Ադրբեջան
Forbes-ը կազմել է՝ բիզնես վարելու համար աշխարհի լավագույն երկրների ցանկը. Հայաստանը 81-րդն է:
Forbes-ի՝ բիզնես վարելու համար աշխարհի լավագույն երկրների ցանկում Հայաստանը 81-րդ հորիզոնականում է: Կովկասի երկրներից որպես բիզնես վարելու երկիր ամենից առաջատարը Վրաստանն է՝ 44-րդ տեղում, Ադրբեջանը զբաղեցնում է 70-րդ հորիզոնականը: Ռուսաստանի Դաշնությունը ցանկի 55-րդ հորիզոնականում է: Այս մասին հաղորդում է Infocom-ը:
«Ես չեմ կարծում, որ մեր զինվորականներից որևէ մեկն ապրիլյան պատերազմի օրերին իր պարտականությունները պատշաճ չի կատարել». Անդրիաս Ղուկասյան
ԳԱԼԱ-ի զրույցը Հայ կառուցողական կուսակցության ղեկավար՝ Անդրիաս Ղուկասյանի հետ, 2016 թվականի ապրիլյան պատերազմի իրադարձությունների վերաբերյալ: Մանրամասները տեսանյութում ՝
Դավիթ Տոնոյանը ապրիլյան քառօրյայի վերաբերյալ
«Ինչպես տեղյակ եք, ապրիլյան գործողությունները սկսվել են Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումների կողմից, իսկ հատուկ ստորաբաժանումները իրենք գործողությունները իրականացնում են ծածուկության պայմաններում: Անգամ այդ պայմաններում եղել է տեղեկատվություն հնարավոր գործողությունների վերաբերյալ», – «Ազատության» հետ զրույցում ասել է Դավիթ Տոնոյանը: Այս մասին Հաղորդում է Infocom-ը։
Թուրքիան ու Ադրբեջանն ուժեղացնում են համագործակցությունը ռազմաբժշկական ոլորտում
Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են ամրապնդել համագործակցությունը ռազմական ոլորտում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն Անկարայում տեղի է ունեցել հանդիպում՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մեթին Գյուրեքի և Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, գեներալ լեյտենանտ Քերիմ Վելիևի միջև։ Հանդիպումը կայացել է թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմական երկխոսության 11-րդ նիստի շրջանակներում, որն ընթացել է Անկարայում։ Քննարկվել են ռազմատեխնիկական, ռազմաուսումնական…
«Հայաստանի ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցում այդքան թափանցիկ չի եղել, որքան մեր կառավարությունը», – Նիկոլ Փաշինյան
«Արցախի հարցում նոր բան չկա»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Միլանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում փոխըմբռնում է ձեռք բերվել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: «Միլանում համանախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են …
Հնարավոր է՝ լինեն մարդիկ, ովքեր բավարարված չեն իմ պատասխաններից. Փաշինյանը՝ Լուկաշենկոյին
Այդ խոսակցությունն իմ կողմից շարունակելու անհրաժեշտություն չեմ գտնում, լրագրողներին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարություններին: «Հավաստիացնում եմ, որ պարոն Լուկաշենկոյի բոլոր հարցերին տեղում տրվել են կոնկրետ և սպառիչ պատասխաններ ու տպավորություն ունեի, թե բավարարված է այդ պատասխաններով, հետո ինչ է տեղի ունեցել, անկեղծ ասած, չգիտեմ», – ասաց նա: Նա ընդգծեց,…
Բաքվում վերջապես գիտակցել են խաղաղ կարգավորման սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը
Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է. «Ստեփանակերտը միշտ հայտարարել է, որ ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումները։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի երեկվա հայտարարությունը Հայաստանի գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ Միլանում բանակցությունների ժամանակ փոխըմբռնման հասնելու…
Ի՞նչ փոխըմբռնման մասին էր հայտարարել Էլմար Մամեդյարովը
