աշխարհ
Բայդենը կայցելի Եվրոպա
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն այս շաբաթ կմեկնի Եվրոպա։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։ Նշվում է, որ Բայդենը մասնակցելու է ՆԱՏՕ-ի արտահերթ նիստին, ինչպես նաև այց է կատարելու Բրյուսել ու Լեհաստան, որտեղ հանդիպելու է այդ երկրի նախագահի հետ։ Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ ղեկավարը մասնակցելու է նաև Մեծ յոթնյակի հանիպմանն ու ԵՄ գագաթնաժողովին։
Netflix-ն արդեն հասանելի չէ Ռուսաստանի համար՝ App Store-ում ու Play Market-ում
Netflix ընկերության հավելվածներն այլևս հասանելի չեն Ռուսաստանի համար App Store-ում ու Google Play-ում։ Այս մասին տեղեկանում ենք տվյալ հարթակներում որոնումներ իրականացնելու արդյունքում։ Նշենք, որ Netflix-ի բովանդակությանը հասանելիություն ունեն միայն այն ռուսաստանցի օգտատերերը, որոնց մինչ այս վճարել են բաժանորդագրության դիմաց, որի ավարտից հետո, սակայն, նրանք նույնպես կկորցնեն հասանելիությունը։
Պեսկովն ասել է, թե որ դեպքում Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե որ դեպքում ՌԴ-ն կօգտագործի իր միջուկային պոտենցիալը։ Այս մասին նա հայտարարել է CNN-ի եթերում՝ հաղորդավարի հարցին ի պատասխան։ Նա նշել է, որ այն տեղի կունենա միայն, եթե Ռուսաստանի համար ստեղծվի էկզիստենցիալ (գոյութենական) սպառնալիք։ Պեսկովի խոսքով՝ ՌԴ-ի ազգային անվտանգության հայեցակարգում այլ պատճառներ նշված չեն։…
Ռուսաստանի հետ ցանկացած հավանական գործարք կդրվի հանրաքվեի․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեղական լրատվամիջոցին հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ Ռուսաստանի հետ պատերազմի դադարեցման մասով խաղաղ բանակցություններում ձեռք բերված ցանկացած հավանական գործարք կներկայացվի ժողովրդին՝ հանրաքվեի ձևով։ Նրա խոսքով, եթե ժողովուրդն աջակցի իր որոշումներին, ապա ինքը պատրաստ է անել անհրաժեշտը։ Զելենսկին ասել է նաև, որ անհրաժեշտ է իր ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, քանի…
Ռուս դերասանուհի Չուլպան Խամատովան, ով դեմ է ուկրաինական պատերազմին, չի վերադարձել հայրենիք
Ռուս հռչակավոր դերասանուհի Չուլպան Խամատովան, ով հրապարակային կերպով դեմ է արտահայտվել պատերազմին, Լատվիայում արձակուրդն անցկացնելուց հետո չի վերադարձել Ռուսաստան։ Այս մասին նա ասել է Youtube-յան հարցազրույցում, որտեղ նշել է, որ ինքը ստորագրել է պատերազմի դեմ խնդրագիրը ու իրեն հասկացրել են, որ իր վերադարձը կլինի անցանկալի, որից հետո որոշել է չվերադառնալ ՌԴ։ Նա ընդգծել է, որ…
Ճապոնիայում նավ է խորտակվել․ կա զոհ ու անհետ կորածներ
Ճապոնիայի Տանեգասիմա կղզու ափերի մոտ ձկնորսական նավ է խորտակվել, որի վրա եղել է 8 մարդ։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Նրանցից մեկը մահացել է, չորսը՝ անհետ կորել, իսկ 3-ին հնարավոր է եղել փրկել։ Ըստ աղբյուրի՝ նավը մարտի 21-ի առավոտյան բռնկվել է։
Չինաստանում կործանված ինքնաթիռի ուղևորներից ոչ մեկի դին դեռ չի հայտնաբերվել
Ինչպես արդեն հայտնել ենք երեկ, Չինաստանի հարավում կործանվել է ուղևորատար Boeing 737 ինքնաթիռը, որում կործանման պահին գտնվել է 132 մարդ՝ 123 ուղևոր ու 9 անձնակազմի անդամ։ Որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են անմիջապես, սակայն մինչ այժմ արդյունք չեն տվել։ Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Նշվում է, որ մինչ այժմ չի հայտնաբերվել ինքնաթիռում գտնվածներից ոչ մեկի…
Բորիս Ջոնսոնը ծրագրում է այցելել Կիև
