ազատ թի վի

  • Ժոզե Մոուրինյուն պատմել է, թե նոր ակումբի փնտրտուքների ժամանակ ինչ պահանջներ կներկայացնի ղեկավարությանը: «Ես կցանկանայի տեղափոխվել այնպիսի ակումբ, որտեղ կկարողանամ անել այն, ինչ անում են Կլոպը և Գվարդիոլան: Նայեք «Լիվերպուլի» մեկնարկային կազմին, ընդամենը մեկ-երկու խաղացող կային մինչև Կլոպի գալը: Հիշո՞ւմ եք, երբ Գվարդիոլան գոհ չէր եզրային պաշտպաններից, իսկ հետո գնեց 4-ի:Երբ նրանք ձեռք բերեցին Կլաուդիո…

    Կլոպը ոչինչ չի հաղթել , բայց նրան դեռ վստահում են. Մոուրինյու
  • Փոքր հզորության միջուկային զենքը ԱՄՆ-ին հարկավոր է Ռուսաստանին զսպելու համար: Երկիրը չի նախատեսում դրա կիրառման շեմի նվազեցում։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավարի փոխտեղակալ Դևիդ Թրահթենբերգը: «Պատճառը, որ որոշեցինք գնալ փոքր հզորության միջուկային զենքի ստեղծման ճանապարհով, այն է, որ տեսնում ենք, թե ինչ են անում ռուսները, և դա մեծ մտահոգություն է առաջացնում»,- հայտարարել է նա…

    Միջուկային զենքը ԱՄՆ-ին հարկավոր է ՌԴ-ին զսպելու համար
  • Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը զեկուցում էր 2018 թվականի գործունեության հաշվետվությունը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը բարձրացրեց քրեական գործերը ողջամիտ ժամկետներում քննելու իրավունքի խախտման հարցը։ «Այսօր մենք իրականում բոլորս, շահագրգռված լինելով կոնկրետ հանցագործության մեջ մեղադրվող անձանց դատապարտման հարցում, հասարակությունն ուզում է տեսնի պետության վերաբերմունքը։ Ես հիմա կոնկրետ…

    ՀՀ-ում քաղաքական ենթատեքստով քրեական գործեր չկան․ Արթուր Դավթյան
  • Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է  «Լիվերպուլի» հետ խաղը (3:0). «Յուրաքանչյուր թիմ փորձում է իր խաղային ռիթմը հաղորդել մյուսին, և երբեմն մրցակիցը գերիշխում է: Այսօր դժվար էր դրան հասնել: Այս խաղում մենք կարողացանք երեք գոլ խփել, ու հույս ունենք մեծացնել առավելությունը պատասխան խաղում: Գիտենք, թե ինչի է ունակ Մեսսին, բայց չենք դադարում զարմանալ: Այսպիսի կարևոր խաղերում բոլոր…

    Թիմային գործողությունները նորից օգնեցին լավ արդյունքի հասնել. Վալվերդե
  • Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խնդրել է երկրի պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնին լքել պաշտոնը, քանի որ կորցրել է վստահությունը նրա հանդեպ։ Պատճառը ծառայողական բնույթի տվյալների գաղտնազերծումն է։ Այս մասին ասվում է վարչապետի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։ Հետաքննությունը պարզել է, որ Ուիլյամսոնն առանց թույլտվության հանրայնացրել է տեղեկություն, որը հնչել էր Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ Ըստ…

    Թերեզա Մեյը պաշտպանության նոր նախարար է նշանակել
  • Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Աշրաֆ Հակիմին ցանկություն է հայտնել վերադառնալ «Ռեալ». «Երազում եմ վերադառնալ «Ռեալ» որքան հնարավոր է շուտ: Կստեմ, եթե հակառակն ասեմ: Տեսնենք, թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները: Ես «Ռեալի» երկրպագու եմ ու նույնիսկ, եթե այնտեղ չեմ, հետևում եմ թիմի խաղերին: Այժմ թիմի համար դժվար շրջան է, բայց «Ռեալը» միշտ վերադառնում է: Այդ պատճառով այն մեծագույն…

    Երազում եմ վերադառնալ «Ռեալ» որքան հնարավոր է շուտ. Հակիմի
  • Խորհրդային և վրացի երգիչ Վախթանգ Կիկաբիձեն տեսաուղերձ է հղել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Կիկաբիձեն ընդգծել է, որ պատիվ ունի Զելենսկուն անվանել իր բարեկամը։ Սակայն այժմ, ինչպես նշել է արտիստը, ինքը կանվանի նրան «ողջ Ուկրաինայի նախագահ»։ Երաժիշտը վստահեցրել է, որ Զելենսկուն քաջալերել է ողջ Վրաստանը։ Կիկաբիձեն նրան մաղթել է վիթխարի երկրի իմաստուն կառավարում։  

    Կիկաբիձեն ուղերձ է հղել Զելենսկուն
  • Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլիասը, որ սրտամկանի ինֆարկտ է տարել, գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ տեղեկացնելով, որ հիվանդանոցում ամեն ինչ վերահսկողության տակ է։ «Այստեղ ամեն ինչ վերահսկվում է։ Մեծ վախ ապրեցի, բայց ինձ ոչինչ չի սպառնում»,- գրել է նա։ Նա շնորհակալություն է հայտնել բոլոր երկրպագուներին սիրո ու հաղորդագրությունների համար։

    Կասիլիասը հիվանդանոցից գրառում է կատարել
  • Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրում լայնածավալ փոփոխությունների մասին և կոչ արել իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչներին առաջարկներ ներկայացնել թույլ տրված սխալները շտկելու համար։ Կարակասում մայիսմեկյան հանրահավաքի ընթացքում Վենեսուելայի առաջնորդը հայտարարել է, որ Վենեսուելայի ժողովուրդների բոլիվարական կոնգրեսը, որը միավորում է ավելի քան 80 սոցիալական կազմակերպություն, պետք է նստաշրջան անցկացնի՝ փոփոխությունների պլանի մշակման համար։ «Շաբաթ և…

    Մադուրոն կոչ է արել փոփոխությունների ծրագիր ներկայացնել
  • ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այն հայտարարությունը, թե Ռուսաստանն է համոզել Մադուրոյին չփախչել երկրից: Զախարովայի խոսքերով` ամերիկյան կողմն անընդհատ ցանկանում է ազդել այդ երկրի բանակի վրա, որ թուլացնի Մադուրոյի դիրքերը, և դրա համար տարբեր կեղծ լուրեր է տարածում: Մինչ այդ Պոմպեոն հայտարարել էր, որ Մադուրոն մտադիր է եղել…

    Մոսկվան մեկնաբանել է Պոմպեոյի խոսքերը Մադուրոյի մասին
  • Ավստրալիայի տափաստաններում հայտնեբերել են երեք աչք ունեցող 40 սմ երկարությամբ 3 ամսական տարօրինակ պիթոն տեսակի օձ։ Ինչպես նշվում է, սողունը մուտացիայի հետևանքով ծնվել է երեք աչքով։ Ընդ որում՝ օձի երեք աչքն էլ «աշխատող» են եղել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Սողունին հայտնաբերել են մի քանի շաբաթ առաջ Հյուսիսային տարածք նահանգում։ Նրան կնքել են Մոնթի…

    Ավստրալիայում երեք աչքանի օձ են հայտնաբերել
  • Deadline-ը տեղեկացնում է, որ «Գահերի խաղի» բեմադրիչ-օպերատոր Ֆաբիան Վագները բացատրել է դժգոհ հանդիսականին, որ ոչ թե ապրիլի 29-ին ցուցադրված սերիան է այդքան մռայլ, այլ հեռուստացույցների կարգավորումներն են խնդիրներ առաջացրել: Բանն այն է, որ սերիալի սիրահարներից շատերն են դժգոհել, որ նոր սեզոնի երրորդ էպիզոդը շատ մութ է և դժվարություններ են առաջացել մարտերի հատվածների մանրամասները տեսնելու հարցում:…

    «Գահերի խաղի» հեղինակը բացատրել է ինչպես դիտել երրորդ սերիան
  • Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Ճապոնիայի կայսերը՝ գահը ստանձնելու առթիվ։ Նախագահը համոզմունք է հայտնել, որ մեկնարկած նոր Ռեյվա դարաշրջանի անվանումն ու խորհուրդը կոգեշնչեն բոլորիս՝ միավորվելու հանուն համամարդկային արժեքների և ընդհանուր ապագայի: Նախագահ Արմեն Սարգսյանը կայսերը և կայսերական ընտանիքին մաղթել է քաջառողջություն և երջանկություն, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և…

    Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի նոր կայսրին
  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 1-ին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ միասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է եղել Աշխատանքի օրվա առթիվ «Գրանդ հոլդինգ» ընկերության կազմակերպած տոնական համերգ-միջոցառմանը: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ միջոցառմանը ներկա էր նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ տիկնոջ հետ: Հայ…

    Վարչապետը ներկա է եղել Աշխատանքի օրվան նվիրված միջոցառմանը
  • Ղազախստանի երկու խոշորագույն քաղաքներում՝ գործող մայրաքաղաք Նուր-Սուլթանում (նախկին Աստանա) և նախկին մայրաքաղաք Ալմաթիում ցույցեր են եղել։ Ցուցարարների պահանջը եղել է հանրությանը իշխանություններ ձևավորելու իրավունք տալը։ Ցուցարարները պահանջել են վերջ տալ գործող ժամանակավոր նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի իշխանությանը, քանի որ հանրությունը հոգնել է նրանցից։ Ցուցարարների և իրավապահների միջև, սակայն, բախումներ են եղել։

    Ղազախստանում բախումներ են եղել հակակառավարական ցույցի ժամանակ