Factor.am-ը գրում է. Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նախօրեին հայտարարել է Միլանում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում փոխըմբռնման հասնելու մասին։ Factor.am-ը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից փորձեց պարզել՝ ի՞նչ փոխըմբռնման մասին է հայտարարել Ադրբեջանից ԱԳՆ ղեկավարը: Ի պատասխան՝ ԱԳՆ-ն պարզաբանում է հրապարակել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ: «Հարց. Ադրբեջանի…
«Համարում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը մենք հասել ենք փոխըմբռնման»,- Էլմար Մամեդյարով
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Միլանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ հասել են փոխըմբռնման։ «Համարում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը մենք առաջին անգամ երկար ժամանակահատվածից հետո հասել ենք փոխըմբռնման», – ասել է Էլմար Մամեդյարովը 2018-ի արդյունքներին նվիրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը, գրում է…
«Համոզված եմ, որ ինչքան Ռուսաստանն է մեզ պետք, երկու այդքան էլ մենք ենք Ռուսաստանին պետք»
«Մենք» դաշինքի առաջնորդ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթին, որում Լուկաշենկոն պատմել էր, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանին հարցրել՝ ինչու՞ է Փաշինյանը հենց Բելառուսին մեղադրում Ադրբեջանին զենք վաճառելու մեջ, երբ ամենաշատը Ռուսաստանն է դա անում: «Ինչքան էլ տհաճ ու անտակտ է, բայց Բատկան ճիշտ է, և եթե մենք ՀԱՊԿ֊ում…
Գրանցվել է պետական կառույցների կայքերի ուղղությամբ հաքերային հարձակման փորձերի աճ. ԱԱԾ
Հայաստանի պետական կառույցների կայքերի ուղղությամբ 2018-ի 11 ամիսների ընթացքում հաքերային հարձակման 3 միլիոն փորձ է կատարվել, ինչն աննախադեպ ցուցանիշ է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի պետ գնդապետ Արմեն Քինակցյանը: «Խոսքը վերաբերում է պետական կառույցների կայքերի վրա հարձակումների փորձերին, որոնք գտնվում են ԱԱԾ-ի վերահսկողության տակ: Այդ հարձակումները…
Ադրբեջանի պատվերով ՀՀ-ում գործունեություն իրականացրած երկու տասնյակից ավելի մարդ է դատապարտվել
Հայաստանում 1993 թվականից մինչև հիմա դատապարտվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված ու նրանց պատերով Հայաստանում աշխատանք իրականացրած երկու տասնյակից ավելի մարդ: Արմենպրեսի հաղորդմամբ, այս մասին լրատվամիջոցների համար նախատեսված սեմինարի ընթացքում նշեց ԱԱԾ մայոր Տիգրան Դավիթավյանը: «Այդ մարդիկ աշխատել են Ադրբեջանի օգտին, ռազմական ու գիտատեխնիկական ոլորտներին վերաբերող տեղեկություններ են հավաքել, դիվերսիաներ ու մահափորձեր են ծրագրել»,-…
Հայ Դատի հանձնախմբի հայտարարությունը.Ադրբեջանական ուժերը բողոքում են
ԳԱԼԱՆ գրում ՝ Կանադայի հայկական կենտրոններում Արցախի դրոշների տեղադրման դեմ վերջին շրջանում ադրբեջանական ուժերը շարունակաբար բողոքներ էին ներկայացնում՝ կիրառելով հակաքարոզչության բոլոր միջոցները: Նշենք, որ ադրբեջանական հոսանքներն այստեղ փորձ են անում ամրապնդել իրենց դիրքերը, սակայն հայ համայնքին ու Հայ Դատի հանձնախմբին հաջողվում է կանխել ցանկացած փորձ, ավելին կանադացի պաշտոնյաները հաճախ այցելություններ են կատարում Արցախ՝ անտեսելով Ադրբեջանի…
Պուտինն ու Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին առաջարկել են 5 շրջաններ հանձնել Ադրբեջանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քննարկումների շրջանակներում Բելառուսի ու Ռուսաստանի ղեկավարների կողմից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արված առաջարկների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով բելառուսական «Բելտա» գործակալությունը, Ալեքսանդր Լուկաշենկոն այդ մասին պատմել է ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Բելառուսի նախագահը պատմել է, որ հարցը քննարկվել է 2016թ. Երևանում կայացած…














