անկախություն
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի կայքից։ Սարգսյանը նախագահ Հարությունյանին և բոլոր արցախցիներին ևս մեկ անգամ շնորհավորել է Արցախի անկախության հռչակման 29-րդ տարեդարձի առթիվ, մաղթել խաղաղություն, բարեկեցություն և անսասան հավատ ապագայի նկատմամբ:
1991 թ-ի այս օրը արցախցիներն ինքնիշխանությունն ընտրեցին որպես անբեկանելի կարգավիճակ․ Ազատ դեմոկրատներ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության Facebook-ի էջում գրված է․ «Սիրելի’ արցախցիներ, սիրելի’ հայրենակիցներ, Շնորհավորում ենք բոլորիս Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ, մաղթում քաջառողջություն ու խաղաղ երկինք, անսասան հավատ ու միասնություն, անպարտելի հայրենիք ու հզոր պաշտպանվածություն։ 1991 թվականի այս փառավոր օրը՝ սեպտեմբերի 2-ին, արցախցիները վերահաստատեցին անկախ պետությունում ազատ ապրելու իրենց կամքն ու վճռականությունը՝ ինքնիշխանությունը ընտրելով որպես միակ անբեկանելի…
Արցախն այս օրը, 29-ը տարի առաջ, հռչակեց իր անկախությունը
Արցախի Հանրապետությունն այսօր տոնում է անկախ Հանրապետության հռչակման 29-րդ տարեդարձը։ 1991 թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում Արցախի Հանրապետությունը հայտարարում է իր անկախության և ԽՍՀՄ-ից առանձնանալու մասին, որը արձանագրվեց Արցախի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին փաստաթղթում։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին…
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իգոր Դոդոնին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Մոլդովայի բարեկամ ժողովրդին Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ ցանկանում եմ ընդգծել հայ-մոլդովական միջպետական հարաբերությունների օրակարգի զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված երկկողմ համատեղ քայլերը, ինչպես նաև վերահաստատել մեր անփոփոխ հետաքրքրվածությունն այդ օրակարգի հարստացման…
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Զելենսկուն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ երկրի Անկախության օրվա առթիվ, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Ուղերձում ասված է. «Հարգելի պարոն Զելենսկի, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Վստահ եմ՝ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի հարստացնել հայ-ուկրաինական երկկողմ հարաբերությունների օրակարգը և նոր թափ հաղորդել բարեկամական…
Շնորհավորում ենք բոլորիս ՀՀ Անկախության Հռչակագրի 30-ամյակի կապակցությամբ. Ազատ Դեմոկրատներ
Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը գրառում է կատարել Facebook-ում: Կուսակցությունը շնոհավորում է ՀՀ Անկախության Հռչակագրի 30-ամյակի կապակցությամբ: «Հայաստանի Հանրապետության սիրելի’ քաղաքացիներ, սիրելի’ հայրենակիցներ, Շնորհավորում ենք բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագրի 30-ամյակի կապակցությամբ: Օգոստոսի 23-ը մեր տոնացույցում գրված է ոսկե տառերով, քանզի այդ օրը հայության մի քանի սերունդների երազանքը` ունենալ անկախ եւ ինքնիշխան պետություն, հանդես գալ որպես միջազգային…
Միրզոյանի շնորհավորանքը՝ Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Facebook-ի իր էջում գրել է․ «30 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետության նորընտիր Գերագույն խորհրդի պատգամավորները, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ամրագրեցին մեր հայրերի, մեր ու մեր զավակների ինքիշխան իրավունքը՝ ապրել և արարել անկախ Հայաստանում։ Հայաստանի անկախության հռչակագիրը համայն հայության համազգային իղձերի լավագույն արտահայտումն է, որը եղել է, կա ու…
Այսօր անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակն է
