Աստանա

  • Ափսոսում եմ՝Ղազախստանի հավաքականի հետ հանդիպումը չկայացավ․ Տիգրան Բարսեղյան

    Ափսոսում եմ՝Ղազախստանի հավաքականի հետ հանդիպումը չկայացավ․ Տիգրան Բարսեղյան

    ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է Ղազախական «Աստանայում» հանդես եկող Տիգրան Բարսեղյանի հետ: Հասյաստանի ազգային հավաքականի այն ֆուտբոլիստները, ովքեր հանդես են գալիս արտերկրում, նրանց կյանքը և առօրյան ևս սահմանափակվել են։ Տիգրան Բարսեղյանը ասել է․ «Շատ եմ ափսոսում, որ Ղազախստանի հավաքականի հետ հանդիպումը չկայացավ: Շատ էի սպասում այդ խաղին: Ղազախստանում ևս հետաքրքրությունը շատ մեծ էր: Մյուս կողմից,…

  • Հայազգի ֆուտբոլիստի առաջին գոլը Աստանայի կազմում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հայազգի ֆուտբոլիստի առաջին գոլը Աստանայի կազմում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    «Աստանա» ակումբի և  «Ակտաու Կասպիի» միջև Ղազախստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի ժամանակ «Աստանան» կարողացել է հաղթանակ տանել: Հյուրերը առաջին խաղակեսին հաղթել են՝ 3:0 հաշվով: Հատկանշական է, որ երկրորդ գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը: Ղազախստանի առաջնության ընթացքում և «Աստանայի» կազմում ներկայանալուց սա ֆուտբոլիստի առաջին գոլն էր:  

  • Բարսեղյանի Աստանան ընկերական հանդիպում է անցկացրել Պորտուգալիայում

    Բարսեղյանի Աստանան ընկերական հանդիպում է անցկացրել Պորտուգալիայում

    Ղազախական «Աստանան» ուսումնամարզական հավաք է անցկացնում պորտուգալիայում։ Թիմի հետ է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։ «Աստանան» հավաքի ընթացքում ընկերական հանդիպում է անցկացրել շվեդական «Հեկենի» հետ։ Բարսեղյանի թիմը պարտվել է 1-2 հաշվով։ Նշենք նաև, որ հայ ֆուտբոլիստը «Աստանայի» մեկնարկային կազմում, բայց փոխարինվեց 2-րդ կեսում։

  • Երբ դուրս եմ գալիս դաշտ, ամեն ինչ անում եմ թիմին օգնելու համար․ Տիգրան Բարսեղյան

    Երբ դուրս եմ գալիս դաշտ, ամեն ինչ անում եմ թիմին օգնելու համար․ Տիգրան Բարսեղյան

    «Աստանա»-ի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանն ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում պատմել է իր նպատակների ու հաջողության հասնելու իր բանաձևի մասին. «Ինձ լավ ընդունեցին թիմում. ես նրանց էի ճանաչում, նրանք էլ` ինձ: Իհարկե միասին չէինք խաղացել, բայց եղել էինք մրցակիցներ: Ինձ բոլորը գիտեին: Ես հարգում էի բոլորին, իրենք էլ`ինձ: Ոչ մի խնդիր չի…

  • Տիգրան Բարսեղյանը անդրադարձել է Աստանա տեղափոխվելուն

    Տիգրան Բարսեղյանը անդրադարձել է Աստանա տեղափոխվելուն

    Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը պայմանագիր է կնքել ղազախական «Աստանայի» հետ։ Նա այս մասին հայտնել է Instagram-ի իր էջում՝ տեղադրելով լուսանկար ու դրան կից գրառում՝ պատմություններ բաժնում։ Նշենք, որ Բարսեղյանը 2019 թվականից հանդես էր գալիս «Կայսարում»։ Նա իր գրառմամբ դիմել է խաղընկերներին և ակումբի անձնակազմին, նշելով, որ ցանկանում է առաջինը տեղեկացնել նրանց իր նոր…

