Առուշ Առուշանյան

  • Գորիսի համայնքապետը կշարունակի մնալ կալանավորված

    Գորիսի համայնքապետը կշարունակի մնալ կալանավորված

    Գորիսի համայնքի ղեկավարի Առուշ Առուշանյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը քննեց Առուշանյանի պաշտպանական խմբի միջնորդությունը, այն է՝ խափանման միջոց կալանավորումը փոխել գրավով։ Նիստը նախագահում էր դատարվոր Ռուբիկ Մարտիրոսյանը։ Այսպիսով՝ դատարանը մերժեց միջնորդությունը ու Առուշանյանի կալանքը թողեց ուժի մեջ։ Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ընտրակաշառք բաժանելու ու միևնույն ժամանակ ընտրություններին մասնակցելու մեջ։

  • Դատարանը որոշեց կալանքի տակ թողնել Առուշ Առուշանյանին

    Դատարանը որոշեց կալանքի տակ թողնել Առուշ Առուշանյանին

    Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Այս մասին որոշեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը։ Նշենք, որ նրա դեմ մեղադրական ցուցմունք ներկայացրած Լուսինե Ավետյանը հրաժարվել է դրանից։

  • Առուշ Առուշանյանը՝ Գորիսի համայնքապետ

    Առուշ Առուշանյանը՝ Գորիսի համայնքապետ

    Գորիս խոշորացված համայնքում կայացել է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում ընտրվել է նաև համայնքապետ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Առուշ Առուշանյան» դաշինքը։ Նշվում է, որ օրենքի ուժով Գորիսի նոր ղեկավար է ընտրվել Առուշ Առուշանյանը։ Ավագանիում իշխող դաշինքը ներկայացել է 13, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 7, իսկ ՀԱԿ-ը` 1 ներկայացուցիչով։

  • Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

    Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

    Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Առուշ Առուշանյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտարարություն է տարածվել։ Դրանում նշվում է, որ Առուշանյանն իրեն չի տեսնում օրենսդիրում, ինչպես նաև ցանկանում է ապրել և աշխատել Գորիսում։

  • ՏԻՄ ընտրություններ Հայաստանում․ ի՞նչ է հայտնի այս պահի դրությամբ

    ՏԻՄ ընտրություններ Հայաստանում․ ի՞նչ է հայտնի այս պահի դրությամբ

    Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Հայաստանի 9 համայնքներում՝ Գորիսում, Գյումրիում, Մեղրիում, Տեղում, Տաթևում, Դիլիջանում (համամասնական ընտրակարգով) Շամիրամում, Ֆերիկում և Ֆիոլետտովոյում (մեծամասնական), ընթացել են ավագանու (մեծամասնականի դեպքում՝ նաև համայնքապետ) ընտրություններում։ Այդ 9 համայնքներում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 166 753 է կազմում, որոնցից մասնակցել են 55 410-ը կամ էլ ընտրողների 33,23 տոկոսը։ Արդեն իսկ հայտնի է, որ Գորիսում նախնականով…

  • Առուշ Առուշանյանը ազատ չի արձակվի․ դատարանը մերժել է դիմումը

    Առուշ Առուշանյանը ազատ չի արձակվի․ դատարանը մերժել է դիմումը

    Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը ազատ չի արձակվի: Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Առուշանյանի կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ բերված բողոքը: Նշենք, որ Գորիսի համայնքապետը մեղադրվում է ընտրողներին կաշառք տալուն օժանդակելու և նախապատրաստելու համար:

  • Ալեքսանյանը հերքեց լուրերը, թե իբր իշխանությունը պայմանավորվել է Առուշանյանի հետ

    Ալեքսանյանը հերքեց լուրերը, թե իբր իշխանությունը պայմանավորվել է Առուշանյանի հետ

    Ազգային ժողովում ընթանում են խորհրդարանական ճեպազրույցները։ Դրանց ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անդարադարձավ տարածված, իր խոսքով՝ շշուկներից մեկին։ Նա նշեց, որ Գորիսում մի քանի շաբաթ է, ինչ շշուկներ են տարածվում այն մասին, թե իբր դրա քաղաքապետ Առուշ Առուշանյանի թիմն ու իշխանությունը պայմանավորվել են, որ եթե Առուշանյանը հաղթում է ՏԻՄ ընտրություններում, ապա նրան ազատ…