1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրը։ Հայաստանի անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է և Հայաստանի Սահմանադրության հետ միասին նրա հիմնարար երկու փաստաթղթերից մեկը։ Այն սահմանադրության հետ կազմում է մեկ միասնական ամբողջություն, քանի որ Հայաստանի սահմանադրությունը խարսխված է Անկախության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքների և նպատակների…
Սևրի հաշտության պայմանագիրը նշանակալից տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի ժամանակակից պատմության մեջ
ՀՀ վարչապետի կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի մասնակիցներին: «Հարգելի՛ հայրենակիցներ, Ողջունում եմ Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի բոլոր մասնակիցներին: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում այս կարևորագույն միջոցառումը նախաձեռնելու համար: Սևրի հաշտության պայմանագիրը նշանակալից տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի ժամանակակից պատմության…
Հայաստանն ինքնիշխան պետություն է և ես մեր ինքնիշխանության ու անկախութայն ակտիվիստն եմ
Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում: «Այս գրառումը վերաբերվում է Հայաստանի հանդեպ ռուսական գաղութարար քաղաքականությանը (չշփոթել ռուս ժողովրդի հետ), որ տարվել է ի սկզբանե և միայն մեղմվել կամ կանխվել է, երբ որ համառություն, հանդգնություն, խելք ու արդարություն են տեսել, որոնցով, ճիշտն ասած, Աստծո շնորհիվ օժտված ենք եղել միշտ, բայց չգիտես ինչու…
ԱՄՆ-ն այսօր նշում է անկախության տոնը
1776-ի հուլիսի 4-ին՝ Հյուսիսային Ամերիկայի հեղափոխական ազատագրական պատերազմի ժամանակ՝ անգլիական գաղութների (13 նահանգների) ներկայացուցիչների Ֆիլադելֆիայի Մայրցամաքային 2-րդ կոնգրեսում ընդունվեց հռչակագիր, որն ազդարարեց գաղութների անջատումն Անգլիայից և Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծումը։ Այսօր ԱՄՆ-ում նշում են անկախության տոնը։ Սա ամերիկացիների ամենասիրելի ազգային տոնն է ու ամեն տարի՝ հուլիսի 4-ին, ամերիկացիները հայրենասիրական միջոցառումներ, շքերթներ ու հրավառություն են կազմակերպում։…
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ: «Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Բելառուսի Հանրապետության բոլոր քաղաքացիներին պետական գլխավոր տոնի` Անկախության օրվա առթիվ: Մաղթում եմ ձեզ հաջողություններ և նոր ձեռքբերումներ երկրի տնտեսական, սոցիալական և գիտատեխնիկական զարգացման և միջազգային ասպարեզում նրա հեղինակության բարձրացման գործում: Խորհրդանշական…
Դեռևս կան շատ մարդիկ, որոնց դուր չի գալիս մեր ժողովուրդը․ Լուկաշենկո
ԲԵԼՏԱ-ի հաղորդմամբ՝ այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցել է «Օլա» հուշահամալիրի բացման արարողությանը, որը տեղակայված է պատերազմի տարիներին նացիստների կողմից այրված գյուղի տարածքում։ Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր մասնակցել են հուշահամալիրի վերականգնման աշխատանքներին: «Եվ եթե այսօր ինչ-որ մեկն աշխարհում գերադասում է մոռանալ Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափելի էջերը, փորձում է փոխել շեշտադրումները երկրի պատասխանատվության հարցերում, Բելառուսը…
Ես սիրով և հարգանքով ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին․ Կարո Փայլան
Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանն իր Facebook-ի էջում գրառում է կատարել մայիսի 28-ի տոնի կապակցությամբ: «Շնորհավորում եմ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների հիմնադրման 102-ամյակը: Ցանկանում եմ, որ խաղաղության հաստատումից հետո երկու երկրները, որոնք հիմնադրվել են նույն օրը, լինեն «եղբայրական պետություններ»: Ես սիրով և հարգանքով ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի…