  • Բարսեղյանը Պորտուգալիայում է․ նա Աստանայի հետ կմասնակցի Atlantic Cup-ին

    Բարսեղյանը Պորտուգալիայում է․ նա Աստանայի հետ կմասնակցի Atlantic Cup-ին

    Ղազախական «Աստանան» ուսումնամարզական հավաք է անցկացնում Պորտուգալիայում։ Դրան իր մասնակցությունն է ունենում նաև թիմի հայազգի նորեկ Տիգրան Բարսեղյանը։ Նշենք, որ «Աստանայի» հավաքը կտևի մինչև փետրվարի 10-ը, որի ընթացքում թիմը կմասնակցի նաև «Atlantic Cup»-ին: Հավաքի վերաբերյալ տեսանյութ է պատրաստել ու հրապարակել ղազախական ակումբի մամուլի քարտուղարությունը։

  • Բարսեղյանի գեղեցիկ գոլը՝ Աստանայի կազմում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Բարսեղյանի գեղեցիկ գոլը՝ Աստանայի կազմում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ղազախական «Աստանա» տեղափոխված Տիգրան Բարսեղյանը կարողացել է նոր թիմում իր անդրանիկ խաղում դառնալ գոլի հեղինակ։ «Աստանան» ընկերական խաղ էր անցկացնում «Բրենդֆորդ-Բ-ի» հետ։ Բարսեղյանը, փոխարինման մտնելով 2-րդ կեսում, դարձել է իր թիմի 4-րդ գոլի հեղինակը։ Ղազախական ակումբը մրցակցին հաղթեց 4-2 հաշվով։ Հայ ֆուտբոլիստի գեղեցիկ գոլը կարող եք դիտել սկսած 2:00:00-ից սկսած։

  • Տիգրան Բարսեղյանը տեղափոխվեց Աստանա․ պաշտոնական

    Տիգրան Բարսեղյանը տեղափոխվեց Աստանա․ պաշտոնական

    Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը այսուհետ կխաղա ղազախական «Աստանա»-ում: Այս մասին տեղեկացնում է Ղազախստանի գործող չեմպիոնի պաշտոնական կայքը: 26-ամյա ֆուտբոլիստը արդեն լիարժեք բուժզննում է անցել Պորտուգալիայում և պայմանագիր կնքել ղազախական ակումբի հետ։ Տիգրան Բարսեղյանը մինչ այս խաղացել է «Բանանց»-ի, «Գանձասար»-ի, «Միկա»-ի, ինչպես նաև մակեդոնական «Վարդար»-ի ու ղազախական «Կայսար»-ի կազմում: «Կայսար»-ի կազմում դարձել է Ղազախստանի գավաթակիր,…

  • Երևանը հայտնվել է ԱՊՀ-ում աշնանային ճանապարհորդության համար լավագույն քաղաքների եռյակում

    Երևանը հայտնվել է ԱՊՀ-ում աշնանային ճանապարհորդության համար լավագույն քաղաքների եռյակում

    Ըստ «ՏուրՍտատ» զբոսաշրջային պորտալի տվյալների՝ աշնանը ճանապարհորդելու և հանգստանալու համար ԱՊՀ երկրների լավագույն 3 քաղաքների ցանկում իր վարկանիշով հայտնվել է նաև Երևանը։ Լավագույն եռյակն ունի հետևյալ տեսքը․ Մինսկ, Աստանա, Երևան։ Տասնյակում է հայտնվել նաև Բաքուն, որը հինգերորդն է։ Բաքվին նախորդում է Ալմաթին։ Լավագույն տասնյակում են նաև Տաշքենդը, Քիշնևը, Բիշքեկը, Դուշանբեն և Աշխաբադը:  

  • Յունայթեդի մի քանի ֆուտբոլիստներ բաց կթողնեն Վեսթ Հեմի հետ հանդիպումը

    Յունայթեդի մի քանի ֆուտբոլիստներ բաց կթողնեն Վեսթ Հեմի հետ հանդիպումը

    Եվրոպա լիգայի «Աստանայի» դեմ խաղից հետո (1-0)` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար-Սուլշերը  խոսել է վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին: Անտոնի Մարսիալին, Պոլ Պոգբան և Լյուկ Շոուն չեն մասնակցի Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի «Վեսթ Հեմի» հետ հանդիպմանը։ Այս տեղեկությունը հաստատել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչը ։ Նորվեգացի մասնագետը հաույս է հայտնել, որ վնասվածք ունեցող մեկ…

