ամն կոնգրես
Ցեղասպանության ճանաչման հարցը քվեարկության կդրվի ԱՄՆ Կոնգրեսում
Հայկական հարցերով կոնգրեսական հանձնաժողովի ղեկավարությունը հայտարարում է, որ հաջորդ շաբաթ Հայոց ցեղասպանության ճանաչման և հիշատակման մասին թիվ 296 բանաձևը քվեարկության կդրվի Կոնգրեսի Ներկայացուցիչների տան լիագումար նիստում: Բանաձևի հեղինակները՝ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Ֆրենք Փալոնը, Փիթեր Քինգը և Ջեքի Սփիերը հայտարարում են․ «Որպես Հայկական հարցերով կոնգրեսական հանձնաժողովի ղեկավարներ՝ մենք ուրախ ենք, որ թիվ 296 բանաձևը,…
ԱՄՆ Կոնգրեսում քննարկվեցին Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման հարցերը
Վաշինգտոնի Հայ դատի հանձնախումբը օրերս ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպել էր քննարկում Հայոց ցեղասպանության ճանաչման և հանցագործության հատուցման թեմայով, որին բանախոսելու էր իրավագետ և ցեղասպանագետ, դոկտոր Ջերմեյն Մաքքալպին «Անարդարությունը մեկ տեղում՝ սպառնալիք է արդարությանը ամենուր»,- հայտնի իրավապաշտպան Մարթին Լյութեր Քինգի խոսքերն է մեջբերում իրավագետ և ցեղասպանագետ դոկտոր Ջերմեյն Մաքքալպին ԱՄՆ Կոնգրեսում Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի կազմակերպած քննարկմանը…
ԱՄՆ Կոնգրեսը հաստատեց Արցախին և Հայաստանին տրվող օգնությունը 40 մլն դոլարով ավելացնելու բանաձևը
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի խորհրդական Անուշ Ղավալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ լուր ԱՄՆ Կոնգրեսից Կոնգրեսը հաստատեց Արցախին և Հայաստանին տրվող օգնությունը 40 մլն դոլարով ավելացնելու Speier Amendment to H.R. 2740 բանաձևը»: https://www.facebook.com/aghavalyan/posts/2360431273977198?__xts__[0]=68.ARAR_GTfSgEQ51c_pUlTxwJX4vxmOPr3mw7ao_AyttzhEFfOkIPvO47vjIYJWvIi4tI5KI4sZsQufD30kQbYtzHJc0qdHuVSCV8YnH78QhGREaAmGM5fHmMv0bkeejfmIqIYXO-7CGkGe96QpcmHASnZxWBmrG9vwzId70kGHWV9ItUaoXzkmogXG9qG1a2ZCAU-TuIQkA2V&__tn__=-R
Քննարկում Հակոբ Արշակյանի, Սպիտակ տան ու ԱՄՆ Կոնգրեսի անդամների միջև
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ԱՄՆ-ում մասնակցել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի ու Վաշինգտոնում տեղեկատվական տեխնոլոգիաների ու նորարարությունների ոլորտի առաջատար «Institute for Education» կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Քեթրին Քեմփերի կողմից կազմակերպված քննարկմանը: Ներկա էին Սպիտակ տան ու ԱՄՆ Կոնգրեսի նորարարությունների խորհուրդների ղեկավար կազմն ու անդամները: Հանդիպման մասնակիցների թվում էին…
ԱՄՆ Կոնգրեսում ՀՀ դեսպանը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության մասին (տեսանյութ)
Ապրիլի 9-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը ԱՄՆ Կոնգրեսում ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառման ընթացքում: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության լրատվական ծառայությունը: Դեսպանը իր ելութում ներկայացրել է 1915թ. տեղի ունեցած դեպքերը: «Բառերը չեն կարող նկարագրել այն ամեն, ինչի միջով մեր երկիրն անցել է այդ ժամանակաշրջանում», – ասել է դեսպանը և հավելել,…
Կոնգրեսը երկու հակառուսական օրինագիծ է ընդունել
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երկու օրենք է ընդունել, որոնք ուղղված են ՌԴ-ին հակազդելուն: Օրինագծերը պետք է հավանության արժանանան նաև Սենատի և ԱՄՆ նախագահի կողմից: Խոսքը «Վլադիմիր Պուտինի` բաց լինելու» և «Կրեմլի ագրեսիայից ամերիկյան անվտանգությունը պաշտպանելու» մասին օրինագծերի մասին է: Առաջին փաստաթուղթը ենթադրում է զեկույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ունեցվածքի մասին, երկրորդը` ՌԴ-ի` ՆԱՏՕ-ի անդամ պետությունների…
Ցեղասպանությունների մասին քննարկում ԱՄՆ-ի Կոնգրեսում
Ցեղասպանությունը փոխում է ոչ միայն այն վերապրած ժողովրդի այլև այն իրագործած երկրի էությունը: Այս մասին Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած քննարկմանն ընդգծեց Ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների միջազգային ընկերակցության նախագահ Հենրի Թերիոլը: Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, Հայ դատի հանձնախմբի կազմակերպած քննարկումը նվիրված էր «ցեղասպանություն» եզրն առաջին անգամ գործածության մեջ դրած իրավաբան Ռաֆաել Լեմկինին, ով ամբողջ կյանքը նվիրեց…
«ԱՄՆ-ը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը». Թուլսի Հաբբարդ
Ամերիկացի պետական և քաղաքական գործիչ, ԱՄՆ Կոնգրեսի անդամ ու նաև նախագահի թեկնածու Թուլսի Հաբբարդը Նյու Հեմփշիրում՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները: «Մենք աջակցում ենք այն օրենսդրական նախաձեռնությանը, որը պարտավորեցնում է ԱՄՆ կառավարությանը պաշտոնական մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Հաբբարդը:…
ԱՄՆ-ը կարող է օգնել Հայաստան վերադարձնել ապօրինի ձեռքբերված գումարները
«Մենք չունենք ոչ նրանց փողերի, ոչ էլ նրանց կարիքը, նրանք մարդիկ են, ովքեր չեն հարգում օրենքը և գալով այստեղ՝ թունավորում են մեր համակարգը, փորձում կաշառել մեր քաղաքացիներին», – Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին հատուկ գործակալ՝ Բրայան Էրլը, կրկին անգամ հիշեցնում է՝ ԱՄՆ-ը պատրաստ է իր կողմից բոլոր ջանքերը գործադրել զարգացող երկրներից ապօրինի ձեռքբերված գումարները…
Սպիտակ Տանը մտածում են նոր «շաթդաունի» մասին
ԱՄՆ կառավարությունը կրկին կարող է դադարեցնել աշխատանքը, եթե Կոնգրեսը միջոցներ չհատկացնի Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար: Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միկ Մալվենի կանխատեսմամբ, դա կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթվա վերջում: Այս մասին նա հայտարարել է NBC- ին տված հարցազրույցում: «Դուք ինձ հարցրեցիք, արդյոք կարող եմ լիովին բացառել նոր կողպեքի հնարավորությունը: Իմ պատասխանը…
ԱՄՆ երեք կոնգրեսական միացել են Հայկական հարցերով կոմիտեին
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեն համալրվել է նոր անդամներով: ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նոր անդամներն են Էնթոնի Բրինդիսին, Թիջեյ Քոկսը և Ջեյսոն Քրոուն: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել կոմիտեի նոր անդամներին:
Կոնգրեսն արգելել է Թրամփին երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ից
ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին օգտագործել պետական միջոցները Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գալու համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Այլ կերպ ասած՝ օրինագիծն արգելափակում է ՆԱՏՕ-ից երկրի դուրս գալու ֆինանսավորումը։ Օրենսդրական նախաձեռնությանն աջակցել են մրցակից երկու կուսակցությունների ներկայացուցիչները։ Կողմ է քվեարկել 357 կոնգրեսական, դեմ՝ 22-ը։…
Թրամպը սպառնացել է փակել սահմանը Մեքսիկայի հետ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 28-ին հայտարարել Է, որ ամերիկյան վարչակազմը հարկադրված կլինի փակել Մեքսիկայի հետ սահմանը, եթե դեմոկրատ կոնգրեսականները հավանություն չտան սահմանային պարսպի նախագիծի ֆինանսավորմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մեզ կստիպեն ամբողջովին փակել հարավային սահմանը, եթե օբստրուկցիոնիստ դեմոկրատները մեզ փող չտան ավարտելու պատի կառուցումը եւ փոխելու ծիծաղելի ներգաղթային օրենքները, որոնք բարդել են մեր երկրի վրա»,-գրել…














