ազատ տվ
Հնդկաստանը տիեզերք կուղարկի հատուկ ստեղծված ռոբոտ-անդրոիդ
Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO) սկզբում կենդանիներ չի ուղարկի տիեզերք, ինչպես դա անում Էին այլ երկրներ, դրա փոխարեն առաջինն ուղեծիր կուղարկի հատուկ ստեղծված ռոբոտ-անդրոիդ, որի վրա կփորձարկեն տիեզերական համակարգերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է ISRO-ի տնօրեն Քայլասավադիվու Սիվանը: Արդեն նշանակված Է հնդկական առաջին ինքնուրույն օդաչուավոր թռիչքի ժամկետը, այն կիրականացվի 2021 թվականի դեկտեմբերին:…
Մանվել Գրիգորյանի գործով դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: Գրիգորյանի փաստաբաններից Արսեն Մկրտչյանը լրագրողներին տեղեկացրեց, որ դատարանը մերժել է դատավոր Արսեն Նիկողոսյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը, սակայն որևէ մեկնաբանություն չտվեց: Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ դատարանում Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվել է։ Նրա պաշտպանները լրագրողներին տեղեկացրել են, որ երկրորդ անգամ ինքնաբացարկ է…
Երկրի շուրջը տիեզերական աղբի ծավալը գնահատվել է ավելի քան 7 հազար տոննա
ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանն առաջատարներն են երկրաշուրջ տարածությունը տիեզերական աղբով աղտոտման չափերով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է այն հոդվածի հրապարակված թեզիսներում, որը պատրաստել են Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի աշխատակիցները: «Ուղեծրում աղբի զանգվածը (2017 թվականին այդ զանգվածը կազմել Է շուրջ 7,2 հազար տոննա) շարունակում Է աճել. վերջին երեք տարում այն աճել Է…
Ռիվալդոն մարզչական կարիերա է սկսում
Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն մարզչական կարիերա է սկսում: Ռիվալդոն աշխատելու է Մարոկոյի երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Շաբաբ Մոհամեդիա» ակումբում: Ակումբի մամուլի ծառայությունը հաղորրդում է, որ 46-ամյա մասնագետն աշխատանքը սկսելու է հաջորդ մրցաշրջանից: Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները հայտնի չեն: Հիշեցնենք, որ Ռիվալդոն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2015 թվականին: Նա հայտնի է «Դեպորտիվոյում», «Բարսելոնայում», «Օլիմպիակոսում»,…
Քաղաքացին փորձել է թալանել Բաղրամյան պողոտա 85 հասցեում գտնվող ՍԱՍ սուպերմարկետը
Երևանում զինված քաղաքացին փորձել է գիշերը թալանել Բաղրամյան պողոտա 85 հասցեում գործող ՍԱՍ սուպերմարկետը, այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը: Հունվարի 17-ին՝ ժամը 03:15 -ին, ահազանգ է ստացվել մի քաղաքացու կողմից, որ զինված անձը մտել է Բաղրամյան պողոտա 85 հասցեում գործող ՍԱՍ սուպերմարկետը և ցանկացել է…
Բարաք Օբաման հուզիչ կերպով է շնորհավորել կնոջ ծննդյան տարեդարձը
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հուզիչ կերպով շնորհավորել է կնոջ՝ Միշել Օբամայի ծննդյան տարեդարձը: Բարաք Օբաման հին լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում: Քաղաքական գործիչը գրել է, որ դեռևս այն ժամանակ է իմացել, որ իր կինը միակն է իր համար ամբողջ աշխարհում: Համացանցի օգտատերերի աչքից չի վրիպել նկարում Օբամայի ձեռքի թերթը, որում եղել է հոդված…
Մեջլիսը մերժել է Դինքի սպանության գործն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու Փայլանի առաջարկը
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Գարո Փայլանը Հրանտ Դինքի սպանության գործն ուսումնասիրող մեջլիսի հանձնաժողով հիմնելու առաջարկ է ներկայացրել: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Հայ պատգամավորը հիշեցրել է, որ Հրանտ Դինքի սպանությունից 12 տարի է անցել, սակայն մինչ օրս այն ամբողջությամբ չի բացահայտվել: Փայլանն իր առաջարկում հիշատակել է նաև Դինքի նկատմամբ Թուրքիայի…
