Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ կատարվեց Հայաստանում տիրող պատվաստումային իրավիճակին։
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ քովիդի դրական դեպքերի միայն 4 տոկոսը հոսպիտալացման կարիք ունենի։
Նախարարն ասաց, որ պատվաստումային գործընթացը շարունակվում է, բայց քանի որ կա հիվանդացածների մեծ թիվ, նրանց պատվաստումը հետաձգվում է։
Ավանեսյանը նշեց, որ այս պահի դրությամբ՝ 18 տարին լրացած քաղաքացիների շրջանում 46,3 տոկոսը պատվաստված են առաջին դեղաչափ, իսկ 37 տոկոսը պատվաստված են ամբողջական։