  • Եվրոպա լիգայի առաջին հանդիպմանը Յունայթեդի մի քանի ֆուտբոլիստներ չեն մասնակցի

    Եվրոպա լիգայի առաջին հանդիպմանը Յունայթեդի մի քանի ֆուտբոլիստներ չեն մասնակցի

    Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի «Աստանայի» դեմ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» չի կարող հույս դնել իր մի քանի ֆուտբոլիստների վրա։ Եզրային հարձակվող Դենիել Ջեյմսը փոքր վնասվածք է ստացել «Լեսթերի» դեմ խաղում: Հանդիպմանը չեն մասնակցի նաև Պոլ Պոգբան, Անտոնի Մարսյալը և Լյուկ Շոուն: Կենտրոնական պաշտպան Էրիկ Բային ևս վերականգնվում է վնասվածքից:

  • Մարկոսը՝ Ակտոբե – Աստանա հանդիպման գոլային փոխանցման հեղինակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Մարկոսը՝ Ակտոբե – Աստանա հանդիպման գոլային փոխանցման հեղինակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ղազախստանի Պրեմիեր լիգայի շրջանակներում «Ակտոբեն» սեփական հարկի տակ 2-3 հաշվով պարտվեց առաջատարների թվում գտնվող «Աստանային»: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին: Սա Մարկոսի՝ վնասվածքից հետո անցկացրած երկրորդ հանդիպումն էր: Մեր ընտրանու ֆուտբոլիստը 56-րդ րոպեին գոլային փոխանցման հեղինակ դարձավ: Այս պարտությունից հետո «Ակտոբեն» 4 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: «Աստանան» 44 միավորով երկրորդն…

  • Արմեն Սարգսյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն

    Արմեն Սարգսյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն

    Աշխատանքային այցով Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն (ԱՄՖԿ)։ Կենտրոնի կառավարիչ Կայրաթ Կելիմբետովի ուղեկցությամբ նախագահ Արմեն Սարգսյանը շրջել է միջազգային ֆինանսական կենտրոնում, ծանոթացել գործունեության նպատակներին, սկզբունքներին ու հեռանկարներին։ Նշելով, որ ֆինանսական այս հանգույցի գործունեությունը հիմնված է բրիտանական իրավունքի սկզբունքների վրա՝ Կայրաթ Կելիմբետովն ասել է, որ այս…

  • Նուր-Սուլթանում մեկնարկել է Սիրիային նվիրված բանակցությունների հերթական փուլը

    Նուր-Սուլթանում մեկնարկել է Սիրիային նվիրված բանակցությունների հերթական փուլը

    Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում սկսվել է Սիրիային նվիրված բանակցությունների հերթական փուլը Աստանայի ձևաչափով: Ritz Carlton հյուրանոցում ընթանում են մասնակիցների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի (Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների), ինչպես նաև պաշտոնական Դամասկոսի, սիրիական ընդդիմության և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Գեյր Պեդերսենի երկկողմ և եռակողմ փակ հանդիպումները: Նոր փուլն սկսվել է Ռուսաստանի և Իրանի պատվիրակությունների հանդիպմամբ:…

  • Ղազախստանի մայրաքաղաքում կհանդիպեն ԵԱՏՄ երկրների նախագահները

    Ղազախստանի մայրաքաղաքում կհանդիպեն ԵԱՏՄ երկրների նախագահները

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մասնակցելու է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում (նախկին Աստանա) անցկացվելիք ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Նա այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո։ «Մայիսի 29-ին Նուր-Սուլթանում նախատեսված է Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստ՝ նվիրված ԵԱՏՄ 5-ամյակին», – ասել է Պուտինը։ Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ Ղազախստանի մայրաքաղաքում այդ…