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին համաձայնությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը և ձեռքբերված համաձայնությունները։ Անտոնիու Գուտերեշի այս հայտարարությունը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում։ «Գլխավոր քարտուղարը գնահատում է կողմերի շարունակական ջանքերը Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության բանակցային ու խաղաղ լուծում որոնելու հարցում ու մասնավորապես ողջունում է նախարարների համաձայնությունը ժողովուրդներին խաղաղության պատրաստելու կոնկրետ…
ԱՄՆ Սենատը քվեարկել է հայկական մասնաճյուղ ունեցող ռուսական «Ռուսալ» ընկերության վրայից պատժամիջոցները հանելու օգտին
Միացյալ Նահանգների Սենատում անցկացված քվեարկության ժամանակ 57 կողմ-42 դեմ ձայներով հաջողվել է հասնել նրան, որ ռուսական «Ռուսալ» ընկերության վրայից հանվեն ամերիկյան պատժամիջոցները։ Թեև դեմկրատները փորձել են խոչընդոտել սրան ու նույնիսկ նրանց են միացել նաև մի քանի հանրապետականներ, բայց պատժամիջոցները պահելու նրանց փորձը ձախողվել է։ Խոսքն ալյումինի վերամշակմամբ զբաղվող ռուսական հսկայի մասին է, որը մասնաճյուղ ունի նաև…
Մակրոնը խոստացել է ցատկել պարաշյուտով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուլուզի ռազմակայան կատարած այցի ընթացքում խոստացել է ցատկել պարաշյուտով: Այս մասին հայտնել է Depeche du Midi հրատարակությունը: Ֆրանսիայի ղեկավարի պատվին կազմակերպվել են դեսանտավորների ցուցադրական ցատկեր, Մակրոնը ողջունել է նրանց: Բրիգադի հրամանատարը կատակել է, թե իր ստորադրյալները ցանկանում են տեսնել, թե ինչպես են պարաշյուտով ցատկում նախագահն ու վարչապետը: «Ես դա կանեմ, խոստանում…
Շարապովան պայքարից դուրս թողեց գործող չեմպիոնին
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան Ավստրալիայի Բաց առաջնության երրորդ շրջանում հաղթանակ տոնեց մրցաշարի գործող չեմպիոն Կառոլին Վոզնյացկու նկատմամբ: 2 ժամ 24 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 3 սեթում՝ 6:4, 4:6, 6:3 հաշվով: WTA վարկանիշային աղյուսակի 30-րդ հորիզոնականը զբաղեցնող Շարապովայի ակտիվում գրանցվեց 5 էյս, 5 բրեյք, 31-ամյա թենիսիստուհին 7 անգամ սխալվեց մատուցման ժամանակ: Դանիան ներկայացնող 28-ամյա Վոզնյացկին թույլ…
Քաղաքապետարանը հանրությանը կներկայացնի առցանց հերթագրումների mankapartez.yerevan.am կայքը
Երևանի մի շարք մանկապարտեզներում այս օրերին նորոգվում ու կահավորվում են տարիներ շարունակ չօգտագործված սենյակները՝ նոր խմբերի երեխաներին դիմավորելու համար: Երևանի թիվ 15, 59 և 60 մանկապարտեզներում նախապատրաստական աշխատանքներին ու փոքրիկների համար ստեղծվող պայմաններին ծանոթացել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: «Երևանում եղած առաջնային խնդիրներից է նաև մանկապարտեզների հերթագրումը, թիվը մոտ 8000-ի է հասնում: Ցավոք սրտի,…
Երկու հոդվածներով մեղադրվողը հայտնաբերվեց հիվանդանոցում
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 17-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում հայտնաբերվել է 44-ամյա Սամվել Հ.-ն, որը 2018 թ. մայիսի 31-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին…
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Հունվարի 17-ին, ժամը 00.45-ին, Երևանի Պարոնյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 17-ին, ժամը 13.10-ին, Երևանի Նալբանդյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21154» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21154»-ի 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 16-ին, ժամը 15.40-ին,…














