Սպորտ

Պատրաստ կլինի՞ Մխիթարյանը Այաքսի դեմ խաղին․ պատասխանել է Ֆոնսեկան

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պոուլո Ֆոնսեկան խոսել է թիմի Հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։

Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյո՞ք Մխիթարյանը կլինի «Այաքսի» դեմ Եվրոպա Լիգայի պատասխան խաղում։

Սրան ի պատասխան Ֆոնսեկան ասել է, որ Մխիթարյանը մարզվել է թիմի հետ միայն շաբաթ օրը, իսկ կիրակի խաղացել է մի քանի րոպե։ Բայց և այնպես մասնագետը նշել է, որ Մխիթարյանը պատրաստ կլինի «Այաքսի» դեմ հանդիպմանը։

Հիշեցնենք, որ մրցապայքարի առաջին խաղում հռոմեական ակումբը մրցակցի դաշտում հաղթեց 2-1 հաշվով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