Անգելա Մերկել
Ավելի քան տագնապալի է իրավիճակը ԼՂ-ում, Ուկրաինայի արևելքում, Ղրիմում. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է Բելառուսում, Ուկրաինայի արևելքում, Ղրիմում և Լեռնային ղարաբաղում առկա իրավիճակը: Նա նշել է, որ Եվրոպայի արտաքին սահմաններին նայելու դեպքում ակնհայտ է դառնում, որ այսօր խաղաղությունն ու անվտանգությունը, կայունությունն ու բարեկեցությունը միանշանակ չեն: «Իրավիճակը Բելառուսում, Ուկրաինայի արևելքում և Ղրիմում, Մերձդնեստրում, Հարավային…
Անգելա Մերկելը կպատվաստվի կորոնավիրուսի դեմ
Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շուտով կպատվաստվի COVID-19-ի դեմ: «Կանցլերն ամենամոտ ապագայում կպատվաստվի և այնուհետև հասարակությանը կտեղեկացնի այդ մասին»,- ասել է նա: Նշենք, որ Մերկելը չեղյալ է հայտարարել կիրակի նշանակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նշանակումը, որը նրան պետք է ներարկեին Բեռլին-Տեմպելհոֆ նախկին օդանավակայանի տարածքում գտնվող կենտրոնում: Պարբերականի…
Գերմանացի պատգամավորները մեղադրվում են Ադրբեջանից կաշառվելու համար
Գերմանիայում հերթական աղմկահարույց միջադեպն է արձանագրվել, որի հեղինակը Ադրբեջանն է: ԵՄ անդամ այս պետության մամուլ է սպրդել Բունդեսթագի պատգամավորներին կաշառելու հերթական պատմությունը, գրում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը։ «Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) երեք պատգամավոր վերջին երկու շաբաթվա ընթացքում կանգնեցին մանդատները վայր դնելու պահանջի առաջ՝ Ադրբեջանի կողմից կաշառված լինելու մեղադրանքով: Այս անգամ Բունդեսթագի պատգամավոր Մարկ Հաուպտմանն…
Գերմանիայում նոր սահմանափակումներ են ավելացել ու երկարացվել է լոքդաունը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը որոշում է կայացրել ևս մեկ ամսով կորոնավիրուսային սահմանափակումները երկարացնելու մասին՝ ավելի խստացնելով դրանք։ Այս մասին հայտնում է Euronews-ը։ Նշվում է, որ Մերկելը զրուցել է Գերմանիայի 16 նահանգապետերի՝ մինչ այս որոշումը կայացնելը։ Այսպիսով՝ նախատեսվածի մարտի 28-ի փոխարեն լոքդաունը Գերմանիայում կհանվի ապրիլի 18-ին։ Նշենք, որ այդ երկրում այս պահի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսի…
Մակրոնի մոտ կորոնավիրուսի պատճառով Եվրոպական մի շարք առաջնորդներ ինքնամեկուսացել են
Ինչպես երեկ հայտնի դարձավ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնի դառնալուց հետո Եվրոպական մի շարք առաջնորդներ ինքնամեկուսացել են, հայտնում է Interfax-ը։ Նշվում է, որ մասնավորապես ինքնամեկուսացած են Եվրոպական խորհրդի ղեկավար Չարլզ Միշելը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, կազմակերպության գլխավոր քարտուղար Անխել Գուրիան, Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան, Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելը ու Բելգիայի…
Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԵՄ ոչ ֆորմալ գագաթնաժողովը չեղարկվել է պանդեմիայի պատճառով
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ նոյեմբերին նախատեսված ԵՄ ոչ ֆորմալ գագաթնաժողովը չեղարկվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Ոչ ֆորմալ գագաթնաժողովին քննարկվելու էր Չինաստանի հետ հարաբերություններում ԵՄ քաղաքականությունը: «Ես այսօր հստակ հասկացրեցի, որ, ցավոք, նոյեմբերին պլանավորած ոչ ֆորմալ գագաթնաժողովը չենք կարողանա անցկացնել կորոնավիրուսի համավարակի պատճառով, ստիպված ենք…
Մերկելը Փաշինյանի հետ հեռախոսազրույցում հույժ կարևորել է կրակի դադարեցումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական հեռախոսազրույցն է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Սա վերջին մի քանի օրերի ընթացքում Գերմանիայի ղեկավարի հետ ունեցած երկրորդ զրույցն է: Վարչապետ Փաշինյանը տեղեկություններ է փոխանցել ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումների մասին: Նա պատմել է թուրքական զինվորականների մասնակցության, ինչպես նաև այդ երկրի կողմից վարձկաններ և գրոհայիններ Ադրբեջան փոխադրելու վերջին բացահայտումների…
