Անտառային հրդեհ
Հրդեհներ Ֆրանսիայում․ տարհանվել են հազարավոր մարդիկ
Ֆրանսիայում նույնպես զգացնել է տալիս որոշ շրջանների շատ բարձր ջերմաստիճանը՝ անտառային հրդեհների տեսքով։ Վերջին հրդեհի հետևանքով այրվել է շուրջ 4 հազար հեկտար բուսածածկ տարածք՝ Գուֆարոնում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ անվտանգության տեսանկյունից տարհանվել են հազարավոր մարդիկ։ Ըստ աղբյուրի՝ հրդեհվտանգ հատվածներում ջերմաստիճանը 40 աստիճան ցելսիուսից բարձր է։
Անձրևներն օգնել են Հունաստանին մարել անտառային հրդեհները
Հունաստանում մոլեգնած անտառային հրդեհները, որոնք արդեն հասցրել են աղետալի հետևանքներ թողնել, որոշակիորեն մարվել են հորդառատ անձրևների շնորհիվ։ Այս մասին տեղեկանում ենք միջազգային մամուլից։ Նշվում է, որ տեղացած անձրևները զգալիորեն բարելավել են երկրում իրավիճակը։ Պետական կառույցները, սակայն, հայտնել են, որ վտանգը դեռևս չի անցել ու կարող են հրդեհների բռնկվել կրկին։ Մասնավորապես պետք է հաշվի առնել հանգամանքը,…
Հրդեհներ Կալիֆոռնիայում․ տարհանվել է ավելի քան 16 հազար մարդ
Անտառային հրդեհները շարունակվում են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Տեղական մամուլից տեղեկանում ենք, որ վիճակը շատ ծանր է Կալիֆոռնիա նահանգում։ Այստեղ հրդեհներից մեկը ներառում է ավելի քան 112 հազար հեկտար տարածք։ Նշվում է, որ հրդեհների դեմ պայքարելու համար նահանգային իշխանությունները որոշել են հավեյլան քայլեր ձեռնարկել ու նոր միջոցներ ներգրավել։ Նշվում է նաև, որ այս պահի դրությամբ…
Կալիֆոռնիայում հրդեհները ընդգրկել են 110 հազար հեկտարից ավել տարածք
Կալիֆոռնիայում շարունակվում են տարածվել անտառային հրդեհները, որոնք սկսվել են հուլիսի 14-ին։ Այս մասին տեղեկանում ենք Reuters-ից։ Նշվում է, որ դրանք արդեն ընդգրկել են 110 հազար հեկտարից ավել տարածք։ Ըստ աղբյուրի՝ կանխատեսվում է, որ տաք ու չոր եղանակը կշարունակվի, ինչը կնպաստի կրակի տարածմանը։
Անթալիայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
Թուրքական TRT-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի Անթալիա նահանգում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, որի մարմանը ներգրավված է ավելի քան 100 միավոր տեխնիկա, այդ թվում և ինքնաթիռներ ու ուղղաթիռներ: Կրակն արդեն մոտենում է Անթալիա քաղաքի սահմաններին, կրակի արագ տարածմանը նպաստում է ուժեղ քամին: Անթալիայի տեղական իշխանությունները հայտարարել են, որ հրդեհի առաջացման պատճառը սաստիկ շոգերն են: Դեպքի վայր է մեկնել…
Թուրքիայի Հաթայ նահանգում անտառային հրդեհներ են մոլեգնում
Թուրքիայի Հաթայ նահանգում լայնամասշտաբ անտառային հրդեհներ են մոլեգնում։ Արդեն մի քանի օր է՝ հրշեջները փորձում են վերահսկողության տակ առնել հրդեհի օջախները։ Քամին արագորեն մեծացնում է հրդեհների ընդգրկած մակերեսը։ Դժբախտ պատահարներից խուսափելու համար որոշվել է փակել Բելեն քաղաքն Իսկանդերունին կապող մայրուղին։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Իրականացվում է հարակից բնակավայրերի բնակիչների տարհանում։
Amazon-ի սեփականատերը նվիրաբերություն է արել Ավստրալիայում հրդեհների դեմ պայքարի համար
Ամերիկյան Amazon ընկերության սեփականատեր Ջեֆ Բեզոսը, որին համարում են ամենահարուստ մարդն աշխարհում, 1 մլն ավստրալական դոլար կնվիրաբերի Ավստրալիան պատուհասած անտառային հրդեհների դեմ պայքարի համար: Այս մասին նա գրել է Instragram-ի իր էջում: Բացի դրանից՝ միլիարդատերը հետևորդներին խնդրել է Amazon կայքով գնումներ անել՝ այդպիսով ֆինանսապես աջակցելով Ավստրալիա ուղարկվող օգնությանը: Ավստրալիայի իշխանությունները պատրաստվում են նախնական 34,5 մլն…
Դի Կապրիոյի հիմնադրամը գումար է տրամադրել Ավստրալիայի հրդեհների դեմ պայքարի համար