  • Գորիսի ղեկավարի պաշտոնակատարին, տեղակալին ու ևս 2-ին մեղադրանք է առաջադրվել

    Գորիսի ղեկավարի պաշտոնակատարին, տեղակալին ու ևս 2-ին մեղադրանք է առաջադրվել

    Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Գորիսի համայնքապետարանում կատարված չարաշահումների, ինչպես նաև՝ համայնքի բյուջեի միջոցների վատնման, համայնքի բնակիչներին նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ «Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է,…

  • Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ

    Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ

    Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը: Այս մասին հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

  • Առուշանյանի կալանքը գրավով փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

    Առուշանյանի կալանքը գրավով փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

    Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն այժմ գտնվում է կալանքի տակ։ Նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան Առուշանյանի պաշտպանական կողմը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Նա նշել է, որ միջնորդությունը քննությունը կսկսվի սեպտեմբերի 10-ին՝ 10։00-ին։ Փաստաբանը գրել է, որ դատավարության այս փուլում առկա են բոլոր նախադրյալները՝ Առուշանյանին կալանքից…

  • Ի՞նչ հոդվածներով են ձերբակալվել Գորիսի քաղաքապետը, փոխքաղաքապատները և 2 աշխատակիցները

    Ի՞նչ հոդվածներով են ձերբակալվել Գորիսի քաղաքապետը, փոխքաղաքապատները և 2 աշխատակիցները

    Օգոստոսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, թե ինչ հոդվածներով են ձերբակալվել է Գորիսի քաղաքապետը, փոխքաղաքապատները և 2 աշխատակիցները։ «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Գորիսի համայնքապետարանում առերևույթ կատարված չարաշահումների, ինչպես նաև՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի տեղակալի կողմից համայնքի բնակիչներին նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու դեպքերի մի շարք հանգամանքներ:…

  • Առուշանյանը ծանր հանցագործություն է նախապատրաստել․ ՀՔԾ

    Առուշանյանը ծանր հանցագործություն է նախապատրաստել․ ՀՔԾ

    Օգոստոսի 11-ին հաղորդագրություն է տարածել Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը և մանրամասնություններ է ներկայացնում Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի կատարած հանցագործությունների վերաբերյալ։ «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշ Առուշանյանը, հիշյալ համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ…

  • Առուշ Առուշանյանի մեղադրանքի փոփոխություն է տեղի ունեցել

    Առուշ Առուշանյանի մեղադրանքի փոփոխություն է տեղի ունեցել

    Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է, որ Առուշանյանի մեղադրանքի փոփոխություն է տեղի ունեցել։ «Հարգելի հայրենակիցներ ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ քիչ առաջ տեղի է ունեցել Առուշ Առուշանյանի մեղադրանքի փոփոխությունը։ Մասնավորապես՝ վերջինիս մինչ այդ ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով առաջադրված մեղադրանքից հանվել է մեկ հոդված։ Դրա համար հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել սույն…

  • Գորիսի քաղաքապետը կմնա կալանքի տակ

    Գորիսի քաղաքապետը կմնա կալանքի տակ

    Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցը չի փոխվի ու նա կմնա կալանքի տակ։ Այս մասին հայտնի դարձավ այսօր։ Առուշանյանի փաստաբանը բողոքի միջնորդություն էր ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ պահանջելով փոխել Առաջին ատյանի դատարանի՝ Առուշանյանին կալանավորելու որոշելու։ Սակայն, դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ՝ Վերաքննիչը մերժեց պաշտպանի բողոքը։ Հիշեցնենք, որ Առուշանյանը մեղադրվում է՝ ընտրություններում իր ներկայացած դաշինքի օգտին քվեարկելու համար…

  • Շուռնուխում և Որոտանում բազմաբնակարան շենքերը հիմնանորոգվում են

    Շուռնուխում և Որոտանում բազմաբնակարան շենքերը հիմնանորոգվում են

    Օգոստոսի 3-ին Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը հայտնում է, որ Շուռնուխում և Որոտանում հետպատերազմական շրջանում բնակավայրերի բնակիչները, որպես առաջնահերթ խնդիր, համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին ներկայացրել էին բնակարանաշինության հարցը, ինչին համայնքի ղեկավարն արագ արձագանքել էր։ Հակառակորդը սադրանքի է դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ․ ՊՆ Հայկական ՀՕՊ-ը կասեցրել է հակառակորդի ԱԹՍ-ների՝ ՀՀ տարածք մուտքի փորձերը Բազմաբնակարան շենքերի հիմնանորոգման…