Աշխարհի առաջնություն
Երեկ՝ Երևանի ժամանակով 22:45-ին Ռեյկյավիկում մեկնարկեց Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի 7-րդ տուրի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը։ Չնայած խաղասկզվում իսլանդացիները մի պահ խաղի ղեկն իրենց ձեռքն էին վերցրել ու մեր դարպասի մոտ իրավիճակը լարված էր, դրվագներից մեկի ժամանակ մերոնք հաջող կոմբիանցիայով հասան մրցակցի դարպասի մոտ ու Կամո Հովհաննիսյանը 35-րդ րոպեին բացեց հաշիվը։ Երկրորդ կեսում արդեն իրավիճակն այլ…
Հայաստանի ազգային հավաքականն այսօր Ռեյկյավիկում կմրցի Իսլանդիայի ընտրանու հետ՝ Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի 7-րդ տուրի շրջանակներում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Facebook-ի իր էջում հրապարակել է Իսլանդիայի դեմ խաղում Հայաստանի վերջնական հայտացուցակը։ Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 22:45-ին։
Հայաստանի հավաքականն այսօր Իսլանդիայում ուժերը կչափի տեղի հավաքականի հետ։ Խաղը կայանալու է Աշխարհի առաջնության որակավորման փմբային փուլի 7-րդ տուրի շրջանակներում։ Չնայած նրան, որ առաջին խաղում մեր հավաքականը հաղթեց իսլանդացիներին 2-0 հաշվով, հետագա վատ ելույթներն ու այս անգամ Իսլանդիայի տանտեր լինելու հանգամանքը բուքմեյքերներին ստիպել են ֆավորիտ համարել հենց Իսլանդիային։ Այսպիսով, Հայաստանի հավաքականը հաղթանակը բուքմեյքերները միջինում գնահատում…
Լա Լիգայից հայտնել են, որ հետաձգվել է Մադրիդի «Ռեալի» ու Բիլբաոյի «Ատլետիկի» միջև հոկտեմբերի 15-ին նախատեսված 9-րդ տուրի հանդիպումը։ Նշվում է, որ սրա պատճառը Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլում մադրիդյան ակումբի ֆուտբոլիստներ Միլիտաոյի, Վալվերդեի ու Վինիսիուսի մասնակցությունն է՝ իրենց ազգային հավաքականներում։ Դեռևս որոշված չէ, թե «Ռեալի» ու «Ատլետիկի» հետաձգված խաղը երբ է կայանալու։ Մադրիդյան ակումբն…
Հայաստանի ազգային հավաքականը անցկացրել է հերթական նախախաղային մարզումը՝ Իսլանդիայի ընտրանու հետ աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի 7-րդ տուրի հանդիպմանն ընդառաջ։ Հիշեցնենք, որ այն մեկնարկելու է այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին։ Հայաստանի հավաքականը հյուրընկալվողի դերում է լինելու։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան լուսանկարներ է ներկայացրել մեր հավաքականի վերջին մարզումից։
Մալխաս Ամոյանը Օսլոյում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում դուրս է եկել կիսաեզրափակիչ։ 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից՝ հաղթելով լիտվացի Կրիստուպաս Սլեյվային։ Ամոյանը կմրցի իրանցի Մոհամադ ռեզա Մոհտարիի հետ:
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Իսլանդիա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից։ Հիշեցնենք, որ վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Իսլանդիայում մեր ընտրանին կմրցի տեղի հավաքականի հետ՝ Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի 7-րդ տուրի շրջանակներում։ Խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 22:45-ին։ Հիշեցնենք նաև, որ Հայաստանը J խմբում է հանդես գալիս ու այս պահին 11 միավորով գտնվում է…
Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել Իսլանդիայի դեմ Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի 7-րդ տուրի հանդիպմանը։ Մեր ընտրանին երկրորդ մարզումն է անցկացրել Ֆրանկֆուրտում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հոկտեմբերի 8-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին, մեկնարկելու է Իսլանդիա-Հայաստան Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի 7-րդ տուրի հանդիպումը։ Խաղը սպասարկելու է Չեռնոգորիայից ժամանած մրցավարական խումբը՝ Նիկոլա Դաբանովիչի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է FIFA-ի պաշտոնական կայքը։ Դաբանովիչին եզրերում օգնելու են Միլովան Ջուկիչն ու Վլադան Տոդորովիչը, իսկ 4-րդ պաշտոնյան կլինի Միլոշ Բոշկովիչը։ Հիշեցնենք, որ 6 տուրերից հետո Հայաստանի հավաքականը…
Հայաստանի ազգային հավաքականը Ֆրանկֆուրտում պատրաստվում է հոկտեմբերի 8-ին կայանալիս Իսլանդիայի հավաքականի հետ խաղին։ Հավաքականին Գերմանիայում միացել է նաև թիմի նորեկ Լուկաս Սելարայանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ի Facebook-ի պաշտոնական էջից։ Հիշեցնենք, որ մեր Իսլանդիայի հետ հանդիպումը կայանալու է Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի շրջանակներում։
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում շարունակվում է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը։ Մեկնարկը տվել են ազատոճայինները։ 79 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արման Ավագյանն քիչ առաջ ավարտեց իր առաջին սփոփիչ գոտեմարտը, որում հաղթեց իտալացուն՝ 13-2 հաշվով։ Ավագյանը սպասում է 2-րդ սփոփիչ գոտեմարտին, որից հետո արդեն կպայքարի բրոնզե մեդալի համար։ Հիշեցնենք, որ հայազգի մարզիկը 1/8-րդ եզրափակչում զիջել էր իրանցի Մոհամադ…
Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 4-ին մեկնել է Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ էլ շարունակելու է նախապատրաստվել Իսլանդիայի և Ռումինիայի դեմ առաջին հանդիպումներին, որոնք կայանալու են Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։ Գերմանիա են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները․ Դարպասապահներ Դավիդ Յուրչենկո – «Ալաշկերտ» Անատոլի Այվազով – «Ուրարտու» Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»…
Լիտվայում շարունակվում է Ֆուտզալի աշխարհի առաջնությունը։ Երեկ տեղի է ունեցել առաջին կիսաեզրափակիչը։ Արգենտինայի հավաքականը համառ պայքարում 2-1 հաշվով հաղթել է բրազիլացիներին։ Այսօր երեկոյան՝ ժամը 20։00-ին, կայանալու է երկրորդ կիսաեզրափակիչը, որտեղ եզրափակչի մյուս ուղեգրի համար կպայքարեն Պորտուգալիայի և Ղազախստանի հավաքականները։
Իսպանիայում ընթանում է շախմատի կանանց Աշխարհի թիմային առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի ընտրանին։ 2-րդ տուրում մերոնք մրցել են Ադրբեջանի հավաքականի հետ։ 4 տախտակներից 2-ում հանդես եկող Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը պարտություն են կրել, իսկ մյուս 2-ում հանդես եկող Սուսաննա Գաբոյանն ու Աննա Սարգսյանը հաղթել են։ Այսպիսով՝ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Այս…
Բանակայինների Աշխարհի առաջնությունից Հայաստանը վերադառնում է 2 բրոնզե մեդալով։ Այս մասին տեղեկանում ենք Բռնցքամարտի ֆեդերացիայից։ Մեդալ է հաջողվել նվաճել 69 կիլոգրամ քաշային Արման Մաշակարյանին ու գերծանր քաշային կարգում հանդես եկող Դավիթ Չալոյանին։ Նշվում է, որ սա մարզիկների համար դեռևս ամենալուրջ նվաճումն է եղել։