Earth Alliance կազմակերպությունը, որը ստեղծվել է հոլիվուդյան գերաստղ Լեոնարդո դի Կապրիոյի համանախագահությամբ, 3 մլն դոլար կհատկացնի Ավստրալիայում սաստիկ անտառային հրդեհների դեմ պայքարի համար: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։ Գումարը փոխանցվելու է Australia Wildfire Fund հիմնադրամին, որը փորձում է լուծել ամիսներ շարունակվող լայնածավալ հրդեհների հետևանքով առաջացած ճգնաժամը: Ֆինանսական միջոցներն ուղղվելու են հրշեջների օգնությանը, հրդեհների հետևանքով…
Ավստրալիայում բողոքի ակցիաներ են անտառային հրդեհների պատճառով
Սիդնեյում բողոքի բազմահազարանոց ակցիաներ են տեղի ունենում երկրում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով: Բողոքները կազմակերպվել են ուսանող ակտիվիստների և Extinction Rebellion («Ապստամբություն ընդդեմ բնաջնջման») շարժման կողմից: Ինչպես հաղորդում է The Sydney Morning Herald-ը, Սիդնեյի գործարար շրջանում բողոքի ակցիայի է դուրս եկել մոտ 20 հազար մարդ․ նրանց երթուղին ձգվում է քաղաքապետարանից մինչև խորհրդարանի շենք: Ակցիայի մասնակիցները պահանջում…
Հրդեհից տուժած կոալաները պատսպարվել են Ավստրալիայի դպրոցներից մեկում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ավստրալիայում անտառային հրդեհներից տուժած ավելի քան հարյուր կոալա պատսպարվել է Ադելաիդա քաղաքի դպրոցներից մեկի նախասրահում: Ինչպես փոխանցում է Daily Mail-ը, այնտեղ նրանց համար մինի հոսպիտալ է ստեղծվել: Մասնագետները տեղում առաջին օգնություն են ցուցաբերում և բուժում են տարբեր աստիճանի այրվածքներ ստացած կոալաներին: Աշխատում է 150 կամավոր, որոնք եկել են երկրի տարբեր անկյուններից: Նրանք պատմել են, որ…
Ավստրալիայի հրդեհների ծուխը հասել է Բրազիլիա
Ավստրալիայում անտառային հրդեհների ծուխը, անցնելով Խաղաղ օվկիանոսն ու հարավամերիկյան աշխարհամասն, հասել է հարավային Բրազիլիա։ Այս մասին հաղորդում է MetSul բրազիլական մասնավոր օդերևութաբանական ընկերությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավստրալիայում հրդեհների ծուխը հասել է Չիլի և Արգենտինա: Ծուխը կարելի էր տեսնել Չիլիի հարավային և կենտրոնական գրեթե բոլոր քաղաքների երկնքում: Ծխի առավել մեծ խտություն է դիտվում նահանգի…
Անտառային սաստիկ հրդեհ է բռնկվել Վրաստանի կենտրոնում
Դեկտեմբերի լույս 25-ի գիշերը ուժգին հրդեհ է բռնկել Վրադտանում՝ Աթենիի կիրճում՝ Օրմոցի գյուղի մերձակայքում գտնվող անտառային հատվածում: Այս մասին հաղորդում է Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։ Ինչպես փոխանցում է աղբյուրը, անտառում բաց կրակ է և սաստիկ ծխոտում: «Բարդ ռելիեֆի և տեսանելիության բացակայության պատճառով հրշեջ-փրկարար տեխնիկան չի կարող մոտենալ բռնկման օջախներին»,-նշված է…
Յակուտիայում հրդեհների հետևանքով շուրջ 20 հազար հեկտար անտառ է ոչնչացել
Յակուտիայում մոլեգնող հրդեհներն ավելի քան 20 հազար հեկտար անտառ են ոչնչացրել վերահսկողության գոտում, անցած հանգստյան օրերին վերացվել է բռնկման երեք օջախ: Այս մասին, РИА Новости-ն, հայտնել է հանրապետության բնապահապնության, բնօգտագործման և անտառային տնտեսության նախարարությունը: Համաձայն գերատեսչության տվյալների՝ անտառային նոր հրդեհներ չեն արձանագրվել: «Սեպտեմբերի 16-ի դրությամբ անցած հանգստյան օրերին հանրապետությունում երեք հրդեհ է վերացվել վերահսկողության գոտում:…
Մալազիայում ծխի պատճառով 250-ից ավելի դպրոց է փակվել
Իշխանությունները կարգադրել են 275 դպրոց փակել Արևելյան Մալայզիայի Սարավաքի նահանգում շարունակվող հրդեհներից ծխոտման պատճառով: Այդ մասին հայտնել է New Straits Times թերթը: Ավելի վաղ Malay Mail թերթը, վկայակոչելով էներգետիկայի, տեխնոլոգիաների, գիտության, կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարար Բո Բի Ինին, հայտնել է, որ Մալայզիայի կառավարությունը պատրաստ է օգնել Ինդոնեզիային անտառային հրդեհների դեմ պայքարում, որոնք հանգեցրել…














