fbpx
Աշխարհ

Հրդեհից տուժած կոալաները պատսպարվել են Ավստրալիայի դպրոցներից մեկում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Ավստրալիայում անտառային հրդեհներից տուժած ավելի քան հարյուր կոալա պատսպարվել է Ադելաիդա քաղաքի դպրոցներից մեկի նախասրահում:

Ինչպես փոխանցում է Daily Mail-ը, այնտեղ նրանց համար մինի հոսպիտալ է ստեղծվել: Մասնագետները տեղում առաջին օգնություն են ցուցաբերում և բուժում են տարբեր աստիճանի այրվածքներ ստացած կոալաներին:

Աշխատում է 150 կամավոր, որոնք եկել են երկրի տարբեր անկյուններից: Նրանք պատմել են, որ ամեն օր իրենց մոտ են բերվում նոր կոալաներ: Նրանցից որոշների վիճակը ծայրահեղ ծանր է, ուստի բժիշկները ստիպված են լինում էվթանազիա կիրառել:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, տևական ժամանակ Ավստրալիան պատուհասած ուժգին անտառային հրդեհներն ավելի քան 1 մլրդ կենդանիների սատկելու պատճառ են դարձել: Սիդնեյի համալսարանի պրոֆեսոր Քրիս Դիքմանը պարզել է, որ միայն Նոր Հարավային Ուելս նահանգում անտառային հրդեհների զոհ է դարձել ավելի քան 800 մլն կենդանի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