Այաքս
Բավարիան ձեռք բերեց Այաքսի ֆուտբոլիստին
Մարոկկացի պաշտպան Նուսաիր Մազրաուին «Այաքսից» անվճար է տեղափոխվել «Բավարիա»: Մյունխենյան ակումբը 24-ամյա աջ պաշտպանի հետ պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականի ամառ։ Նա «Այաքսից» հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով: «Երբ բանակցությունները «Բավարիայի» հետ նոր սկսվեցին, ես անմիջապես լավ զգացողություն ունեցա: Ուրախ եմ միանալ Եվրոպայի լավագույն ակումբներից մեկին: «Բավարիան» հենց նոր դարձավ Գերմանիայի չեմպիոն 10-րդ անգամ…
ՄՅՈւ-ի մարզիչ Տեն Հագին կտրամադրի 120 միլիոն՝ տրանսֆերների համար
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ամառվանից կգլխավորի Էիկ տեն Հագը, ում հետ ակումբի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Տեն Հագին կտրվի 120 միլիոն ֆունտ ստերլինգ։ Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից։ Նշենք, որ մասնագետն այժմ գտնվում է «Այաքսում»։ Նա գլխավորում է հոլանդական ակումբը 2017 թվականից։
Այաքսի մարոկկացի պաշտպանը կտեղափոխվի Բավարիա
Հոլանդական «Այաքսի» ֆուտբոլիստ Նուսայր Մազրաուին ամռանը կմիանա գերմանական «Բավարիային»։ Այս մասին գրում է լրագրող Նիկոլ Շկիրան։ Նա նշում է, որ Մազրաուիի ու «Այաքսի» միջև պայմանագիրն ավարտվում է ամռանը, այսինքն՝ 24-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի չեմպիոնին կմիանա անվճար։ Շկիրայի խոսքով՝ մարոկկացի ֆուտբոլիտը «Բավարիայի» հետ կկնքի 4 տարվա պայմանագիր՝ տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձով։ Մազրաուին «Այաքսի» գլխավոր թիմում է…
Չեմպիոնների Լիգա․ Լևանդովսկին գլխավորել է ռմբարկուների ցուցակը
Մյունխենի «Բավարիայի» գոլահար Ռոբերտ Լևանդովսկին դարձել է Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուն՝ 12 գոլով։ Այս մասին տեղեկանում ենք ՉԼ-ի վիճակագրական տվյալներից։ Լևանդովսկին հասավ 12 գոլին «Զալցբուրգի» հետ խաղում, երբ առաջին 23 րոպեների ընթացքում կարողացավ հեթ-տրիկ ձևակերպել։ Նա շրջանցեց «Այաքսի» հարձակվող Սեբաստյան Ալերին, ով 11 գոլ է հեղինակել։
Բարսելոնան և Այաքսը կարող են փոխանակվել պաշտպաններով
«Բարսելոնան» և «Այաքսը» կարող են փոխանակվել պաշտպաններով, տեղեկացնում է As-ը։ Կատալոնացիներն ու ամստերդամցիները բանակցություններ են վարում, որի արդյունքը կարող է լինել Սերժինյո Դեստի վերադարձը Նիդեռլանդների առաջնություն և Նուսաիր Մազրաուի տեղափոխությունը Լա Լիգա։ 24-ամյա մարոկկացու պայմանագիրը հաշվարկված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, և «բլաուգրանան» պատրաստվում է նրա հետ պայմանագիր կնքել այս ամռանը` ազատ գործակալի կարգավիճակով։ Սակայն…
Այաքսի ֆուտբոլիստը ռեկորդ է սահմանել ՉԼ-ում՝ շրջանցելով Հալանդին
Երեկ «Այաքսը» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում 2-1 հաշվով հաղթեց «Բեշիքթաշին»։ Հաղթանակը կերտողներից էր Սեբաստիան Ալերը, ով դարձավ դուբլի հեղինակ, որոնք ՉԼ-ում Ալերի 8-րդ և 9-րդ գոլերն էին։ Ալերն առաջին անգամ է հանդես գալիս Լիգայում։ Ինչպես հաղորդում է Squawka-ն, սա ռեկորդային ցուցանիշ է ու Ալերը Չեմպիոնների Լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստն է, ով ՉԼ-ի առաջին…
Լիվերպուլը և Այաքսը դուրս եկան փլեյ-օֆֆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեմպիոնների Լիգայում ավարտվեց խմբային փուլի չորրորդ տուրը, որի արդյունքում «Լիվերպուլը» և «Այաքսը» դուրս նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր։
Օնանան կհեռանա Այաքսից
«Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան կհեռանա նիդերլանդական ակումբից։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է ակումբի մարզական տնօրեն Մարկ Օվերմարսը։ Նա ասել է, որ արդեն փորձել են պայմանագիրը երկարաձգել Օնանայի հետ, սակայն չի ստացվել ու այս պահին այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ չեն տարվում։ Նշենք, որ ըստ եղած խոսակցությունների՝ Օնանան կարիերան շարունակելու է իտալական «Ինտերում»։
Չեմպիոնների Լիգա․ շաբաթվա լավագույնը Այաքսի հարձակվողն է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հոլանդական «Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալերը Չեմպիոնների Լիգայի այս շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել։ Այս մասին հայտնում է UEFA-ի մամուլի ծառայությունից։ Նշենք, որ Ալերը 4 գոլ է խփել «Սպորտինգի» դարպասը։ Այդ խաղում հոլանդական ակումբը հաղթեց շատ խոշոր՝ 5-1 հաշվով։
Չեմպիոնների Լիգա․ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները
Արդեն հայտնի են դարձել Չեմպիոնների Լիգայի այս շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները։ Այս մասին տեղեկանում ենք UEFA-ի պաշտոնական էջերից մեկից։ Նշվում է, որ լավագույնի հավակնորդներն են «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, «Լայպցիգի» խաղացող Քրիստոֆեր Նկունկուն ու «Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալեն: 🔝 Who is your Player of the Week? 🌟 Jude Bellingham: Beşiktaş…
Եվրոպա Լիգա․ Ռոման կիսաեզրափակիչում է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ՝ Եվրոպա Լիգայի 1/4-րդ եզրափակչի շրջանակներում միմյանց հետ երկխաղանոց դիմակայությունն ավարտեցին «Ռոման» ու «Այաքսը»։ Առաջին խաղից հետո իտալական ակումբը նպաստավոր վիճակում էր, քանի որ առաջին խաղում մրցակցի դաշտում հաղթել էր 2-1 հաշվով։ Հանդիպման առաջին կեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։ Երկրորդ կեսի սկզբում խաղը սրվեց, երբ 49-րդ րոպեին «Այաքսի» կազմում գոլի հեղինակ դարձավ Բրայան Ռոբին։ Ու չնայած…
ԵԼ․ Այաքսի դեմ խաղի Ռոմայի հայտացուցակում ընգրկված է նաև Մխիթարյանը (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին, Եվրոպա Լիգայի 1/4-րդ եզրափակչի շրջանակներում պատասխան հանդիպումը կանցկացնեն «Ռոման» ու «Այաքսը»։ Իտալական ակումբի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել է թիմի հայտացուցակը՝ այդ խաղի համար։ Ուրախալի է, որ դրանում ընդգրկված է նաև Հենրիխ Մխիթարյանը, ով շաբաթներ շարունակ դաշտ դուրս չէր գալիս վնասվածքների պատճառով։ Հիշեցնենք, որ առաջին դիմակայությունն ավարտվել է «Ռոմայի» հաղթանակով՝ 2-1 հաշվով։…
Պատրաստ կլինի՞ Մխիթարյանը Այաքսի դեմ խաղին․ պատասխանել է Ֆոնսեկան
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պոուլո Ֆոնսեկան խոսել է թիմի Հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։ Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյո՞ք Մխիթարյանը կլինի «Այաքսի» դեմ Եվրոպա Լիգայի պատասխան խաղում։ Սրան ի պատասխան Ֆոնսեկան ասել է, որ Մխիթարյանը մարզվել է թիմի հետ միայն շաբաթ օրը, իսկ կիրակի խաղացել է մի քանի րոպե։ Բայց և այնպես մասնագետը նշել է, որ…
Ժամանակ ձգելու համար բոլբոյը գնդակով հարվածեց Կալաֆիորիի դեմքին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ բավական ուշագրավ դեպք տեղի ունեցավ «Այաքս»-«Ռոմա» հանդիպման ժամանակ։ Այն պահին, երբ հռոմեական ակումբն արդեն հաղթում էր 2-1 հաշվով, ակումբի ֆուտբոլիստները ձգտում էին ժամանակ ձգել։ Այդպես, դեպքերից մեկի ժամանակ հռոմեացիների խաղացող Ռիկարդո Կալաֆիորին դաշտի սահմաններից դուրս եկաց գնդակն ավելի հեռու նետեց, որ ժամանակ ձգի, իսկ գնդակ մատակարարող երիտասարդներից մեկը՝ սա տեսնելով, վերցրեց գնդակն ու ուժեղ…