Մերկելը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն խոսել է Արցախա-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը։ Նա Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակն ու վերադառնալ բանակցային գործընթացի։ Նշենք, որ երեկ Մերկելը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Նիկոլ Փաշինյանն Անգելա Մերկելին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ապակառուցողական կեցվածքը սանձելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժամը 20:00-ին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կանցլեր Անգելա Մերկելի հետ: ՀՀ վարչապետը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում: Նա նշել է, որ Արցախը ենթարկվել է Ադրբեջանի ագրեսիային և խիստ մտահոգություն հայտնել շարունակվող ռազմական գործողություններով, որոնք սպառնում են Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությանը: Նա հավելել է, որ հուլիսյան դեպքերից ի վեր Թուրքիան…
Բելառուսում ժողովրդավարությունը բառացիորեն ոտնահարվել է. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անդրադարձել է Բելառուսի իրավիճակին: Մերկելը հայտարարել է, որ Բելառուսում ժողովրդավարությանը նվիրվածությունը բառացիորեն ոտնահարվել է: «Մենք ամբողջ աշխարհում տեսնում ենք, թե ինչպես նույնիսկ ավտորիտար համակարգերը կարող են տնտեսապես հաջողված լինել և մեզ մարտահրավեր նետել՝ ի վնաս հիմնական իրավունքների: Բելառուսում ժողովրդավարությանը նվիրվածությունը բառացիորեն ոտնահարվել է: Մենք հոգեպես խաղաղ ցուցարարների հետ ենք: Հիացմունքի է…
Նավալնիի մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը կեղծված է․ Լուկաշենկո
БелТА գործակալության հաղորդմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը գաղտնալսել է Վարշավայի և Բեռլինի զրույցը, ինչը հաստատում է, որ Ալեքսեյ Նավալնիի մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը կեղծված է: «Երեկ կամ նախորդ օրը, ես կոնկրետ չեմ հիշում, Մերկելի ելույթից առաջ մենք գաղտնալսել ենք խոսակցությունը: Մենք այսպես ենք հասկանում, որ Վարշավան խոսում է Բեռլինի հետ:…
Գերմանիան հանդես է գալիս հօգուտ աշխարհում պատվաստանյութերի արդար բաշխման․ Մերկել
DW լրատվական գործակալությունը հայտնում է՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ միջազգային համերաշխությունն ու համագործակցությունը օգնելու են աշխարհին հաղթահարել կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առաջացած ճգնաժամը։ Մերկելը նշել է, որ միայն այս սպառնալիքին գլոբալ պատասխաններ գտնելու դեպքում մենք համավարակներին հաղթելու հնարավորություն կունենանք՝ այսօր և ապագայում։ «Գերմանիան ակտիվորեն մասնակցում է միջազգային համագործակցության ծրագրերին, որոնք ուղղված են համավարակի դեմ…
Եվրոպան իր պատմության մեջ ամենալուրջ վիճակում է գտնվում․ Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ տեսակապից հետո մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը Եվրոպայի պատմության մեջ ամենալուրջ ճգնաժամն է դարձել: «Վիրուսը չի անհետացել, սակայն մենք սովորել ենք ապրել տվյալ պայմաններում: Եվրոպան իր պատմության մեջ ամենալուրջ վիճակում է գտնվում»,-ասել է Մերկելը:
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ԵՄ-ում ևս 6 մլրդ եվրո են հավաքել
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ Եվրահանձնաժողովը և Global Citizen ոչ կառավարական հանձնաժողովը միջազգային առցանց-մարաթոնի ժամանակ հավաքել են ևս 6,15 մլրդ եվրո կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման նպատակով: Մարաթոնի ընթացքում Եվրահանձնաժողովը խոստացել է հատկացնել 4,9 մլրդ եվրո: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ Գերմանիան հավելյալ կտրամադրի 383 մլն եվրո: Խոշոր նվիրատվություններ ստացվել են նաև…
Մեծ Բրիտանիան ստիպված կլինի ապրել ԵՄ-ի հետ կապերի թուլացման հետևանքների հետ․ Մերկել
The Guardian-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ստիպված է ապրել ԵՄ-ի հետ կապերի թուլացման հետևանքների հետ: «Մենք պետք է թողնենք այն միտքը, որ հենց մենք ենք որոշում, թե ինչ է ուզում Բրիտանիան: Դա պետք է Բրիտանիան որոշի, իսկ մենք՝ ԵՄ 27 երկրները, պատասխանենք համապատասխան կերպ»,-ասել է Անգելա Մերկելը։ Գերմանիայի կանցլերը հավելել…













