ահազանգ
Տավուշ գյուղին հարակից ջրամբարից դի է դուրս բերվել
Փետրվարի 24-ին՝ ժամը 14:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Տավուշի մարզի Տավուշ գյուղին հարակից ջրամբարը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել ջրամբարում, ինչի հետևանքով վարորդ Ա. Գ.-ն տեղում…
Կիևյան կամրջի վրա փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը
Փետրվարի 22-ին՝ ժամը 21:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջին կասկածելի պահվածքով քաղաքացի կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ քաղաքացի Ա. Բ.-ն գտնվում է ոչ սթափ վիճակում և ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից: Փրկարարներն ու ոստիկանները…
Բացահայտվել է 34-ամյա տղամարդու դանակահարության դեպքը
Նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 19-ին՝ ժամը 04։35-ին, բժշկական կենտրոններից մեկից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, ձախակողմյան պնևմաթորաքս» ախտորոշմամբ շտապօգնության թիվ 43-րդ խումբն իրենց մոտ է տեղափոխել 1985 թվականին ծնված մի քաղաքացու: Ահազանգից անմիջապես հետո հիվանդանոց է մեկնել օպերատիվ-քննչական խումբը։ Զննության է ենթարկվել հիվանդանոցի ընդունարանի…
12 հազար նպաստ ստացողի մասին ահազանգ ունենք, որ չպետք է նպաստ ստանային․ վարչապետ
«Մենք այսօր, նախնական տվյալներով, 12 հազար սոցիալական և ընտանեկան նպաստ ստացողի վերաբերյալ ահազանգ ունենք, որ նրանք իրականում չպետք է ստանան այդ նպաստը, բայց ստանում են։ Այսինքն` ի՞նչ ահազանգ է, ի՞նչ ինդիկատորից ենք հասկանում դա։ Մարդն ամիսը 500 հազար դրամ վարկ է փակում, օրինակ` հիպոթեքային վարկ ունի, այսինքն` բնակարան է գնել մարդը, և, հետևաբար, այդ մարդը…
Մոսկվայի առևտրի 7 կենտրոնում ռումբի գտնվելու վերաբերյալ ահազանգ է հնչել
Մոսկվայի առևտրի 7 կենտրոնում ռումբի գտնվելու վերաբերյալ ահազանգ է հնչել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով քաղաքային արտակարգ իրավիճակների ծառայությանը: Անանուն զանգ է հնչել Մոսկվայի 7 առևտրի կենտրոններում պայթյունի սպառնալիքի վերաբերյալ: Ընթանում են ստուգումներ: Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ինչպես նշվում է, Ռուսաստանում ռումբերի առկայության վերաբերյալ ահազանգերի ալիքը սկսել է…
Ահազանգ՝ «Կովկաս» ռեստորանում ռումբի տեղադրման մասին
ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից տեղեկացնում են ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 25-ին, ժամը 21:05-ին ահազանգ է ստացել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանային համալիրում ռումբ է տեղադրված: Դեպքի վայր է մեկնել նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: ՀՀ ԱԻՆ-ը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:
Քաղաքացին զանգել է ԱԻՆ ու սպառնացել ինքնասպան լինել, եթե չմոտենա հոգեբանը
Հունվարի 17-ին, ժամը 01:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 81 շենքի բնակարաններից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպանություն գործել, եթե հոգեբան չմոտենա իր հասցեով: ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Պարզվել է, որ Ա.…
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել փոսից
Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բարբյուսի փողոցի թիվ 65 շենքի մոտակայքում ավտոմեքենան ընկել է փոսը և կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Փրկարարները փոսից դուրս են բերել «Mercedes-C» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Խ.):
Պատահար Արարատյան մաքսատան մոտ
Նոյեմբերի 26-ին, ժամը 16:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ Արարատյան մաքսատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 8 հասցեի մոտակայքում բախվել են «MAN» (վարորդը՝ Ռ. Հ., 1986 թ.) և «Օpel…
Ընտանեկան վիճաբանություններից հոգնած 43-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել
168.am լրատվականի փոխանցմամբ երեկ երկոյան «սուր էկզոգեն քիմիական թունավորում ժավելով» ախտորոշմամբ «Աբովյան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Աբովյան քաղաքի 43-ամյա բնակչուհին։ Վերջինիս հայրը հայտնել է, որ աղջկա նախկին ամուսինն ամեն օր անհանգստացնում է իրենց, որի պատճառով աղջիկը ժավել է խմել: Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեպքի օրը կինը հեռախոսով խոսել է նախկին ամուսնու…