այց
Հռոմի Պապը Արմեն Սարգսյանին պարգևատրել է Սուրբ Աթոռի բարձրագույն շքանշանով
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ (փոխպետքարտուղար) արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառայի հետ, որը Հայաստան է ժամանել Երևանում Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակության բացման առիթով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Հռոմի պապն ընդունել է Արմեն Սարգսյանին Հռոմի Պապին երեք զեկույց եմ փոխանցել․ Արման…
Նախագահ Սարգսյանը Սաուդյան Արաբիայից մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով Սաուդյան Արաբիայում էր գտնվում, այնտեղից մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Մայրաքաղաք Էր Ռիադի օդանավակայանում բարձրացվել էր Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: Ըստ աղբյուրի՝ Արմեն Սարգսյանին ճանապարհել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետնախարար Ադել ալ-Ջուբեյրը:
Արմեն Սարգսյանը զրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին այցն է կատարել արաբական և իսլամական աշխարհի առանցքային երկրներից մեկը՝ Սաուդյան Արաբիա: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հայաստան-Կիպրոս համագործակցության հանձնաժողովի նախագահին Ժամանակակից աշխարհում գրեթե ամեն ինչ մոդելավորված է․ Փաշինյանի ելույթը (ՏԵՍԱՆՅՈւԹ) «Հայ-արաբական և մասնավորապես Հայաստանի Հանրապետություն-Սաուդյան Արաբիա հարաբերությունների պատմության…
Լիտվա է մեկնել Գնել Սանոսյանը․ նա կմասնակցի միջազգային համաժողովի
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարար Գնել Սանոսյանը մեկնել է Լիտվա՝ այդ երկրի Կապի և տրանսպորտի նախարար Մարիուս Սկուոդիսի հրավերով։ Սանոսյանը այսօր կմասնակցի «Տրանսպորտ և լոգիստիկա 2050» Տրանսպորտային նորարարության միջազգային համաժողովին, որի ընթացքում նաև հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակներում նախատեսված է նաև Սանոսյանի հանդիպումը Սկուոդիսի հետ, որի ընթացքում կողմերը կքննարկեն քաղաքական և տնտեսական արդի հիմնախնդիրները։
Լիխաչովը կգա Հայաստան՝ քննարկելու նոր ատոմակայանի կառուցման հարցերը
Նոյեմբերի սկզբին նախատեսվում է «Ռոսատոմ» կորպորացիայի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի այցը Հայաստան։ Այս մասին TASS-ին ասել են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։ Նշվել է, որ այցի շրջանակներում քննարկվելու են ՀՀ-ում նոր ատոմակայանի կառուցման ու գործող ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման մասին հարցեր։ Ավելի վաղ Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործումը նապատեսվում է երկարացնել մինչև 2036 թվականը։
ԵԽ-ի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտնել է, որ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խումբը ԵԽ-ում Շվեդիայի դեսպան Մարթեն Էհնբերգի գլխավորությամբ հոկտեմբերի 19-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: «Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Եվրոպացի հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց…
Էրդողանը մեկ օրով կայցելի Ադրբեջան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հոկտեմբերի 26-ին մեկօրյա աշխատանքային այց կկատարի Ադրբեջան։ Այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահի վարչակազմից։ Այցի օրակարգի մասին մանրամասներ չեն տրվում։
ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Երևան, Թբիլիսի և Բաքու
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Երևան, Թբիլիսի և Բաքու: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում: «Կրկին թռիչքներ՝ Բաքվում, Թբիլիսիում և Երևանում հանդիպումների համար: ԵՄ-ն ներգրավված է իր գործընկերների հետ աշխատելու բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկասի համար»,- նշել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը:
Արտակ Բեգլարյանը այցելել է վիրավոր զինվորներին․ մեկի վիճակը ծանր է
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ հոկտեմբերի 15-ի առավոտյան Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի ու Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ միասին այցելել է ադրբեջանական ագրեսիայից վիրավորված բոլոր վեց զինվորներին: «Նրանցից հետաքրքրվել ենք իրենց ինքնազգացողությունից, կարիքներից ու տրամադրությունից: Բուժանձնակազմը ներկայացրել է վիրավորների առողջական վիճակը՝ զեկուցելով, որ վիրահատական միջամտությունների արդյունքում արդեն միայն…
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Եռաբլուր
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն այցելել է Եռաբլուր: Այս մասին նա գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում: «Եռաբլուրում ես հարգանքի տուրք մատուցեցի Հայաստանի ֆրանսիական համալսարանի զոհված ուսանողների և բոլոր նրանց հիշատակին, որոնք զոհվեցին մարտերում: Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ Իմ խորին ցավակցությունն…
Թալիբանի ներկայացուցիչները կայցելեն Մոսկվա
Աֆղանստանի իշխանությունը զավթած «Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ Այցի նպատակը՝ Աֆղանստանի հարցով խորհրդակցությունների մոսկովյան ձևաչափի երրորդ նիստին մասնակցելն է։
Պենտագոնի ղեկավարը կայցելի Վրաստան
Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լյոյդ Օսթինը հաջորդ շաբաթ այց է կատարելու 3 երկիր՝ Վրաստան, Ռումինիա և Ուկրաինա։ Այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Կիրբին։ Նշվում է, որ Օսթինը վերջում մեկնելու է Բրյուսել, որտեղ էլ մասնակցելու է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ՊՆ ղեկավարների հանդիպմանը։ Այս մանրամասներ չեն տրվել։
Մոկսվայում Գարեգին Բ-ն կհանդիպի Ռուսաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հետ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր՝ հոկտեմբերի 11-ին, կմեկնի ՌԴ մայրաքաղաք Մոսկվա, որտեղ կհանդիպի Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ ու կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Կաթողիկոսին ուղեկցելու են մի շարք հոգևորականներ, այդ թվում Արցախի թեմի առաջնորդը։ Նշենք նաև, որ ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվություն էին…
Պատմության մեջ առաջին անգամ Հնդկաստանի ԱԳ նախարարը կգա Հայաստան
Հոկտեմբերի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետություն է այցելելու Հնդկաստանի արգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։ Այս մասին հայտնում է Հնդկաստանի ԱԳՆ-ն։ Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը պետք է պաշտոնական այց կատարի Հայաստան։ Ըստ աղբյուրի՝ նախատեսված է Ջայշանկարի հանդիպումները ՀՀ վարչապետի, ՀՀ ԱԳՆ ղեկավարի և ՀՀ ԱԺ նախագահի հետ։ Հանդիպումների օրակարգում է լինելու նաև…














