անչափահասներ
Թուրքիան մեղադրվում է անչափահասներին պատերազմում օգտագործելու մեջ․ ՄԱԿ-ի զեկույցը
Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների խորհուրդը փաստահավաք առաքելություն է իրականացրել Լիբիայում, որի ընթացքում փաստեր են ձեռք բերվել 2016-ից ի վեր Լիբիայում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, որոնց հիման վրա էլ կազմվել է զեկույց։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Ըստ զեկույցի՝ Լիբիան ու Թուրքիան խախտել են երեխաների իրավունքների մասին կոնվենցիայով ամրագրված պարտավորություններն ու Լիբիայի քաղաքացիական պատերազմում ներգրավվել…
Կանխարգելիչ միջոցառում՝ անչափահասներին արատավոր երևույթներից զերծ պահելու նպատակով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ մուրացկանությամբ, թափառաշրջիկությամբ, ինչպես և տարբեր իրեր վաճառող անչափահասների, նրանց հակաիրավական գործունեության դրդող անձանց հայտնաբերելու նպատակով ոստիկանության ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության նախաձեռնությամբ սեպտեմբերի 7-ին ու 10-ին Երևանում իրականացրել է ստուգայց-շրջագայություն։ Ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ոստիկանությունը հայտնում է Շենգավիթում տեղի ունեցած սպանությունը բացահայտելու…
ՃՈ-ն Վերջին զանգի օրն արձանագրել է անչափահասների կողմից մեքենա վարելու 20 դեպք
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ոստիկանությունը հորդորել էր վարորդական իրավունք չունեցող անձանց, մասնավորապես՝ շրջանավարտներին թույլ չտալ մեքենա վարել: Նաև զգուշացվել էր, որ նման դեպքերի նկատմամբ ներողամտություն չի ցուցաբերվելու: Նպատակը շրջանավարտների մասնակցությամբ որևէ միջադեպ կամ պատահար բացառելն էր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ այդուհանդերձ եղան ծնողներ, որոնք թույլ տվեցին, որ իրենց…
Տուֆաշեն համայնքում ապրող ընտանիքը տեղափոխվել է ապահով կացարան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Facebook-ի գրառմամբ հայտնում է. «Շիրակի մարզի Տուֆաշեն համայնքում ապրող ընտանիքի անչափահաս անդամները, որոնց լուսանկարները վերջերս տարածվում են սոցցանցերում՝ նշելով, որ ապրում են հակասանիտարական պայմաններում, արդեն իսկ պետության հոգածության ներքո են։ Ընտանիքը տեղափոխվել է ապահով կացարան, Շիրակի մարզպետարանի հետ համատեղ ակտիվ աշխատանքներ են տարվում՝ նրանց առաջնային կարիքների գնահատման և մյուս…
7 երեխաների ծեծի գործով մեղադրանք է առաջադրվել Խաշթառակի բնակչին և նրա դստերը
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակչի և նրա դստեր կողմից անչափահաս երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաև՝ նրանցից մեկին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքերի հանգամանքները, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Ավելի վաղ…
Հայտնաբերվել են մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օգոստոսի 12-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։ Մասնակցում էին մայրաքաղաքի տարածքային բաժինների անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումների ծառայողները։ Նելլի Դուրյանը ողջունելով ներկաներին՝ նշեց, որ մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասները մշտապես ոստիկանության…
Ոստիկանությունում գործում է Թեժ գիծ
Անչափահասների հետ կապված խնդիրների և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերում աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ ոստիկանությունում գործում է Թեժ գիծ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ հարցերի դեպքում կարող եք զանգել 010596655 հեռախոսահամարով՝ երկուշաբթիից֊ուրբաթ, ժամը 09.00-ից 18.00֊ն։
Ծնողները կարող են Skype-ի միջոցով դիմել գնդապետ Նելլի Դուրյանին
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում հայտարարություն է հրապարակվել, որը ներկայացնում ենք ստորև․ «Ամառային արձակուրդի օրերին երեխաներն առավել ազատ են և ուշադրությունից դուրս մնալով՝ ինչ-որ պահի կարող են դրսևորել հակահասարակական վարք, նաև խախտել համավարակով պայմանավորված վարքականոնները: Անչափահասներին վերաբերող խնդիրները մշտապես ոստիկանության ուշադրության կենտրոնում են, և հենց այդ շրջանակում է ոստիկանության հերթական նախաձեռնությունը: Հուլիսի 15-ից յուրաքանչյուր աշխատանքային օր,…
Դանակահարություն «Ռիո Մոլի» տարածքում. 2 անչափահասներ հոսպիտալացվել են
Երեկ՝ փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «գոտկային շրջանի և ձախ թիկնային շրջանի կտրած-ծակած վերքեր» և «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրնց մոտ է տեղափոխվել 2 երեխա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ…
Վիճաբանություն անչափահասների միջև. նրանցից մեկը դանակահարվել է
Փետրվարի 15-ին, ժամը 12.00-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային տեսուչը ծառայություն կատարելիս Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում նկատել է վիճաբանող անչափահաս տղաների: Նրանք ներկայացվել են Աշտարակի բաժին, որտեղ պարզվել է, որ նրանցից մեկի գոտկային շրջանում առկա է կտրած-ծակած վերք: Նա հայտնել է, որ վիճաբանության ժամանակ վնասվածքն իրեն պատճառել է մի անծանոթ տղա: Պատանին ոստիկանների ուղեկցությամբ…
26-ամյա երիտասարդը մերկ լուսանկարներ է ուղարկել անչափահասներին․ առաջադրվել է մեղադրանք
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է տասներկու տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փորձի և էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ տասնութ տարին լրացած անձի կողմից տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:…
Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող անչափասների քույրն ու եղբայրը տեղափոխվել են ՀՕՖ կենտրոն
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Երկու ամիս առաջ անչափահաս եղբայրների կողմից Երևանում ոստիկանի սպանության դեպքից հետո, հայտնի դարձավ նաև նրանց ընտանիքի պատմությունը: Պարզվեց՝ ընտանիքում կա ևս երկու անչափահաս. տեսանյութում երևում է, որ 9 տարեկան Նորայրը և 12 տարեկան Գոհարն ապրում են ծայրահեղ վատ պայմաններում, չեն հաճախում դպրոց և իրենց ուժերից…
Այնթապում շմոլ գազից ընտանիք է թունավորվել․ երկուսն անչափահաս են
Դեկտեմբերի 21-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից սուր թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Այնթապ գյուղի 9-րդ փողոցի մի տան հինգ բնակիչ, որոնոցից երկուսը` անչափահաս: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 20-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան խոհանոցի ջրատաքացուցիչի օդափոխիչը խափանվելու հետևանքով: Նախապատրաստվում են նյութեր: Այս մասին…
ՀՀ և ՌԴ դատախազները քննարկել են անչափահասներին վերաբերող քրգործերով դատախազական հսկողության խնդիրները
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության միջև 2018-2020 թվականների համագործակցության ծրագրի իրականացման շրջանակներում ՌԴ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կլոր սեղան «Անչափահասների կողմից կատարված հանցագործություններով քրեական գործերի վարույթի ընթացքում օրենքների կատարման նկատմամբ դատախազական վերահսկողություն» թեմայով: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազներ Կարեն Կարապետյանը և Գայանե Գասպարյանը: Ռուսական կողմը ներկայացնում…
Պատանեկան ծեծկռտուք քոլեջականների մասնակցությամբ
Նոյեմբերի 14-ին, ժամը 11-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, թե մոտ տասը րոպե առաջ Տիտոգրադյան փողոցում մոտ տասը հոգով մի երեխայի են ծեծել: Մեկնել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը: Բաժնի քրեական հետախույզների և անչափահասների գործերով տեսուչների համատեղ միջոցառմամբ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ 16-17 տարեկան տղաներ, մեծ մասամբ «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի…