Ադրբեջան
Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսին պետք չէ մեղադրել Ադրբեջանին զենք վաճառելու համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պետք չէ մեղադրել Բելառուսին, որ նա զենք է վաճառում Ադրբեջանին, հայտնում է БЕЛТА-ն: Նա պարզաբանել է նաև, որ «Պոլոնեզ» հրթիռային համալիրի փորձարկմանը Բելառուսը հրավիրել է և′ հայերին, և′ ադրբեջանցիներին, և′ ռուսներին: Նրանք հնարավորություն են ունեցել համոզվել, որ դա իսկապես գերճշգրիտ զենք է: «Ադրբեջանցիները խնդրում են, որ վաճառենք: Իսկ մենք…
Ալիևը պատրաստակամ է վերսկսելու բանակցությունները.Լավրով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամ է վերսկսելու բանակցությունները ղարաբաղյան հարցի շուրջ: Նա շահագրգռված է՝ կառուցողական լուծումներ փնտրելու հարցում: Այս մասին Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա ասել է, որ տեւական եւ մանրամասն զրույց է ունեցել Ադրբեջանի ղեկավարի հետ.«Մենք զգացինք նրա անկեղծ տրամադրվածությունը՝ բանակցությունները վերսկսելու, կառուցողական լուծում որոնելու հարցում»,- ասել է…
«Ակցիան միանշանակ հասավ նպատակին»,- ՖԱՖ ֆան ակումբի հիմնադիր անդամ
ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ՖԱՖ ֆան ակումբի հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանն իր Ֆեյսբուքյան էջում գրում է. «Ղարաբաղի մարզչի հայտարարությունը խոսում է այն մասին՝ անակնկալը բավական “հաճելի” է ստացվել: Տեղեկացնում ենք, որ ակցիան նպատակ չի հետապնդել որևէ ֆուտբոլիստի կամ առավել ևս գունեղ ֆանտազիաներ ունեցող մարզչի վրա հարձակվելու։ Սպարտակը Արցախի դրոշով պետք է շարժվեր դեպի Հայաստանի ազգային…
Մոսկվան Ադրբեջանին առաջարկել է ԱԷԿ կառուցել
«Ռոսատոմն» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին համագործակցություն է առաջարկել ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում, որը ներառում է նաև ԱԷԿ-ի կառուցում: Այդ մասին լրագրողներին է հայտնել աղբյուրն ատոմային ոլորտում, որն իրազեկ է բանակցությունների ընթացքին, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Ադրբեջանում կա ատոմային ոլորտ, բայց գործող ԱԷԿ չկա: «Ռոսատոմն» առաջարկություն է արել՝ նրանք մտածում են: Մենք առաջարկել ենք 2 ուղի.…
«Այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել»,- Իլհամ Ալիև
Asekose.am-ը հայտնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2018թ. սպորտային իրադարձությունների արդյունքներին նվիրված միջոցառման ժամանակ, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին, ասել է. «Կարծում եմ՝ այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել: Կան նման հայտարարություն անելու բոլոր հիմքերը»,- նշել է Ալիևը: Նրա խոսքով՝ այդ հիմքերն են «Ադրբեջանի աճող ուժը, ներուժը, տնտեսական ու քաղաքական…
Լավրովը կհանդիպի Ալիևի և Մամեդյարովի հետ
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Բաքվում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. տեղեկացնում է РИА Новости-ն: Նրա խոսքով` կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցությանն առնչվող առանցքային հարցերը, տարծաշրջանային և միջազգային օրակարգը: Նշենք, որ Լավրովը Բաքու կմեկնի այսօր` Սևծովյան տնտեսական համագործակցության…