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դիտարկում է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև այցելելու հնարավորությունը։ Այս մասին նա ասել է The Sunday Times-ին։ Ջոնսոնը նշել է, որ այցի նպատակը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին աջակցելն է լինելու։ Բրիտանիայի ղեկավարի խոսքով՝ ինքը «այրվում» է Զելենսկիին ցանկացած ձևով աջակցելու ցանկությունից։ Ջոնսոնն ընդգծել է, որ ռազմավարական, քաղաքական, տնտեսական ու բարոյական տեսանկյուններից շատ…
Չինաստանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել
Չինաստանի հարավային հատվածում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին տեղեկացրել է Չինաստանի ազգային հեռուստատեսությունը։ Ըստ աղբյուրի՝ կործանված ինքնաթիռը China Eastern ավիաընկերության Boeing 737-ն է։ Նշվում է, որ ինքաթիռում գտնվել է 133 մարդ։ Այս պահին իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։
Ուկրաինայում արդեն առնվազն 902 խաղաղ բնակիչ է զոհվել․ ՄԱԿ
Մարտի 19-ի տվյալներով՝ Ուկրաինայում զոհվել է առնվազն 902 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 1459-ը։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի մարդու իրավունքների վարչության հրապարակած տվյալներից։ Նշվում է, որ նրանց մեծ մասը զոհվել է պայթուցիկ նյութերի կիրառման, հրթիռային և օդային հարվածների հետևանքով, ինչպես նաև ծանր հրետանու և ականանետային կրակի հրթիռային համակարգերի գնդակոծումներից։ ՄԱԿ-ից հայտնում են, որ զոհերի փաստացի թիվը…
ԵՄ-ն արդեն պատժամիջոցների 5-րդ փաթեթն է պատրաստում ՌԴ-ի դեմ
Եվրոպական Միությունը պատրաստում է իր թվով 5-րդ պատժամիջոցային փաթեթը Ռուսաստանի նկատմամբ՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում կատարելով ԵՄ-ի իր աղբյուրներին։ Նշվում է, որ փաթեթում ներառելու համար շատ նոր անուններ են շրջանառվում։ Ըստ աղբյուրի՝ բալթյան երկրները ԵՄ-ում պնդում են ՌԴ-ի նկատմամբ նավթային էմբարգո սահմանելու անհրաժեշտության մասին։
Մեծ Բրիտանիան գովազդում է իր դիրքորոշումը ռուսական սոցցանցում
Բրիտանական իշխանությունների ստեղծած հատուկ ստորաբաժանումը՝ GIC-ը, Vkontakte սոցիալական հարթակում գովազդ է գնել, որպեսզի ռուսների շրջանում խթանվի Արևմուտքի դիրքորոշումը՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին գրում է The Telegraph-ը։ Նշվում է, որ ստորաբաժանումը ստեղծվել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրուսի ուղիղ ցուցումով։ GIC-ի մեջ ներառված են աշխատակիցներ ԱԳՆ-ից, ՊՆ-ից ու ՆԳՆ-ից։ Ըստ աղբյուրի՝ ստորաբաժանումը նաև…
Ռուսները խրամատավորվում են Կիևի մերձակայքում (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ռուսաստանի զինված ուժերը խրամատներ են փորում Կիևից հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Նշվում է, որ դա երևում է Maxar Technologies-ի կողմից արված արբանյակային լուսանկարներում։ Ըստ աղբյուրի՝ ռուսները խրամատները փորում են իրենց ռազմական տեխնիկայի շուրջ, որոնք ունեն պաշտպանիշ նշանակություն այդ նույն տեխնիկայի համար։ Իրադարձությունները ծավալվում են Օզերայի և Անտոնով ավիաբազայի մերձակայքում։
ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի ժողովրդին․ հեռախոսազրույց են ունեցել Բլինքենն ու Կուլեբան
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսի տարածած հայտարարությունից։ Նշվում է, որ Բլինքենը Կուլեբային հայտնել է, որ ԱՄՆ-ն ակտիվորեն աջակցում է ուկրաինացի ժողովրդին՝ անվտանգության, հումանիտար ու տնտեսական ոլորտներում տրամադրվող օգնությամբ։ Պետքարտուղարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու…
Կիևն ամեն կերպ ձգձգում է բանակցությունները․ Պուտինը՝ Շոլցին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը։ Պուտինը Շոլցին ասել է, որ պաշտոնական Կիևը ամեն կերպ փորձում է ձգձգել բանակցությունները։ ՌԴ նախագահը նշել է, որ ուկրաինական կողմը անընդհատ առաջ է քաշում ավելի ու ավելի անիրատեսական առաջարկներ։