Անահիտ Ավանեսյան
Արցախից երեկ Երևան տեղափոխված երեք պացիենտի վիճակը գնահատվում է կայուն. Անահիտ Ավանեսյան
Երեկ երեք պացիենտ տեղափոխվեց Երևանի ԲԿ-ներ, նրանց վիճակը գնահատվում է կայուն, իրականացվում են հետազոտություններ: Նրանք կստանան ամբողջական բժշկական օգնություն, բայց սա չի նշանակում, որ իրավիճակն ուղղվում է. նման ամեն օրն ավելի ու ավելի խորացնում է հումանիտար ճգնաժամը: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա ընդգծեց, որ Արցախում…
Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար ճգնաժամի պատճառով յուրաքանչյուր րոպեն մարդկային կյանք կարող է արժենալ. ՀՀ առողջապահության նախարար
Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար ճգնաժամի պատճառով յուրաքանչյուր րոպեն մարդկային կյանք կարող է արժենալ: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նաև զորակցություն է հայտնել Արցախում շրջափակման պայմաններում մահացած 44-ամյա տղամարդու ընտանիքի անդամներին ու հարազատներին: «Ցավոք, քաղաքակիրթ աշխարհում մարդիկ զրկված են առողջ լինելու, ժամանակին բուժօգնություն ստանալու հիմնարար իրավունքից: Ցավով եմ…
Փորձում ենք անել հնարավորը Արցախում ծանր վիճակում գտնվող պացիենտների վիճակը ստաբիլ պահելու համար. Ավանեսյան
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանեց այն հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվում Արցախում անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող մարդկանց օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: «Մենք անմիջական կապի մեջ ենք ինչպես հիվանդանոցի, այնպես էլ առողջապահության նախարարության հետ: Համատեղ ուժերով փորձում ենք անել հնարավորը ծանր վիճակում գտնվող պացիենտների վիճակը ստաբիլ պահելու, և…
Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվայում է
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, ոև Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով Լիտվայի Հանրապետությունում է. նպատակը` առողջության ապահովագրության ոլորտում Լիտվայի ձեռքբերումներին ծանոթանալու, համակարգի ներդրման և գործարկման մեխանիզմներն ուսումնասիրելն է: «Պատվիրակության կազմում են առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ոլորտի մասնագետներ, պաշտոնատար անձինք ֆինանսների, էկոնոմիկայի նախարարություններից, վարչապետի աշխատակազմից: Այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Լիտվայի առողջապահության…
Առողջապահության նախարարությունը իր զորակցությունն է հայտնում բուժաշխատողներին. Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառմամբ անդրադարձել է այսօրվա միջադեպին, երբ ծեծի են ենթարկվել շտապօգնության աշխատակիցները: «Հերթական անգամ բռնության են ենթարկվել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող շտապօգնության աշխատակիցները: Ես և առողջապահության նախարարությունը մեր զորակցությունն ենք հայտնում բուժաշխատողներին և հույս հայտնում, որ խնդիրը կլուծվի իրավական հարթությունում՝ օրենքի տառին համապատասխան»,- գրել է Ավանեսյանը:
Հանվել է աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը
Աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ, կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը հանվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նշեց, որ մայիսի 1-ից հանվելու է նաև պետական սահմանի ցամաքային և օդանավակայաններում տեղադրված անցման կետերում մուտք գործելիս ՊՇՌ արագ ախտորոշման թեստի և պատվաստման սերտիֆիկատ…
Հայաստանում ձևավորվելու է բուժծառայությունների որակի նոր մշակույթ
Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ վերջին տարիներին կատարված աշխատանքները նոր փուլ են մտնում: Պացիենտի կարիքներին միտված, ժամանակին տրամադրվող, ծախսարդյունավետ բուժծառայություն. սրանք են որակի բարեփոխումների պարտադիր բաղադրիչները: «Քայլ առ քայլ, ծրագրային բարեփոխումների արդյունքում ունենալու ենք համակարգային բարեփոխումներ, և ես վստահ եմ, որ դա իրագործվելու է հենց այս ռազմավարական ծրագրի շնորհիվ: Նպատակն է նախորդ տարիների ընթացքում իրականացված…
Ժամանակը պետք է օգտագործել և շարունակել պատվաստման գործընթացը․ Ավանեսյան
