աշխատատեղ
Վարչապետը շնորհավորում է բոլորին աշխատավորների միջազգային օրվա առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում գրառում է կատարել: Վարչապետը շնորհավորում է բոլորին Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ: Սիրելի՛ հայրենակիցներ, «Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։ Աշխատանքը մեր իրականության մեջ առկա խնդիրների լուծման միակ գործիքն է, եւ մարդկային ու ազգային արժանապատվության տրամաբանությամբ, մեր առաջ ծառացած բոլոր հարցերը պետք է լուծենք մեր աշխատանքով:…
Կարանտինային միջոցառումներն ամենածանր կերպով կանդրադառնան տնտեսության ոչ ֆորմալ հատվածում աշխատող երկու միլիարդ մարդու վրա. ԱՄԿ
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը՝ ԱՄԿ-ն, գնահատել է կորոնավիրուսի համաճարակի ազդեցությունը և եզրակացրել, որ աշխարհի աշխատունակ բնակչության մոտ կեսը կարող է կորցնել իր աշխատանքը: Կանխատեսվում է, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակը նույնիսկ ավելի կործանարար կլինի զբաղվածության համար, քան որ առաջինն էր, հայտնում է Euronews-ը: «Մենք վստահ գիտենք, որ այս տարվա երկրորդ եռամսյակում ընդհանուր աշխատանքային ժամերը 10.5 տոկոսով…
ԵՄ-ում 59 միլիոն աշխատատեղերի առկայությունը վտանգված է․ Financial Times
Ըստ McKinsey and Company միջազգային խորհրդատվական ընկերության զեկույցի՝ Եվրոպական միությունում կորոնավիրուսային համաճարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի պատճառով վտանգի է ենթարկվել գրեթե 59 միլիոն աշխատատեղ: Եվրոպական միությունում հնարավոր է գործազրկությունը մինչև 2021 թվականը կրկնապատկվի՝ հասնելով 11.2%-ի։ 2024 թվականին նոր կսկսի վերադառնալ նախաճգնաժամայինին մակարդակին: Զեկույցում նշվում է, որ ամենախոշոր հարվածը կհարվածի հանրային սննդին, ինչպես նաև բնակարանային և…
Համաշխարհային բանկը Հայաստանի 55 համայնքի ֆինանսական աջակցություն կտրամադրի
Համաշխարհային բանկը Հայաստանում Facebook-ում գրում է. ՀԲ-ի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց «Սոցիալական ներդրումներ և տեղական զարգացում» ընթացիկ ծրագրի հավելյալ ֆինանսավորումը՝ 17.9 միլիոն եվրո գումարով: Այն կխթանի Հայաստանի 55 համայնքներում աշխատատեղեր ստեղծելու և տեղական մակարդակում աճի ապահովմանը: Մամլո հաղորդագրությունը՝ https://bit.ly/3adzOec #WorldBank’s Board of Executive Directors approved the EUR 17.9 million loan for the Additional Financing of…
Կոտայքում անցյալ տարի 1600 աշխատատեղ է ստեղծվել. մարզպետ
Կոտայքի մարզում անցյալ տարի 1600 աշխատատեղ է ստեղծվել: Այս մասին մարտի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Նրա խոսքով՝ այս տարի, անկախ ամեն ինչից, 200 աշխատատեղ է ստեղծվելու 14 նախադպրոցական հաստատություններում՝ նախատեսված 1500 այցելուների համար, որոնք արդեն կառուցվել են կամ նախագծման, կամ կառուցման փուլում են, դրանից բացի, նախատեսվում է հանձնել 5…
Ներդրումային ծրագրով նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ
Կառավարությունը որոշեց բավարարել «ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: ✅ «ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են սերուցքային կարագի արտադրության համար (ք. Երևան)։ ✅ Արդեն…
Չիլիի իշխանությունները աշխատատեղեր են բացում բողոքի ակցիաների ֆոնին
Չիլիի իշխանությունները որոշել են 5,5 մլրդ դոլար ներդնել 2020 թվականին 100 հազար նոր աշխատատեղի ստեղծման համար բողոքի ակցիաների և տնտեսական ակտիվության անկման ֆոնին: Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Իգնասիո Բրիոնեսը: Չիլիի կենտրոնական բանկն ավելի վաղ հայտնել էր հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշի 3,4 տոկոս անկման մասին, ինչը վատագույն արդյունքն է 2009 թվականի հուլիսից ի վեր:…
Ձեր մտքով չի՞ անցնում, որ մարդիկ հոգնել են կիսաստրուկ կարգավիճակից․ Գոռ Առաքելյանը՝ վարչապետի ելույթի մասին
Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Գոռ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արդեն քանի անգամ է, տարբեր աստիճանի ամբիոններից վարչապետի կողմից հնչում է հետևյալ միտքը, թե` Հայաստանում աշխատատեղեր կան, բայց աշխատող չկա, գործատուները դժգոհում են, որ աշխատողներ չեն կարողանում գտնել: Վերջին անգամ էս թեզը շոշափվեց վերջերս, ԱՄն-ում, հանդիպումներից մեկի ժամանակ… Եվ ուրեմն՝ ախր, ա՛յ վարչապետ ջան,…
Մեկ տարում կառավարությունը արտոնություն է տրամադրել 64 ներդրումային ծրագրի
ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ մեկ տարվա ընթացքում կառավարությունը արտոնություն է տրամադրել 64 ներդրումային ծրագրի, որով նախատեսվում է իրականացնել ավելի քան 302 մլրդ դրամի ներդրում և 4390 նոր աշխատատեղի ստեղծում: https://www.facebook.com/armgovernment/videos/522366101870759/
Գործատուները նշել են հեռահար աշխատանքի առավելությունները
Աշխատակիցների հեռահար աշխատանքի գլխավոր առավելությունները գործատուները համարում են աշխարհի ցանկացած կետում մասնագետ վարձելու հնարավորությունը (43 տոկոս) և խնայողությունը աշխատատեղերի վարձակալման հարցում (35 տոկոս), տեղեկացնում է RT-ն։ Աշխատակիցների համար գլխավոր առավելությունն են խնայողությունները ուղեվարձի և օֆիսում սնվելու հարցում։ Միաժամանակ գործատուները խոստովանել են, որ հեռահար աշխատանքի դեպքում իրենց համար ավելի դժվար է վերահսկել աշխատակիցներին։ Մինուսներից են նաև…
Հեղափոխությունից հետո ստվերից դուրս է եկել կամ ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով տեղեկացրել է, որ հեղափոխությունից հետո ստվերից դուրս է եկել կամ ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ։ Փաշինյանը սա համարում է ընկերություններում գիտակցության բարձրացման կամ իրավիճակի նկատմամբ վերաբերմունքի արդյունք։ 2019 թվականի հունվարին ՀՀ-ում արձանագրվել է 562 043 աշխատատեղ, 2018 թվականին՝ 511 902։ 2019 թվականի հունվարին, նախորդ տարվա հունվարի…
Տավուշի մարզում ստեղծվել է 31 կայուն աշխատատեղ
Եվրոպական միության և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համատեղ ջանքերով Տավուշի մարզի բնակիչների համար ստեղծվել է 31 կայուն աշխատատեղ։ Ինչպես հայտնեցին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից, Եվրամիության ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից համաֆինանսավորվող «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում IDeA հիմնադրամը 2018 թ․ հուլիսին հայտարարել էր փոքր դրամաշնորհների մրցույթ՝ զբոսաշրջության,…
50 նոր աշխատատեղ, ավելի քան 11 մլն դոլարի ներդրում. Նիկոլ Փաշինյանը մասնակցել է հյուրանոցի բացման
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի կենտրոնում մասնակցել է «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցի բացմանը: Վարչապետը ծանոթացել է հյուրանոցի հնարավորություններին, առաջարկող ծառայություններին. հիմնադիր-նախագահ Ղուկաս Գրիգորյանի հետ շրջել է հյուրանոցի տարածքում: Հյուրանոցի կառուցումը տևել է 3 տարի, 11 մլն դոլարի ներդրում է իրականացվել, այն 3 աստղանի է: «Հոլիդեյ Ինն Էքսպրես»-ի շնորհիվ 50 նոր աշխատատեղ է բացվել:
«Nokia»-ն հարյուրավոր աշխատատեղերի է կրճատում
Հեռուստահաղորդակցական սարքավորումների ֆիննական արտադրողը՝ Nokia-ն, պլանավորում Է շուրջ 350 աշխատողների կրճատել Ֆինլանդիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում կատարելով Yle հեռուստաընկերությունը: Բոլոր կրճատումները պետք Է կատարվեն 2019 թվականին: Դրանք կվերաբերեն ընկերության բոլոր ստորաբաժանումներին, բացի Օուլուի գործարանից: Ներկայում Nokia-ի ֆիննական ստորաբաժանումներում աշխատում Է շուրջ 6 հազար մարդ: Կրճատումները կանցկացվեն միջոցների խնայողության ծրագրի շրջանակներում, որի համաձայն,…















