fbpx
Աշխարհ

Դեռևս կան շատ մարդիկ, որոնց դուր չի գալիս մեր ժողովուրդը․ Լուկաշենկո

ԲԵԼՏԱ-ի հաղորդմամբ՝ այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցել է «Օլա» հուշահամալիրի բացման արարողությանը, որը տեղակայված է պատերազմի տարիներին նացիստների կողմից այրված գյուղի տարածքում։

Լուկաշենկոն  շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր մասնակցել են հուշահամալիրի վերականգնման աշխատանքներին:

«Եվ եթե այսօր ինչ-որ մեկն աշխարհում գերադասում է մոռանալ Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափելի էջերը, փորձում է փոխել շեշտադրումները երկրի պատասխանատվության հարցերում, Բելառուսը կպահպանի իրական պատմությունը քարի մեջ»,- հայտարարել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն նշել է, որ իրենք դա արել են հանուն իրենց ապագայի, հանուն նրա, որ իրենց երեխաները, թոռները, յուրաքանչյուր նոր սերունդ հասկանա ազատության և անկախության իսկական իմաստը, գնահատի կյանքն ու պահպանի խաղաղությունը երկրում։

Նա նաև նշել է, որ երբեք չի մտածել, որ քառորդ դար անց խաղաղ և անկախ Բելառուսում կրկին պետք է խոսել ինքնավարությունը պահպանելու անհրաժեշտության մասին: «Մի՛ թուլացեք: Հիշեք, որ շրջապատում կան դեռևս շատ մարդիկ, որոնք նախանձից, այն պատճառով, որ նրանց դուր չի գալիս մեր ժողովուրդը, քանի որ մենք խոսում ենք մեր անկախության մասին, վարում ենք մեր անկախ քաղաքականությունը, կփորձեն անպայման միջամտել մեր գործերում: Մենք ոչ մեկի չպետք է թույլ տանք հերթական անգամ ենթարկացնել մեզ»,-ընդգծել է պետության ղեկավարը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