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ և շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի ու պատգամավորների մասնակցությամբ ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։ Նորագույն սարքավորումներով նոր ամենագնաց ռեանոմոբիլ՝ Ալավերդու ԲԿ-ին (ԼՈւՍԱՆԿԱՐ) Ի՞նչ ըմպելիքներ են օգտագործում երկարակյաց մարդիկ «Առողջապահության նախարար…
Ավանեսյանը հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջը
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի առողջապահության և բարեկեցության, քիմիական նյութերի և պարարտանյութերի նախարար Մանսուխ Մանդավիայի հետ՝ Հնդկաստանի կառավարության խնդրանքով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության Facebook-ի պաշտոնական էջից։ Հայաստանում քովիդից ծանր վիճակում գտնվողների 83 տոկոսից ավելին պատվաստված չեն Պատվաստումային գործընթացը շարունակվում է․ ԱՆ «Օրակարգում եղել է մի շարք…
Ժամանակակից ռենտգեն սարքավորում՝ Վանաձորի պոլիկլինիկայում
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ջանքերով, համայնքների համաչափ զարգացմանը և բուժծառայությունների հասնելիությանն ուղղված ծրագրերի շրջանակներում, Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկան վերազինվել է ժամանակակից ռենտգեն սարքավորումով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։ Ինչու՞ կենդանական ծագման կաթը փոխարինելը բուսականով Առավոտյան այցելեցինք սրճարան, օրենքն աշխատում է․ Արսեն Թորոսյան «Քայլ առ քայլ պետք է վերազինենք առաջնային օղակը` պոլիկլինիկաներն ու…
Մենք օրական օգտագործում ենք աղի թույլատրելի չափաբաժնի կրկնակին․ Ավանեսյան
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության նիստին անդրադարձավ հայտնի դարձած օրինագծին՝ կապված սննդի կետերի սեղաններից աղամանները հեռացնելու հետ։ Նա նշեց, որ մենք օրական օգտագործում ենք աղի թույլատրելի չափաբաժնի կրկնակին։ Ավանեսյանի խոսքով՝ նման չափով օգտագործումը հանգեցնում է մի շարք հիվանդությունների սրացման։ Նախարարն ընդգծեց, որ պետք է որոշակի վարքագծային փոփոխություններ մտցվեն, որպեսզի պահպանվի առողջությունը։
Փաշինյանը ժամանել է Փարիզ․ նրա հետ են 3 նախարար և այլ պաշտոնյաներ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ բանակցել խաղաղ համաձայնագրի շուրջ․ Ալիևը՝ Մակրոնին Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին «Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են՝ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Տարածքային կառավարման և…
Օմիկրոնով հաճախ վարակվում են նաև երեխաները․ մանկական բաժանմունքները ծանրաբեռնված են․ նախարար
Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում քովիդի Օմիկրոն շտամի տարածվածությանը։ Նա նշեց, որ Օմիկրոն շտամով հաճախ հիվանդանում են նաև երեխաները, ու հիվանդանոցների մանկական բաժանմունքներն աշխատում են լարված ռեժիմով։ Նրա խոսքով՝ շատ դեպքերում դիմում են այլ խնդրով, թեստավորումից հետո պարզվում է, որ Օմիկրոնով են վարակված։ Ավանեսյանն ասաց, որ այժմ հիվանդների 80…
Քովիդի դրական դեպքերի միայն 4 տոկոսն ունի հոսպիտալացման կարիք․ Ավանեսյան
Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ կատարվեց Հայաստանում տիրող պատվաստումային իրավիճակին։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ քովիդի դրական դեպքերի միայն 4 տոկոսը հոսպիտալացման կարիք ունենի։ Նախարարն ասաց, որ պատվաստումային գործընթացը շարունակվում է, բայց քանի որ կա հիվանդացածների մեծ թիվ, նրանց պատվաստումը հետաձգվում է։ Ավանեսյանը նշեց, որ այս պահի դրությամբ՝ 18 տարին լրացած քաղաքացիների շրջանում…
Հայ-իրանական հարաբերություններն առողջապահության ոլորտում իրացման մեծ ներուժ ունեն
Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: «Ողջունելով հյուրին` Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև երկխոսության հարաճուն մակարդակը` համոզմունք հայտնելով, որ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ 16-րդ նիստում ձեռք բերված երկուստեք պայմանավորվածությունների ուղղությամբ աշխատանքներն ակտիվ շրջափուլ կմտնեն: Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին…