շրջանում օրերս լայն քննարկումների թեմա է դարձել լեգեոներների լիմիտի անհրաժեշտության հարցը: «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հայտնած տեսակետին կոպիտ արձագանքեցին Հայաստանի հավաքականի ներկա ու նախկին մի շարք ֆուտբոլիստներ: Էդգար Մալաքյանի, Գոռ Մալաքյանի, Էդգար Մանուչարյանի ֆեյսբուքյան գրառումներից հետո Աբրահամ Խաշմանյանը պաշտոնական հայտարարություն էր տարածել ակումբի մամուլի ծառայության միջոցով: «Արարատի» երկրպագուներն իրենց աջակցությունն են…
Խաշմանյան. Facebook-ում գրառումներին հետևելու ժամանակ չունեմ. այն ծախսում եմ հայկական ֆուտբոլը զարգացնելու համար
Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում անդրադարձել է լեգեոներների սահմանափակման քննարկումների վերջին զարգացումներին` կապված հավաքականի ֆուտբոլիստներ Էդգար Մալաքյանի, Գոռ Մալաքյանի և Էդգար Մանուչարյանիհայտարարություններին: «Ես միշտ ունեցել եմ իմ կարծիքը և արտահայտել եմ այն ցանկացած իրավիճակում, ի տարբերություն ուրիշների: Տեղյակ չեմ եղել, թե ովքեր են քննարկումների մեջ և չեմ էլ կարդացել ոչ մի գրառում: Խոսել…
Էդգար Մալաքյանի կոպիտ պատասխանը Խաշմանյանին
Հայկական ֆուտբոլում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է լեգեոներների լիմիտ մտցնելու հարցը: Քննարկումները թեժացան, երբ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը ռումինական «Պետրոլուլ» տեղափոխվելուց հետո Vnews.am-ին տված հարցազրույցում հայտարարեց. «Հայաստանում, ինչպես հասկանում եմ, արդեն չունեն հայ ֆուտբոլիստների կարիքը»: Totalfootball.am-ը շարք սկսեց՝ ներկայացնելով հայկական ակումբների գլխավոր մարզիչների կարծիքները լեգեոներիների թվի սահմանափակման վերաբերյալ: «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի կարծիքը տարըմբռնումների տեղիք…
Դենիս Թումասյանը կարիերան կարող է շարունակել հայրենիքում
«Ուֆայի» 33-ամյա պաշտպան Դենիս Թումասյանը կարիերան կարող է շարունակել հայրենիքում: ArmSport-ին հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Երևանի «Արարատը»: Կողմերի միջև այժմ բանակցություններ են ընթանում, և հավանական է, որ մոտ օրերս նրանք համաձայնության կգան: Նշենք` Թումասյանը 2014 թվականից հանդես է գալիս «Ուֆայում»: Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա իր թիմի կազմում 10 հանդիպման է…
Աբրահամ Խաշմանյանը հանդիպել է «Արարատի» երկրպագուներին
Այսօր տեղի է ունեցել հանդիպում Երևանի «Արարատի» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և ակումբի երկրպագուների միջև։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ակումբի վերաբերյալ մի շարք հարցեր և թեմաներ, հաղորդում է 1in.am-ը։













