Ադրբեջան
Բաքուն սադրիչ և հակաադրբեջանական է համարում Զախարովայի հայտարարությունը
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի երեկվա հայտարարությունը սադրիչ է և ունի հակաադրբեջանական բնույթ։ Խոսքն այն հայտարարության մասին է, ըստ որի՝ 2018 թվականի ընթացքում Ռուսաստանի՝ ազգությամբ հայ 16 քաղաքացու մուտքն Ադրբեջանը արգելվել է Բաքվի կողմից։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նախ՝ բարձրագոչել է ռուս-ադրբեջանական բարձր մակարդակի հարաբերությունների մասին, դրանք համեմատել…
Մարիա Զախարովան կոպիտ խախտում է որակել ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներին Ադրբեջանից արտաքսելու դեպքերը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Բաքվի օդանավակայանից ազգությամբ հայ Ռուսաստանի քաղաքացիներին արտաքսելու դեպքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանից էթնիկ նկատառումներով Ռուսաստանի քաղաքացիների արտաքսումը այդ մարդկանց իրավունքների կոպիտ խախտում է: «Ես այդ մասին մեծ քանակությամբ հաղորդագրություններ եմ տեսել, այդ թվում՝ սոցիալական…
Հացադուլ Ադրբեջանի դեսպանատան դիմաց
Հունվարի 10-ին ադրբեջանցի մի քանի ակտիվիստներ Բեռլինում Ադրբեջանի դեսպանատան դիմաց վրան են տեղադրելու, որտեղ պետք է տեղավորվեն հացադուլ իրականացնող ակտիվիստները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Թուրան» լրատվական գործակալությունը: Հացադուլ իրականացնողներն իրենց բողոքն են հայտնելու Ադրբեջանի իշխանությունների կողմից քաղբանտարկյալների իրավունքների շարունակական խախտման վերաբերյալ: Ակցիայի մասնակիցները, մասնավորապես, ընդգծելու են ադրբեջանցի բլոգեր, քաղբանտարկյալ Մեհման…
Բաքվի տներից մեկում գրանցված պայթյունի հետևանքով 3 մարդ է մահացել
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Յասամալի շրջանում գտնվող տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ բռնկվել: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: Դեպքի վայրում հայտնաբերվել է 3 մարդու մարմին: Պայթյունի հետևանքով մահացել են տան 3 բնակիչները: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկ են արել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկ են արել: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին հունվարի 8-ին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից եղել է առաջարկ հունվարին անցկացնելու ԱԳ նախարարների հանդիպում: Հանդիպման մասին հայտարարությունը կարվի համաձայնեցված կարգով», – ասաց Նաղդալյանը:
Թոֆիք Զուլֆուգարովն առաջարկում է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել ուժային տարբերակով
Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիք Զուլֆուգարովը minval.az-ին տված հարցազրույցում առաջարկել է սպասել հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը և դիմել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուժային տարբերակին։
Այսօր վիճաբանություն է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի Բաշ-Քարվենդ բնակավայրի դիմաց տեղակայված մարտական հենակետերից մեկում
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի Բաշ-Քարվենդ բնակավայրի դիմաց տեղակայված մարտական հենակետերից մեկում, ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից արձանագրվել է հակառակորդի զինծառայողների միջև բարձր (ամենայն հավանականությամբ վիճաբանության, իսկ այնուհետև փոխհրաձգության) ձայներ, որից հետո դիտարկվել է հակառակորդի զինծառայողների կողմից ընկած զինծառայողին քարշ տալով տանելը, գրում է aysor.am-ը։
«Բռնագրաված հողերի խնդիրը պիտի լուծել», – Մևլութ Չավուշօղլու
«Հայաստանի նոր իշխանությունները հայտարարում են, թե «պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայամանների բանակցել», սակայն մեր նախապայմանը հստակ է: Ադրբեջանի զգայունությունն առանց հաշվի առնելու մի՞թե որևէ քայլ կանենք: Պետք է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերությունները միաժամանակ կարգավորելով քայլեր ձեռնարկել, խնդիրները լուծել: Սա Հայաստանի համար ավելի ողջամիտ կլինի: Ղարաբաղի հարցը, բռնագրաված հողերի խնդիրը պիտի լուծել»,…
ՌԴ-ն հնարավոր ամեն ինչ կանի ԼՂ հակամարտության կարգավորման համար
Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ կանի ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծելու համար, բայց ժամանակային սահմանափակում պետք չէ դնել։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ ղարաբաղյան հակամարտությունը 2019-ին կարգավորվի` հաշվի առնելով Բաքվի լավատեսությունն այս հարցում։ Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Բաքուն…
«Արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը», – Արարատ Միրզոյան
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքյան գրառման միջոցով անդրադարձել է Մամեդյարովի արած հայտարարությանը։ «Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն ասել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել: Պրն Մամեդյարովին խորհուրդ եմ տալիս առաջարկը ներկայացնել նաև Արցախի ժողովրդին․ ի վերջո արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը։ Դա նրանց բնական, անօտարելի,…
«Մարդ ռիսկ չի անում արդեն հորդորել մեր Կառավարությանը արձագանքել Ադրբեջանի իշխանությունների կողմից Ղարաբաղի մասին արվող հերթական անհեթեթ հայտարություններին», – Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդ ռիսկ չի անում արդեն հորդորել մեր Կառավարությանը արձագանքել Ադրբեջանի իշխանությունների կողմից Ղարաբաղի մասին արվող հերթական անհեթեթ հայտարություններին: Նիկոլ Փաշինյանի դիլիջանյան հայտնի զեղումներից հետո, չգիտես էլ նման դեպքերում ճիշտը նրանց լռելն է թե խոսելը: Իմ կողմից Մամեդյարովին ասեմ, որ բացառված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որը չի ներառելու Արցախի…
«Մենք պատրաստ ենք ապահովել Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունը». Մամեդյարով
armtimes.com-ը գրում է՝«Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն «Ինտերֆաքս Ադրբեջան»-ին տված հարցազրույցում: Նա նաև հույս է հայտնել, որ Հայաստանի նոր ղեկավարության հետ հնարավոր կլինի հասնել խնդրի խաղաղ կարգավորման: Մամեդյարովի խոսքով, Ադրբեջանը, ինչպես որ ապահովում է այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչ…
Պուտինը Ալիևին բնութագրել է, որպես փորձառու և հեռատես քաղաքական գործիչ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան 57-րդ տարեդարձը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը: Շնորհավորական ուղերձում Պուտինը նշել է, որ Ալիևն «իր համաքաղաքացիների շրջանում ու արտերկրում արժանի հեղինակություն է վայելում որպես փորձառու և հեռատես քաղաքական գործիչ, իր երկրի իսկական առաջնորդ»: Պուտինը բարձր է գնահատել Ալիևի ներդրումը…
Ռուսաստանն ու Ադրբեջանը մտադիր են նավթի արդյունահանման համատեղ ձեռնարկություններ հիմնել
Ռուսաստանն ու Ադրբեջանը մտադիր են նավթի արդյունահանման համատեղ ձեռնարկություններ հիմնել: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը. հայտնում է РИА Новости-ն: «Մեր ծրագրերը ներառում են նավթի արդյունահանման համար համատեղ ձեռնարկությունների ստեղծումը: Բացի այդ, կան նաև գյուղատնտեսության ոլորտում մեքենաշինության ձեռնարկություն հիմնելու ծրագրեր»,- նշել է նա:














