աթլետիկո մադրիդ
Սիմեոնեն ասել է, թե ինչու չի սեղմել Կլոպի ձեռքը
Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի՝ «Աթլետիկո» Մադրիդ – «Լիվերպուլ» (2-3) խաղի հետո տանտերերի մարզիչ Դիեգո Սիմեոնեն չէր սեղմել անգլիական թիմի մարզիչ Յուրգեն Կլոպի ձեռքը։ Սա տարատեսակ խոսակցությունների առիթ հանդիսացավ, ինչից հետո Սիմեոնեն մեկնաբանեց իր այդ գործողությունը։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Սիմեոնեի խոսքով՝ ինքը չի կիսում խաղից հետո միմյանց ողջունելու մշակույթը և ոչ մեկի…
Բարսան ու Աթլետիկոն կարող են փոխանակվել խաղացողներով
Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է ֆուտբոլիստների փոխանակում իրականացնել «Աթլետիկո» Մադրիդի հետ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Նշվում է, որ «Բարսան» մտադիր է տալ Անտուան Գրիզմանին ու նրա դիմաց ստանալ Ժոաո Ֆելիշին։ Ըստ աղբյուրի՝ Ֆելիշի գործակալը լավ հարաբերություններ ունի կատալոնական ակումբի նախագահի հետ, ինչը կարող է նպաստել գործարքին։ Հիշեցնենք, որ Գրիզմանը «Աթլետիկոյից» է տեղափոխվել «Բարսելոնա»։
Սուարեսը լավագույն կենտրոնական հարձակվողն է Եվրոպայում․ Աթլետիկոյի նախագահ
«Աթլետիկո» Մադրիդի նախագահ Էնրիկե Սերեսոն անդրադարձել է թիմի հարձակվող Լուիս Սուարեսին։ «Առաջնությունը կարելի է հաղթել կամ պարտվել: Հիմա մրցաշրջանի միջնամասն է, առջևում կա մեծ ճանապարհ: Սուարեսի խաղի մասին կասեմ, որ մենք միշտ իմացել ենք, որ նա լավագույն կենտրոնական հարձակվողն է Եվրոպայում: Մեր բախտը բերել է, որ նա մեզ հետ է: Մենք երջանիկ ենք», – Սերեսոյի…
Սիմեոնեն իր 500-րդ խաղն է անցկացրել Աթլետիկոյի ղեկին
«Աթլետիկո» Մադրիդ Իսպանիայի Լա Լիգայի 16-րդ տուրի շրջանականերում հանդիպեց «Խետաֆեի» հետ ու նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթանակ տարավ։ Սա «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի 500-րդ հանդիպումն էր՝ թիմի ղեկին։ Այդ հանդիպումներից 301-ում Սիմեոնեի թիմը հաղթել է։
Մինչև վերջին շունչս կնվիրվեմ Աթլետիկոյին․ Սուարես
«Աթլետիկո» Մադրիդի նորեկ Լուիս Սուարեսը AS-ի հետ զրույցում ասել է․ «Մինչև վերջին շունչս կնվիրվեմ «Աթլետիկոյին»: Ինձ հարմարավետ եմ զգում այստեղ: Չեմ տոնի «Բարսելոնայի» դարպասը խփած գնդակը: Հրաշալի կլինի նորից հանդիպել իմ վաղեմի բարեկամներին»:
Բարսայում չգիտեն, թե ինչ է հարգանքը․ Ալվեշ
«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեշը մեկնաբանել է Instagram-ում Լիոնել Մեսսիի կողմից արված գրառումը, որում արգենտինացին խոսում էր Լուիս Սուարեսի «Աթլետիկո» տեղափոխության մասին ու քննադատում էր ակումբին՝ նրան բաց թողնելու համար։ «Ցավոք, սա է ճշմարտությունը, որի մասին հայտնի է վաղուց: Ամեն տարի դա ավելի ու ավելի ակնհայտ է դառնում: Խոսքը ոչ միայն հաղթանակների ու պարտությունների մասին…
Մորատան տեղափոխվեց Յուվենտուս (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրինի «Յուվենտուսը» 1 տարով վարձակալել է «Աթլետիկո» Մադրիդի ֆուտբոլիստ Ալվարո Մորատային, ով տարիներ առաջ հանդես է եկել իտալական ակումբում։ Այս մասին հայտնում է «Յուվեի» Twitter-ի պաշտոնական էջը։ Թուրինցիները ունեն պայմանագիրը ևս մեկ տարով երկարացնելու հնարավորություն, ինչպես նաև հաջորդ ամռանը Մորատայի տրանսֆերը 45 միլիոն եվրոյով գնելու իրավունք։ Հաղորդվում է, որ «Յուվենտուսը» իսպանացուն մեկ տարով վարձակալելու համար…
Աթլետիկոն առաջարկ է արել Կավանիին
ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Էդինսոն Կավանին կարող է տեղափոխվել Մադրիդի «Աթլետիկո»․ իսպանական ակումբը առաջարկ է ներկայացրել ուրուգվայցուն։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։ Ըստ աղբյուրի՝ «Աթլետիկոյի» ներկայացուցիչները հանդիպել են Կավանիի գործակալի հետ ու նշել են, որ ակումբը պատրաստ է երկամյա պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին։ Հիշեցնենք, որ հարձակվողն այս պահին գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։
Աթլետիկոյի պարտությանը որևէ արդարացում չկա․ Սիմեոնե
Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անդրադարձել է «Լայպցիգից» կրած պարտությանը (2-1)։ «Մենք չկարողացանք խաղալ այնպես, ինչպես կարող էինք: Պետք է արժանին մատուցել «Լայպցիգին», նրանք ավելի արագ էին ու կարողացան ճիշտ օգտագործել իրենց ստեղծած պահերը: Որևէ արդարացում չկա «Աթլետիկոյի» պարտությանը: Մենք պետք է հասկանանք մեր սխալներն ու ուղղենք դրանք, որպեսզի հաջողության հասնենք հաջորդ մրցաշրջանում», –…
Մենք վերահսկում էինք իրավիճակը․ Սիմեոնեն՝ Աթլետիկի հետ խաղի մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Խոսել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտված «Աթլետիկ» Բիլբաոյի հետ խաղի մասին։ «Շատ լավ հանդիպում անցկացրինք: Ճիշտ է, նրանք երբեմն վտանգավոր գրոհներ էին կազմակերպում, բայց մենք վերահսկում էինք իրավիճակը: Երկրորդ խաղակեսում Արիասը կարող էր հաղթանակ պարգևել մեզ, բայց նա վրիպեց», – Սիմեոնեի խոսքերը փոխանցում է Marca-ն: https://www.youtube.com/watch?v=vE4P21uvdcs
Բարսելոնան մտադիր է երկարաձգել Սեմեդուի հետ պայմանագիրը. AS
«Բարսելոնան» ցանկանում է պահել պաշտպան Նելսոն Սեմեդուին: Այս մասին հայտնում է AS-ը: «Կապտանռնագույնները» մտադիր են ավելի բարելավված պայմաններով պայմանագիր առաջարկել 25-ամյա պորտուգալացուն: Կողմերի միջև գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: Անցած ամռանը ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը «Բարսելոնային» հայտնել էր Սեմեդուին ձեռք բերելու՝ «Աթլետիկոյի» ցանկության մասին: Սեմեդուի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Մանչեսթեր Սիթին» ու ՊՍԺ-ն:…
Ռեալը նոր դարպասապահ գնելու նպատակով պատրաստ է խոշոր գումարներ ծախսել. El Desmarque
Մադրիդի «Ռեալում» դարպասապահի դիրքի շուրջ ծավալվող խոսակցությունները տեղափոխվում են տրանսֆերային թոհուբոհի տիրույթ։ «Արքայական» ակումբում մտադիր են նոր դարպասապահ գնել։ Այս մասին հաղորդում է El Desmarque հանդեսը։ «Ռեալը» ուշադրությունը կենտրոնացրել է Մադրիդի «Աթլետիկո»-ի վրա։ «Գալակտիկոսները», աղբյուրի տեղեկությամբ, ցանկանում են ձեռք բերել «ռոխիբլանկոսների» սլովենացի դարպասապահ Յան Օբլակին ու պատրաստ են վճարել վերջինիս հրաժարագինը, որը կազմում է 107…
Աթլետիկոյի կիսապաշտպանը հայտնվել է Ռեալի ուշադրության կենտրոնում. AS
«Ռեալ»-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել «Աթլետիկո»-ի կիսապաշտպան Թոմաս Փարթին: 26-ամյա ֆուտբոլիստը հաճելի տպավորություն է թողել մադրիդյան դերբիում: Այս մասին հաղորդում է AS-ն։ Չի բացառվում, որ «արքայական» ակումբը գանացուն փորձի հրավիրել հունվարին ու անհաջողության դեպքում՝ բանակցությունները շարունակեն գալիք ամռանը: Փարթիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 մլն…
Ռամոսը հայհոյել է մրցավարին. բախում է բռնկվել. AS
Իսպանական Պրիմերայի 7-րդ տուրի՝ «Ռեալի» հետ խաղի (0-0) ընդմիջման սուլիչից հետո Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն դժգոհություն է հայտնել գլխավոր մրցավար Խոսե Լուիս Գոնսալես Գոնսալեսին, հաղորդում է AS-ը: Սիմեոնեին դուր չի եկել, որ «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը վիրավորել է մրցավարի օգնականներից մեկին, սակայն դրա համար ոչ մի պատիժ չի ստացել: Ըստ աղբյուրի՝ Ռամոսը «շան…
Ես հիմա անում եմ լավագույնը Ռեալի համար, թեև Աթլետիկոյի պատմության մի մասն եմ. Կուրտուա
Լա լիգայի 7-րդ տուրում «Աթլետիկոյի» հետ ոչ-ոքիից հետո (0-0) իր տպավորություններով է կիսվել Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան։ «Ես «Աթլետիկոյի» պատմության մի մասն եմ։ Ես ունեմ հարգանք այս ակումբի նկատմամբ, բայց հիմա խաղում եմ «Ռեալում» ու տալիս եմ ամեն ինչ այս թիմի համար։ Մենք շարունակում ենք աճել։ Չեմ կարող ասել՝ ավելի լավ պաշտպանվում ենք, թե…















